Գևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավար Միրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանը Հայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրը Սերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության» Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունը Կասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը «Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին 8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում է ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի Վանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը 

«Տեռորիստը»...

Քաղաքական

2017-ի խորհրդարանական ընտրությունները սարերի հետևում չեն, ու բացառապես այդ հանգամանքով պայմանավորված՝ երկրի ներքաղաքական դաշտում շարունակվում են ընթանալ շատ կոնկրետ, հաճախ միանգամայն արհեստական հողի վրա ծնունդ առած պրոցեսներ, որոնց հիմնական նպատակն է դաշտը գրեթե անճանաչելիորեն վերաձևելն ու այն իշխանությունների համար լիարժեքորեն վերահսկելի ու կառավարելի դարձնելը: Իսկ ինչպես հայտնի է՝ քաղաքական դաշտ վերահսկել՝ նշանակում է նախևառաջ վերահսկել դաշտի այն հատվածը, որն իշխանություններին հակառակ բևեռն է ներկայացնում, ու որտեղից, ըստ էության, կարող է գալ նույն այդ իշխանությունների համար հիմնական վտանգը. ընդդիմադիր դաշտի լիակատար վերակերտումն ու այն խամաճիկային ուժերով լցնելու գործընթացն այլևս մեկնարկած կարելի է համարել:

Երբ լուրեր տարածվեցին, թե նախկին ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը իբր Սերժ Սարգսյանի հետ ունեցած անհամաձայնությունների պատճառով որոշել է համալրել հայ ընդդիմադիր գործիչների շարքերը, շատերը հումորով վերաբերվեցին այդ անհավանական խոսակցություններին: Բայց չանցած երկար ժամանակ՝ պարզ դարձավ, որ իշխանությունների մտադրությունը՝ Հայաստանում երբևիցե գոյություն ունեցած ամենաիշխանամետ դեմքերից մեկից թունդ ընդդիմադիր կերտելու, միանգամայն լուրջ է, ու առաջիկայում ազգովի ականատես ենք դառնալու մինչ այդ ֆանտաստիկ թվացող երևույթի՝ Սեյրան Օհանյանի կողմից սեփական կյանքն ու անցած ուղին վերաարժևորելուն, ինչ-որ իմաստով սրբագրելուն:

Բայց ինչպես հաճախ է պատահում, այս անգամ ևս հասարակությանը թյուրիմացության մեջ գցելու վերաբերյալ իշխանական հաշվարկներն իրենց չարդարացրեցին, ու այլևս բոլորին պարզ է դարձել, թե իրականում ինչ նպատակ է հետապնդում Օհանյանին ընդդիմադիր դաշտ ուղղորդելը: Իսկ սա էլ, իր հերթին, նշանակում է, որ Օհանյանի շանսերն՝ առաջիկա ընտրություններին արժանանալու համաժողովրդական ընկալման ու համապատասխան քանակության ձայներ հավաքելու, զրոյական են այլևս:

Ըստ մամուլում տեղ գտած լուրերի՝ 2015-ի վերջերին Նորք-Մարաշ վարչական շրջանում վնասազերծված հանցախմբի գործով քննության ընթացքից բավական հետաքրքրաշարժ մանրամասներ են հայտնի դարձել: Եթե հավատալու լինենք լուրերին, բանից պարզվում է, որ Սեյրան Օհանյանն է զինված խմբի իրական պարագլուխը եղել ու նրա անմիջական իմացությամբ ու աջակցությամբ են զինված խմբի անդամները ծրագրել իրականացնել ահաբեկչական գործողություններ քաղաքում:

Համաձայնե՛ք՝ իշխանությունների ֆանտազիան, իրոք որ, չափ ու սահման չունի... Եվ ո՞ւմ մտքով կարող էր անցնել, որ հանուն սեփական քաղաքական ամբիցիաների բավարարման, հայրենի իշխանությունները կարող էին Սեյրան Օհանյանին փաստացի տեռորիստ հռչակել, Հայաստանում ահաբեկչության կնքահայր, ինչ է թե՝ նրանից ստանան այն կերպարը, որին ձգտում են: Իրականում իշխանությունների հաշվարկը շատ պարզ է. տեսնելով, որ ավանդական մեթոդներով ոչինչ չի ստացվում, մեր «խելոքները» որոշել են իմպրովիզի դիմել ու ապագա «ընդդիմադիրին» որպես իշխանությունների ծպտյալ թշնամի ներկայացնել՝ կարծելով, թե մարդիկ այնքան հիմար են, որ կհավատան «Գյուլնար տատու հեքիաթ» հիշեցնող այս պատմությանը:

Բայց մինչ իշխանությունները զբաղված են քաղաքական շոուներ բեմադրելով ու իրական կլոունադա հիշեցնող բեմականացումներ կերտելով, հայստանյան հասարակությունում տեղի են ունենում միանգամայն բնական գործոններով պայմանավորված գործընթացներ, որոնց վերջնարդյունքը կարող է և խիստ անակնկալ դառնալ չափից դուրս ինքնավստահների համար. հասարակությունն ինքնակազմակերպվում է՝ առողջ ուժերի շուրջ համախմբվածություն դրսևորելով ու հստակորեն գիտակցելով, որ բացի իրենից, ուրիշ ոչ ոք չի լուծելու այն գերխնդիրները, որ ծառացել են երկրի, պետության առջև՝ մի իրողություն, որն իշխանությունները ոչ մի կերպ հաշվի չեն առել:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից
Ամենադիտված