ՌԴ-ում կրկին զորահավաք կլինի՞ ԵՄ-ն ճնշում է Բելգիային․ ռուսական միլիարդները կարող են հայտնվել Ուկրաինայի ձեռքում (տեսանյութ) Տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց համար նոր հնարավորություն Մենք սեքընդ-հենդի կարիք չունենք. Փաշինյանը՝ Սփյուռքի մասին․ Զելենսկին բացառել է ՌԴ-ի հետ շփումները (տեսանյութ) ԵՄ-ից հրատապ հայտարարություն՝ ընդդեմ ՌԴ-ի․ Ուկրաինան 6.1 միլիարդ եվրոյի զենք կստանա Սամվել Կարապետյանը պարտավոր է մեր ժողովրդին պարզաբանել՝ ո՞ւմ խորհրդով կամ հանձնարարականով է Գևորգ Մուրադյանը հայտնվել իր նախընտրական շտաբում. Վահագն Վարագյան Դասատու փոխելով չէ, երկրի ղեկավարությունը պետք է փոխվի.քաղաքացին՝ աշակերտների գրագիտության մասին (տեսանյութ) Վրաստանում ձերբակալվել է նախկին պետնախարար Բարամիձեն․ «Իմեդի» Ինչո՞ւ են միջազգային հսկաներն ու դիվանագետները կենտրոնանում Հայաստանի և տարածաշրջանի վրա (տեսանյութ) ՔՊ-ն վաղը հավաքվում է Սևանում․ Փաշինյանը ի՞նչ նոր օրակարգ ունի թիմի համար Ուշադրություն վարորդներին. Երևանի մի շարք փողոցներ փակ կլինեն Ուկրաինական ԱԹՍ-ները զանգվածային հարվածներ են հասցրել ՈԴ-ի խոշոր քիմիական գործարանին 

Հայաստանը գիտի, թե ինչ է նշանակում լինել փոթորկի կենտրոնում․ Միրզոյան

Քաղաքական

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի բացման ելույթը «Երևանյան երկխոսություն» 3-րդ միջազգային համաժողովին։

«Պատիվ է ինձ համար կրկին ողջունել ձեզ Երևանում` մեր «Երկխոսության» երրորդ համաժողովին: Մի աշխարհում, որն ապախրախուսում  է կայունությունն ու շարունակականությունը, այն փաստը, որ մենք կրկին այստեղ ենք, որ այս համաժողովը վերադարձել է, արդեն իսկ հզոր ուղերձ է։ Համաժողովները կենսունակ են մնում այնքան ժամանակ, քանի դեռ ունեն ասելու բովանդակություն։ Հավատացած եմ՝ մենք ունենք ասելիք։ 

Անցյալ տարի մենք հանդիպեցինք հենց այս դահլիճում՝ «Նավարկելով անհայտության միջով» խորագրի ներքո։ Մենք նկարագրեցինք մի աշխարհ, որը պատված էր խիտ մառախուղով, քանի որ ծանոթ ճարտարապետությունը փլուզվում էր, կանոններն անհետանում էին, և մենք վստահ չէինք, թե ինչ է սպասվում առջևում: Խոսեցինք կողմնացույցների և քարտեզների մասին, անդրադարձանք տեկտոնական տեղաշարժերին և ուղղության փոփոխությանը։ Մենք հարց էինք տալիս՝ թե ինչպես է մեզնից յուրաքանչյուրը նավարկում այդ անորոշ միջավայրում։

Այսօր այդ մառախուղը մասամբ ցրվել է։ Բայց խաղաղ ծովի փոխարեն մենք տեսնում ենք բազմաթիվ փոթորիկներ։ Այսօր մենք դիմակայում ենք փոթորիկների, որոնք ոչ թե մետաֆորիկ են, այլ շատ իրական և համակարգային: Դրանք փորձության են ենթարկում պետություններին, նրանց ինքնիշխանությունը, ինստիտուտները և անհատներին։ Այսօրվա այս փոթորիկներին նայելով՝ ուրվագծվում է հետևյալ ավելի լայն պատկերը․

Աշխարհաքաղաքական փոթորիկ․ միջազգային իրավունքն ու գլոբալ աշխարհակարգը պարզապես ճնշման տակ չեն, դրանք ակտիվորեն քանդվում են։ Մենք ականատես ենք լինում վտանգավոր մի տեղաշարժի, երբ ուժի իրավունքը միտում ունի փոխարինել իրավունքի ուժին։ Աշխարհակարգը պահպանելու համար ստեղծված բազմակողմ ինստիտուտներն բախվում են իրենց ազդեցությունն ապահովելու բարդությունների մի աշխարհում, որն այլևս չի սպասում/ապավիում նրանց վճռին։ Միջուկային հռետորաբանությունը, որը նախկինում սահմանափակված էր Սառը պատերազմի սենյակներով, վերադարձել է քաղաքական հիմնական դիսկուրս, ինչը պետք է անհանգստացնի բոլորին: 

Տեխնոլոգիական փոթորիկ․ տեխնոլոգիաները զարգացել են շատ ավելի արագ, քան դրանցից բխող ռիսկերն ու հնարավորությունները կառավարելու մեր կարողությունը: Արհեստական բանականությունն այլևս ֆուտուրիստական երազանք չէ, այլ ներկայի ուժ։ Մենք  բնականաբար կանխատեսում էինք, որ այն կվերափոխի արդյունաբերություններ, կվերացնի որոշ մասնագիտություններ և կփոխի աշխատանքի էությունը։ Բայց դրանից զատ, ԱԲ-ը նաև դարձել է մանիպուլյացիայի ուժեղ գործիք՝ արդյունաբերական ծավալներով գեներացնելով ապատեղեկատվություն, ստեղծելով կեղծ իրականություններ և վիրաբուժական ճշգրտությամբ թիրախավորելով ժողովրդավարական հասարակությունները:

Տնտեսական փոթորիկ․ համաշխարհային շուկան այլևս կայուն չէ, իսկ վերջին զարգացումները խորապես սասանել են այն համոզմունքը, որ բաց առևտուրն օգուտ է բերում բոլորին: Մայրցամաքներ միավորող մատակարարման շղթաները հեշտությամբ խզվում են: Էներգակիրների գների տատանումները կարող են մեկ գիշերվա ընթացքում խաթարել ազգային տնտեսությունները: Տնտեսական պատժամիջոցները դարձել են աշխարհաքաղաքական ճնշման առօրեական գործիք՝ առևտուրը վերածելով մարտադաշտի:

Բնապահպանական փոթորիկ․ բնական համակարգերը, որոնք ապահովում են կյանքը Երկրի վրա` մեր կլիման, ջուրը, հողը, անտառներն ու կենսաբազմազանությունը, այլևս պարզապես չեն փոփոխվում, դրանք գտնվում են լրջագույն ճնշման ներքո: Մենք աստիճանական տաքացումից անցել ենք խորը անկայունության շրջան, որտեղ բնապահպանական վնասը խորացնում է ցանկացած այլ ճգնաժամ: Կենսաբազմազանության կորուստը, հողի դեգրադացումն ու անտառահատումը թուլացնում են բնության վերականգնվելու կարողությունը, մինչդեռ բնական ռեսուրսների չափից ավելի օգտագործումը վտանգում է հասարակությունների գործառնության համար անհրաժեշտ հավասարակշռությունը:

Այս փոթորիկներն ի հայտ չեն եկել առանձին-առանձին։ Դրանք հայտնվել են միասին և փոխադարձաբար ուժեղացնում են միմյանց։ Աշխարհաքաղաքական ցնցումը հանգեցնում է տնտեսական խաթարումների, ինչն էլ իր հերթին խթանում է տեխնոլոգիական սպառազինությունների մրցավազքը, ինչն էլ ավելի է խորացնում աշխարհաքաղաքական պառակտումները, մինչդեռ բնապահպանական փոփոխությունը այս բոլոր մարտահրավերների կառավարումն է՛լ ավելի է բարդացնում: 

Հայաստանը գիտի, թե ինչ է նշանակում լինել փոթորկի կենտրոնում։ Ես անկեղծ կխոսեմ։ Վերջին տարիներին մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներն ու դժվարությունները շատ պետությունների կհասցնեին կաթվածի և փլուզման եզրին։ Ուստի, ցանկանում եմ կիսվել որոշ եզրահանգումներով։

Երբ պետությունը հայտնվում է նման ալեկոծություն մեջ, պատմությունն առաջարկում է երեք հիմնական ուղի․ առաջինը՝ մեկուսացումն ու օտարումն է։ Սա մի կողմ քաշվելու և գործողություններից փուսափելու ընտրություն է՝ հույս ունենալով, որ փոթորիկներից հեռու մնալով դրանք քեզ կշրջանցեն, իսկ հարմարավետության գոտին և ստատուս քվոն կպահպանվեն։ Թեև կարճաժամկետ հեռանկարում դա կարող է անվտանգ ընտրություն թվալ, պատմությունը ցույց է տալիս, որ նման մեկուսացումը չի պաշտպանում։ Այն պարզապես կտրում է պետություններին իրականությունից, դարձնում անպատրաստ և առավել խոցելի՝ ուժեղացնելով ճգնաժամին առերեսվելուց հարվածի ազդեցությունը, և «փուչիկն» ի վերջո պայթում է։

Երկրորդը՝ փոթորկին տրվելն է։ Այս դեպքում իրականացվում են անարդյունավետ, սխալ և հյուծող գործողություններ, որոնք կանխատեսելի են և ինչն առավել վատ է՝ փոթորիկի կանխորոշված սցենարով թելադրված, որի արդյունքում նպաստում ես փոթորիկի իր իսկ կողմից ընտրած ուղղությամբ քեզ ներքաշելուն։ Այսպիսով  կորցնում ես վերահսկողությունը, այլևս չես որոշում քո իսկ ճակատագիրը՝ դառնալով սեփական պատմության օբյեկետը, այլ ոչ սուբյեկտը։ Իսկ պարզապես հոսանքին տրվելով կամ փորձելով սանձել այն՝ անխուսափելիորեն առերեսվում ես ուրիշների որոշումների զոհ դառնալու և գոյաբանական մարտահրավերների առջև կանգնելու վտանգին։

Եվ երրորդ ընտրությունը՝ անցնել փոթորիկի միջով՝ առաջնորդվելով պրագմատիկ մոտեցմամբ և ապագային միտված ռազմավարությամբ։ Ուղիղ առերեսվել իրականությանը՝ այն ընդունելուց խուսափելու փոխարեն։ Գիտակցել, որ անկայուն աշխարհում գոնե որոշակի կայունություն ապահովելու միակ ճանապարհը ղեկը սեփական ձեռքը վերցնելն ու հստակ, գործուն ռազմավարությամբ առաջ շարժվելն է: Եվ այո՛, թեև հաջողությունն այս պարագայում ամենևին հաստատուն չէ, սակայն առաջին երկու տարբերակները հաստատապես կործանարար են։
Տիկնայք և պարոնայք, 

Մենք՝ Հայաստանի Հանրապետությունը, մեր նորագույն պատմության ընթացքում անցել ենք այս երեք ճանապարհներով, թևակոխել ենք այս երեք փուլերը։ Տասնամյակներ շարունակ մենք կարծում էինք, թե մեկուսի մնալով՝ հաջողությամբ խուսափում ենք փոթորիկներից և պահպանում սովորական դարձած մեր հարմարավետության գոտին։ Սակայն երբ եկավ ճգնաժամը, և այդ երևակայական անվտանգությունը փլուզվեց, մենք հայտնվեցինք մի հորձանուտում, որտեղ, չնայած մեր համառ ջանքերին, մեզ ձգում էին դեպի անդունդ։

Եվ այդժամ ինչ-որ մի պահի մենք որոշեցինք դուրս գալ պատմության այդ արատավոր շրջապտույտից։ Չհետևել այն ուղուն, որն ուրիշներն էին կանխորոշել մեզ համար, այլ ստանձնել մեր սեփական ճակատագրի վերաբերյալ ինքնիշխան որոշումներ կայացնելու պատասխանատվությունը։ Չմնալ անցյալում, այլ նայել առաջ՝ կառուցելու ժամանակակից, ժողովրդավար և զարգացած հասարակություն, իրական ինքնիշխանությամբ և հստակ սահմանված տարածքային ամբողջականությամբ պետություն՝  այս իրողությունների պայմաններում իր որդեգրած խաղաղ կենսակերպով։ Եվ հենց այդ պահին է, որ ծնունդ առավ «Իրական Հայաստանի» գաղափարը։

Երբ թվում էր, թե տարբեր փոթորիկների ազդեցությամբ շուրջբոլորն ամեն ինչ քանդվում է, մենք հաստատեցինք խաղաղություն։ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած խաղաղության գագաթնաժողովը նշանավորեց պատմական շրջադարձային պահը, երբ Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը, ԱՄՆ նախագահի վկայությամբ ստորագրեցին համատեղ հռչակագիր։ Նույն օրը ես և իմ ադրբեջանցի գործընկերը նախաստորագրեցինք «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։ Տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչմամբ Հայաստանը և Ադրբեջանը կատարեցին պատմական քայլ՝ փակելով տասնամյակների հակամարտությունը և բացելով խաղաղության ու կայունության նոր դարաշրջան մեր տարածաշրջանում։

Իհարկե, խաղաղությունը երբեք չպետք է ընկալվի որպես մեկանգամյա ձեռքբերում։ Խաղաղությունը պահանջում է մշտական խնամք, ուշադրություն և հայեցում, քանի որ եթե ջանք չներդնես դրա մեջ, այն կարող ես այն վտանգել։ Ուստի խաղաղությունը ոչ թե իրադարձություն է, այլ ակտիվ ընտրություն, որը պետք է կատարել ամեն օր։ Սա, անշուշտ, ներառում է նաև մարդասիրական խնդիրների հասցեագրում՝ նպաստելով հասարակությունների միջև վստահության վերականգնմանը և իրական հաշտեցմանը։

Սակայն միայն դիվանագիտությունը բավարար չէ խաղաղության կենսունակության համար։ Այսպիսով՝ մենք ձևավորում ենք խաղաղության գործնական երաշխիքներ՝ մեր բարօրությունը դարձնելով փոխկապակցված և փոխկախված։ Երբ մենք կիսում ենք առևտրային ուղիներ, էներգետիկ ցանցեր, խողովակաշարեր և թվային կապեր, մենք կիսում ենք նաև ռիսկերն ու օգուտները։ Հետևաբար, մեր հարևանների հետ միասին, կառուցելով արևելքն արևմուտքին և հյուսիսը հարավին կապող ենթակառուցվածքներ, մենք ստեղծում ենք մի իրականություն, որտեղ մեր տարածաշրջանում յուրաքանչյուր դերակատար անձնական շահագրգռվածություն ունի հարևանի կայունության հարցում: Սա է մեր «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության և ԹՐԻՓՓ նախագծի հիմքում։

Խաղաղության, համագործակցության և զարգացման հանձնառությունն է մեր հարևանների նկատմամբ մեր մոտեցումների ուղենիշը։ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն արտացոլում է մեր համոզմունքը, որ բաց սահմաններն ու բարիդրացիական հարաբերությունները լավագույնս կծառայեն մեր ժողովուրդների շահերին։ Վրաստանի հետ մենք շարունակում ենք խորացնել ռազմավարական գործընկերությունը՝ հիմնված  փոխադարձ շահերի վրա։ Իրանի հետ մենք մշտապես պահպանել ենք բարեկամական կապեր և սերտ գործընկերություն:

Փոթորկի միջով անցնելու ռազմավարությունը հանգեցրել է խորքային վերափոխումների նաև մեր տարածաշրջանից անդին մեր գործընկերություններում։ Հայաստանը կատարել է ինքնիշխան ընտրություն՝ վարելու բալանսավորող և բալանսավորման արտաքին քաղաքականություն՝ հիմնված ոչ թե մեկ կենտրոնից կախվածության, այլ տարբեր ուղղություններով բովանդակային և փոխշահավետ գործընկերությունների ձևավորման վրա։ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Ղազախստանը, Չինաստանը, եվրոպական երկրների ընդլայնվող շրջանակը այսօր մաս են կազմում Հայաստանի ռազմավարական գործընկերությունների համայնապատկերում՝ ոչ որպես միմյանց այլընտրանքներ, այլ որպես բազմազան և համագործակցային արտաքին քաղաքական ճարտարապետության հենասյուներ։

Մեր անմիջական հարևանությունից դուրս այս վերափոխումն առավել տեսանելի կերպով դրսևորվել է Եվրոպական միության հետ հարաբերություններում։ 2025 թվականի դեկտեմբերին ընդունված ռազմավարական օրակարգը ստեղծում է համագործակցության կառուցակարգված հիմք՝ քաղաքական, անվտանգության և տնտեսական ոլորտներում։ Վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը բացում է մի կարևոր դուռ, կարևոր ոչ միայն կառավարությունների, այլև Հայաստանի քաղաքացիների առօրյա կյանքի համար։ Վերջին օրերին Եվրոպայի տարբեր երկրների ղեկավարներ՝ սկսած Դուբլինից մինչև Թբիլիսի, հավաքվել էին Երևանում՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, ինչպես նաև Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովին։

Ամփոփելով՝ արձանագրենք, որ փոթորիկները գուցե երբեք լիովին չսանձվեն։ Նոր անորոշությունները միշտ ի հայտ կգան փոխարինելու արդեն իսկ հաղթահարվածներին։ Սակայն մեր փորձից քաղած դասը ֆատալիստական շարքից չէ։ Այն ընտրության ազատության և գործելու ուժի մասին է։ Ռազմավարական տեսլականի և պատշաճ գործողությունների շնորհիվ փոքր պետությունները կարող են փոթորիկների միջով գտնել իրենց ուղին և կերտել իրենց ինքնիշխան, խաղաղ և բարգավաճ ապագան։

Այսպիսով, տիկնայք և պարոնայք, փոթորիկները միշտ կմոլեգնեն։ Ուստի եկե՛ք դրանք միասնաբար հաղթահարենք։ Շնորհակալ եմ և բարի գալուստ «Երևանյան երկխոսություն»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՌԴ-ում կրկին զորահավաք կլինի՞ ԵՄ-ն ճնշում է Բելգիային․ ռուսական միլիարդները կարող են հայտնվել Ուկրաինայի ձեռքում (տեսանյութ) Տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց համար նոր հնարավորություն Մոդին ընդունել է Պուտինի առաջարկըՄենք սեքընդ-հենդի կարիք չունենք. Փաշինյանը՝ Սփյուռքի մասին․ Զելենսկին բացառել է ՌԴ-ի հետ շփումները (տեսանյութ) Երգչուհի Սլավան ամիսներ շարունակ ալկոհոլից հրաժարվելուց հետո կրկին սկսել է խմելԵՄ-ից հրատապ հայտարարություն՝ ընդդեմ ՌԴ-ի․ Ուկրաինան 6.1 միլիարդ եվրոյի զենք կստանա Զատիկի հետ հանդիպումը կարող է վտանգավոր լինել․ բժիշկը նշել է հնարավոր հետևանքները Սամվել Կարապետյանը պարտավոր է մեր ժողովրդին պարզաբանել՝ ո՞ւմ խորհրդով կամ հանձնարարականով է Գևորգ Մուրադյանը հայտնվել իր նախընտրական շտաբում. Վահագն ՎարագյանՌադայի խոսնակ. Ուկրաինան երբեք չի հրաժարվի իր տարածքներիցԱռատ սնունդը կարող է արջերին հեռացնել Կամչատկայի բնակավայրերիցԲժիշկները նշել են դեմենցիայի վաղ ախտանշանները, որոնք հաճախ աննկատ են մնումԴասատու փոխելով չէ, երկրի ղեկավարությունը պետք է փոխվի.քաղաքացին՝ աշակերտների գրագիտության մասին (տեսանյութ) Սիլուանովը հայտնել է՝ ԱՄՆ-ում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկումը չի քննարկվելՎրաստանում ձերբակալվել է նախկին պետնախարար Բարամիձեն․ «Իմեդի» ԱՄՆ ֆոնդային շուկան պայթյունի շեմի՞ն է․ տնտեսագետը զգուշացրել է առաջիկա ամիսների վտանգի մասինԻնչո՞ւ են միջազգային հսկաներն ու դիվանագետները կենտրոնանում Հայաստանի և տարածաշրջանի վրա (տեսանյութ) Լեհաստանը ցանկանում է ստեղծել «լեհական Starlink»Պուտինը և Մոդին քննարկել են Մերձավոր Արևելքի և Սևծովյան տարածաշրջանի իրավիճակըՔՊ-ն վաղը հավաքվում է Սևանում․ Փաշինյանը ի՞նչ նոր օրակարգ ունի թիմի համար Ուշադրություն վարորդներին. Երևանի մի շարք փողոցներ փակ կլինեն Եգիպտոսը գնահատել է Սուեզի ջրանցքի եկամուտների կրճատման պատճառով կրած վնասներըՈւկրաինական ԱԹՍ-ները զանգվածային հարվածներ են հասցրել ՈԴ-ի խոշոր քիմիական գործարանին BRICS-ը կոչ է արել բարեփոխել Արժույթի միջազգային հիմնադրամը և Համաշխարհային բանկըԹրամփը նամակ է հղել Հարավային Աֆրիկայի նախագահ Սիրիլ ՌամաֆոսայինՈրսի ժամանակ սայթաքելու հետևանքով պատահաբար կրակել է 38-ամյա որսորդի ուղղությամբ և վնասվածք պատճառել նրան Ղազախստանը հերքել է «Եվրատեսիլ-2027»-ին մասնակցելու հայտ ներկայացնելու մասին տեղեկությունըՈւշադրություն վարորդներին․ սեպտեմբերի 12-13-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկության սահմանափակումներ կլինենSaba. Սաուդյան Արաբիան հարվածել է Եմենի օդանավակայանինՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Հայաստանի Հանրապետության 35-ամյակ» արծաթե հուշադրամը Ռուսական լրատվամիջոցը ներկայացրել է Սամվել Կարապետյանի տեսակետը ռուսական ռազմաբազայի դուրսբերման հետևանքների մասինԱրարատ Միրզոյանն ընդունել է Պակիստանի առաջին դեսպանինԿրեմլը նշել է՝ որ դեպքում Լիտվան կհայտնվի Ռուսաստանի միջուկային զենքի թիրախումՄահացել է Նորվեգիայի արքայադուստր Աստրիդ Մոդ ԻնգեբորգըՄոդին Պուտինին հին հնդկական գրականության արժեքավոր ստեղծագործություն է նվիրելԼիտվան հայտարարել է HIMARS-ների՝ ԱՄՆ-ից մատակարարման հետաձգման մասինԱԺ-ում տղամարդլամիշա լինում, բայց արտաքին քաղաքականության մեջ վախկոտ ա. Կարապետյանը՝ ՓաշինյանինՀՀ գլխավոր դատախազությունն ու Եվրոպական դատախազությունը համաձայնագիր են ստորագրելԵվրոպական հանձնաժողովը հաստատել է Կիևի համար 6.1 միլիարդ եվրոյի տրամադրումը«Նոր լոկոմոտիվները փոխարինում են նախկին առաջնորդներին»․ ՊուտինԱրտաշատում գտնվող անշարժ գույքը կօտարվի էլեկտրոնային աճուրդով Ռուսական Տ-80ԲՎՄ տանկերը ստացել են անօդաչուներից պաշտպանության նոր համալիրՊուտին. Ռուսաստանի դեմ ավելի քան 30 հազար պատժամիջոց է սահմանվելՍկանդալ Վրաստանում. ռուսներին արգելել են մասնակցել երաժշտական փառատոնին Տուսկը հայտարարել է Լեհաստանի ցանկության մասին՝ ստեղծել սեփական Starlink-ի անալոգըՍամվել Կարապետյան․ «Երբ ուզենք, մարդկանց փողոց կհանենք»Լուկաշենկոն ԱՄՆ-ին կոչ է արել վերադարձնել Բելառուսին հասանելիք միլիոնավոր դոլարներըԱդրբեջանը ավարտել է Հայաստանի սահմանին հասնող՝ Նախիջևանի ուղղությամբ էլեկտրահաղորդման գծի նախագծումըՊուտինը և Մոդին բանակցություններ են վարել ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակներումՏեխասի դատարանը մեղադրել է TikTok-ին երեխաների անվտանգության գործառույթի վերաբերյալ օգտատերերին մոլորեցնելու մեջ
Ամենադիտված