Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեմը Գեղարքունիքի մարզում բախվել են «Mazda» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները․ կա 5 տուժած ԱԱ-2026. Արգենտինան կիսաեզրափակչում է ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ հարվածել է Հորդանանի «Արքայազն Հասան» ամերիկյան ավիաբազային Իրանը ծայրահեղ անհաջող որոշում է կայացրել. հիմա հատուցման ժամանակն է. ԱՄՆ Պաշտպանության նախարար Իրանը հարվածել է Հորդանանում, Քուվեյթում, Բահրեյնում և Կատարում ԱՄՆ-ի ռազմական բազաներին ԱՄՆ ԶՈւ-ն մեկ շաբաթվա ընթացքում երրորդ հարվածաշարքն է իրականացրել Իրանի դեմ՝ կիպրական նավի վրա հարձակումից հետո Իրանը փակել է Հորմուզի նեղուցը Մինչև Կեսարն ու Կլավդիոսը. հայտնաբերվել է հին Բրիտանիայի ազդեցիկ բնակիչների գերեզմանոց 2023֊ի ապրիլից «Հրազդան ցեմենտ»-ի գործարանը հարկադիր պարապուրդի մեջ է, աշխատակիցներն արդեն 3 տարի է , ինչ աշխատավարձ չեն ստացել. Լիլիթ Ստեփանյան Պերուում Աշխարհի առաջնության ընթացքում ավելի քան 500 նորածնի անվանակոչել են Հոլանդի պատվին Հուլիսի 13-ին և 14-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու 

Ղարաբաղում պաշտոնյայի նույն տեսակն է՝ իշխանություն սիրող ու պահող

Քաղաքական

Արցախի քաղաքական օրակարգում սահմանադրական փոփոխությունների թեման հայտնվեց միանգամայն արհեստական՝ Հայաստանի սահմանադրական փոփոխություններից հետո։ Պաշտոնական հիմնավորումն այն էր, թե հայկական երկու պետությունները գտնվում են քաղաքական-տնտեսական միեւնույն համակարգում եւ անհրաժեշտ է ներդաշնակեցնել նրանց կառավարման համակարգերը։

Չնայած այս թեզն ունի հակափաստարկներ եւ աշխարհում բազմաթիվ են տարբեր կառավարման համակարգեր ունեցող երկրների դաշնակցային հարաբերությունների օրինակները, այնուամենայնիվ՝ դրանում կար որոշակի տրամաբանություն։ Ապրիլյան պատերազմը թվում էր՝ փոխեց իրավիճակը ու Արցախի սահմանադրական փոփոխությունների թեման առնվազն կորցրեց իր հրատապությունը։ Պատերազմը, համենայն դեպս, չբացահայտեց կառավարման համակարգի լուրջ թերություններ ու, եթե կային բացթողումներ, դրանք վերաբերում էին կոնկրետ պաշտոնյաների անպատասխանատվությանն ու անփութությանը։

Սակայն քառօրյա պատերազմից հետո՝ ԼՂՀ իշխանությունները նոր ազդակ հաղորդեցին սահմանադրական փոփոխությունների գործընթացին։ Չնայած պատերազմը չէր բացահայտել կառավարման գործող համակարգի լուրջ թերություն՝ իշխանություններն իրենց նախաձեռնությունն արդեն մոտիվացնում էին ոչ թե Հայաստանին հետեւելու անհրաժեշտությամբ, այլ հենց պատերազմի առաջացրած հետեւանքով։

Եթե փոխվում են մոտիվները, սակայն իշխանությունները հետեւողական են Սահմանադրությունը փոխելու իրենց ձգտումներում, ապա կան իրական այլ պատճառներ, որոնք չեն բացահայտվում։

Իսկ իրական պատճառն այն է, որ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը՝ պաշտոնական Երեւանի աջակցությամբ, մտադիր չէ 2017թ.-ին հեռանալ իշխանությունից։ Մինչեւ պատերազմը՝ Սահակյանի իշխանության պահպանման խնդիրը փորձում էին լուծել խորհրդարանական մոդելին անցնելով, հիմա՝ նոր սահմանադրության անցումային դրույթներով, որոնք թույլ են տալիս Արցախի գործող նախագահին՝ իշխանությունն երկարաձգել առնվազն երեք տարով։

Միջազգային ճանաչման ձգտող երկրի համար անհրաժեշտություն է հետեւել ժողովրդավարության բոլոր պահանջներին, որոնցից առաջինը՝ օրինական ընտրությունների ճանապարհով իշխանության լեգիտիմությունը, ժառանգականությունն ու փոխանցումն ապահովել է։ Արցախի առաջին երկու նախագահները, տարբեր պատրվակներով, կարող էին երկարաձգել իրենց իշխանությունը, սակայն դրան չեն գնացել՝ անընդմեջ երկու ժամկետից ավելի չպաշտոնավարելու սահմանադրական նորմը հարգելով։

Բակո Սահակյանը թերեւս մտածում է, որ անփոխարինելի է ու սահմանադրական ռեֆորմն օգտագործելով եւ պատերազմի գործոնը շահարկելով՝ երկարաձգում է սեփական իշխանությունն, ընդ որում՝ սուպերնախագահական լիազորություններով։ Մեկ մարդու կամ խմբի իշխանական հավակնությունները հարվածելու են Արցախի միջազգային հեղինակությանը, ճանաչման գործընթացին, մեր թշնամիներին հնարավորություն են տալու՝ զուգահեռներ անցկացնել Արցախի եւ Ադրբեջանի սահմանադրական փոփոխությունների միջեւ։ Ինչքան էլ դրանք տարբեր լինեն, մոտիվը նույնն է՝ ամրապնդել գործող իշխանությունների դիրքերը։

Մանավանդ, որ Արցախում չկա հանրային եւ քաղաքական կոնսենսուս՝ սահմանադրական փոփոխությունների կամ, որ նույնն է՝ Բակո Սահակյանի իշխանության երկարաձգման հարցում։

Կառավարման մոդելի ընտրության հարցում եւս՝ Արցախի սահմանադրական փոփոխությունները ժողովրդավարության առաջընթաց չեն երաշխավորում։ Երբ երկրում կայացած չէ քաղաքական համակարգը, անցումը նախագահական գերկենտրոնացված համակարգին՝ խթանելու է ավտորիտարիզմի արմատավորումը։

Տխուրն այն է, որ Արցախում պաշտոնյայի նույն տեսակն է՝ իշխանություն սիրող եւ պահող։ Ու անընդհատ մտածում եմ, որ Հայաստանում եւ Ղարաբաղում ապրող մեր ժողովուրդն արժանի չէ նման իշխանությունների։

Սարգիս Հակոբյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեմը Գեղարքունիքի մարզում բախվել են «Mazda» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները․ կա 5 տուժած ԱԱ-2026. Արգենտինան կիսաեզրափակչում է ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ հարվածել է Հորդանանի «Արքայազն Հասան» ամերիկյան ավիաբազային Իրանը ծայրահեղ անհաջող որոշում է կայացրել. հիմա հատուցման ժամանակն է. ԱՄՆ Պաշտպանության նախարար Իրանը հարվածել է Հորդանանում, Քուվեյթում, Բահրեյնում և Կատարում ԱՄՆ-ի ռազմական բազաներին ԱՄՆ ԶՈւ-ն մեկ շաբաթվա ընթացքում երրորդ հարվածաշարքն է իրականացրել Իրանի դեմ՝ կիպրական նավի վրա հարձակումից հետո Իրանը փակել է Հորմուզի նեղուցը Մինչև Կեսարն ու Կլավդիոսը. հայտնաբերվել է հին Բրիտանիայի ազդեցիկ բնակիչների գերեզմանոց 2023֊ի ապրիլից «Հրազդան ցեմենտ»-ի գործարանը հարկադիր պարապուրդի մեջ է, աշխատակիցներն արդեն 3 տարի է , ինչ աշխատավարձ չեն ստացել. Լիլիթ ՍտեփանյանՊերուում Աշխարհի առաջնության ընթացքում ավելի քան 500 նորածնի անվանակոչել են Հոլանդի պատվին Հուլիսի 13-ին և 14-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Mercedes-AMG-ը ստեղծել է նոր սերնդի էլեկտրական մարզական մեքենա՝ 671 ձիաուժ, թափի հավաքում 3 վայրկյանում և իսկական շարժչի ձայն (Լուսանկարներ) Հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին, 16-ին, 17-ին, 20-ին գազ չի լինելու․ հասցեներ Ալեն Զուրաբյանը դարձավ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն․ Ծանրամարտի ֆեդերացիա Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Վարդավառը Հայաստանի ամենավտանգավոր օձերը. որտեղ են դրանք ամենաշատը հանդիպում5 նշան, որ ձեր օրգանիզմը վիտամինների պակաս ունիՇատերը չգիտեն. այս մթերքը կարող է վտանգավոր լինել որոշ մարդկանց համարԿանանց 5 սխալները, որոնք կարող են վնասել հարաբերություններըԻնչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ ամեն օր քաղցր եք ուտումԱշխարհի 5 վայրերը, որտեղ մարդիկ անհետացել են՝ թողնելով բազմաթիվ հարցերՎենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4333-իՊայծառակերպության հրաշազարդ տոնին Սուրբ Պատարագներ կմատուցվենԱնկեղծ ամոթ է, այ տնաշեեեեն, գոնե փողի կռիվ չտայիր է. Սոֆյա Հովսեփյանը՝ իրեն դատի տված ՓաշինյանինԵրեւանում փտած ծառն արմատից պոկվել եւ ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. վերջինս տեղում մահացել էՓոթորիկը խաթարել է Սանկտ Պետերբուրգի տրանսպորտային աշխատանքըՓափազյան փողոցի խաչմերուկում բախվել են «LiXiang»-ը, «Tesla»-ն, «Toyota Camry»-ն և «Nissan»-ըՓաշինյանը Ծառուկյանի գործը «քցել է ոտքին»․ տուշոնկա շոուի երկրորդ մասն են բեմադրում. ԱբովյանՊաշտոնական. Նոան հրաժեշտ տվեց իր առաջատարներից մեկինՀայաստանի Մ16 հավաքականը հաղթեց Մոլդովային և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչՕմանում Իրանի հարցով բանակցություններ կանցկացվեն առանց ԱՄՆ ներկայացուցիչներիՄենք ունենք Սահմանադրական դատարան, բայց չունենք սահմանադրական արդարադատություն. Արամ ՎարդևանյանՓաշինյանն այլևս իշխանություն չունի. սա ապացուցվեց հունիսի 7-ին. Մելիքյան (տեսանյութ) Ծառուկյանը Թբիլիսիում ոչ մի շանս չտվեց ԽամիտովինԱրմավիրում 18-ամյա ժամկետային զինծառայողը «Nissan Teana»-ով բախվել է հաստաբուն ծառին․ կա վիրավոր«Արդարությունը գալու է պարտադիր». Մարտուն Գրիգորյանը՝ Գագիկ ԾառուկյանինԵրևանում ու 3 մարզերում սպասվում է քամու ուժգնացումԲՏԱ նախարարությունը 27 մլրդ դրամով թերակատարել է իր ծրագրերը․ինչ գաղտնի ծախսեր են արվել Երբ կավարտի Լիոնել Մեսսին կարիերան. հայտնի են նոր մանրամասներԻրանի նոր գերագույն առաջնորդը խոստացել է վրեժխնդիր լինել այաթոլլա Ալի Խամենեիի մահվան համար Բողոքի ակցիաներ՝ ի աջակցություն Ծառուկյանի. Ղալիբաֆը կոշտ ուղերձ է հղել ԱՄՆ-ինՀայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան ԿոստանյանԵրասխ գյուղի մոտակայքում բեռնատար է այրվել․ վարորդը հոսպիտալացվել էԱլեն Սիմոնյանն այս օրերին ակտիվ պարգևատրումներ է անումՍուպերհամակարգիչը նշել է աշխարհի չեմպիոնի ամենահավանական թեկնածուինԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումըԻսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներԻրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումըՊարտքի մարման ժամկետի լրանալուց հետո հայր և որդի Օլամաեինները հանդես են եկել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ակնհայտ անհիմն մեղադրանքներով. Փաստաբանը փակագծեր է բացում
Ամենադիտված