Գևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավար Միրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանը Հայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրը Սերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության» Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունը Կասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը «Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին 8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում է ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի Վանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը 

Մենք այս երկրի ներկան ենք, ոչ թե` ապագան. «Միասնություն» համազգային շարժմանը միացած երիտասարդ գործիչ

Քաղաքական

«Միասնություն» համազգային շարժմանն են միացել բազմաթիվ երիտասարդներ, որոնց թվում են նաև հասարակական ու քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նոյեմբերի 12-ին տեղի ունեցած համաժողովին ելույթով հանդես եկավ նաև երիտասարդ քաղաքագետ, «Երիտասարդական համաձայնություն» ՀԿ նախաձեռնող խմբի անդամ՝ Էդիկ Հարությունյանն, ով իր խոսքում հայտարարեց, որ իր համար մեծ պատիվ է այդ շարժման մի մասնիկը լինելը.

«Ամեն մարդ կյանքում կանգնում է կարևորագույն երկընտրանքի առջև. ընտրել այն ուղին, որը հեշտ է, թե այն՝ որը ճիշտ է: Իմ խորին համոզմամբ՝ ընտրել հեշտ ճանապարհը, նշանակում է տրվել իներցիոն ընթացքին, անգործությանը, անտարբերությանը, իսկ որ երիտասարդներիս համար վատթարագույնն է՝ տրվել հիասթափությանը, ապագայի նկատմամբ հավատի կորստին, պետության հիմքերը խարխլող երևույթին՝ արտագաղթին: Իսկ ես վստահ եմ, որ հեշտ ճանապարհին՝ նույնքան հեշտ էլ սխալվում են սերունդները»,- նկատեց նա:

Դիմելով երիտասարդներին՝ Էդիկ Հարությունյանը համախմբման կոչ արեց, հավելելով, որ երիտասարդներն են այս երկրի տերը, հետևաբար երկրի զարգացման փուլում իրավունք չունեն լքել հայրենիքը.

«Արդյո՞ք մեր երկրի զարգացման գործում իրավունք ունենք մատնվելու անգործության ու անտարբերության՝ փարատվելով այս մտքով, որ մենք այս երկրի ապագան ենք: Ո՛Չ, ՄԵՆՔ ԱՅՍ ԵՐԿՐԻ ՆԵՐԿԱՆ ԵՆՔ: Եվ մենք մեզ երկրի ներկա ենք համարում՝ լուրջ գիտակցմամբ, որ մեր առաջնային պարտականությունը համազգային միասնության գաղափարը յուրաքանչյուր հայի ամենօրյա գործունեության հիմնաքարը դարձնելն է: Դրա իրականացման գլխավոր երաշխիքը այսօրվա կարող ուժերի միասնությունն է, որը մեզ հղում է մի պարզ ուղերձ. այսուհետ ոչ մի գաղափար այլևս չի մնալու պարզապես գաղափար, այլ՝ երկխոսության, փոխըմբռնման և համաձայնության միջավայրում ռեալիզացվելու է այնպես, ինչպես ռեալիզացվելու ենք ինքներս, քանի որ մեր մայր հայրենիքը ունի առողջ սերնդափոխության, այսինքն՝ մեր կարիքը»,- ասաց նա:

Նա հայտարարեց նաև, որ թեև բոլոր շեշտադրումներն ուղղված էին երիտասարդությանը, սակայն էին, դա չի պակասեցնում մեր անսահման պատկառանքը ավագ սերնդի՝ մեր ծնողների և նրանց վաստակի նկատմամբ: «Այստեղ ներկա է նաև մայրս, ով Արցախյան հերոսամարտի ժամանակ հաճախ մի ամբողջ «Արաբո» ջոկատի թիկունքի ապահովմամբ է զբաղվել՝ մինչ զինագործ հայրս կկատարեր տեխսպասարկումը: Բոլորիս ծնողները ուժերի ներածին չափով պայքարել են ու մեզ նվիրել անկախ ու ապահով պետություն, բայց մա՛մ ջան, միգուցե ձեր սերունդը այսքանից հետո համակերպվել է այն մտքի հետ, որ այս երկրում ոչինչ փոխել հնարավոր չէ, բայց քեզ վստահեցնում եմ՝ դա անելու է մեր սերունդը, մեր սերնդի շարժումը: Անելու ենք այնպես, որ մեր ծնողները հպարտանան իրենց զավակներով, հանգիստ լինեն, որ երկրի ներկան ու ապագան հուսալի ձեռքերում է»,- եզրափակեց նա:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից
Ամենադիտված