Թրամփ–Պուտին–Սի․ Իրանի շուրջ հնարավոր գործարքը վեճ է առաջացրել Թեհրանում 21 լեզու, ընդհանուր օրինաչափություն․ ինչ է բացահայտվել մարդու ուղեղում 19 տարվա դադարից հետո․ Ակրոպոլիսի հին թանգարանը կրկին բաց է Ավտովթար՝ Իսակովի պողոտայում. «Nissan»-ը բшխվել է բենզալցակայանի վահանակին, գլխիվայր շրջվել. կան վիրшվորներ Ալեքսանդրիայում հսկայական կառույց է հայտնաբերվել․ արքայական դամբարանների վարկած կա U2-ը վերադառնում է մարզադաշտեր․ հայտարարվել է 15 համերգ Հայաստանին անհրաժեշտ է սահմանադրական կարգ, ոչ թե նոր սահմանադրություն. Արմեն Այվազյան Tidal-ը կարգելի ամբողջությամբ արհեստական բանականությամբ ստեղծված երգերը Eurostar-ի աշխատակիցների անսպասելի գործադուլը հանգեցրել է Լոնդոնի և Փարիզի միջև գնացքների չվերթների չեղարկմանը Երեք տոննա բեռ՝ տիեզերակայան․ «Պրոգրես-97»-ն արդեն ուղեծրում է 101 տարեկանում մահացել է Firestone կայսրության ժառանգորդուհի և NFL-ի ակումբի նախկին սեփականատեր Մարթա Ֆորդը Փաշինյանը թող ոչ ոքի բան չառաջարկի, ուղղակի հրաժարական տա. իր առաջարկածը գործարք է. Միրզոյան 

Անհրաժեշտ է՝ մարդիկ գործնականում համոզվեն, որ տեղական ինքնակառավարման մարմիններն ապրում են իրենց հոգսերով. Սերժ Սարգսյան

Քաղաքական

ՀՀ տեղական ինքնակառավարման ներդրման համակարգը նշում է 20-ամյակը, ինչի կապակցությամբ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում նոյեմբերի 14-ին կազմակերպված միջոցառմանը շնորհավորական խոսքով հանդես եկավ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

«1996 թվականի նոյեմբերի 10-ին կայացան համայնքների ղեկավարների եւ ավագանիների մեր առաջին ընտրությունները: Դրանով Հայաստանում ներդրվեց տեղական ինքնակառավարման մի նոր ժողովրդավարական համակարգ, որը սկզբունքորեն տարբեր էր նախկինից: Այդ ընթացքում հաճախ առաջ ենք ընթացել փորձարկման մեթոդաբանությամբ, քանի որ այս ոլորտում մեր սեփական պատմական ավանդույթն արդեն վաղուց ընդհատված է: Այդ բացը հաճախ լրացրել ենք միջազգային հանրության օգնությամբ: Տեղական ինքնակառավարման համակարգի կայացմանը եւ կատարելագործմանը հատկապես նպաստեց Հայաստանի անդամակցությունը Եվրոպական խորհրդին: Այս բնագավառում մեր առաջընթացի կարեւոր գրավականներից էր օրենսդրության համապատասխանեցումը Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի սկզբունքներին եւ դրա արդյունավետ կիրառումը: Այսօր գոհունակությամբ կարող ենք արձանագրել, որ տեղական ինքնակառավարման համակարգը ոչ միայն կայացել է, այլեւ ապացուցել իր կենսունակությունը»,-  ասաց Սերժ Սարգսյանը՝ ընդգծելով, որ կայացում դեռեւս չի նշանակում, որ ոլորտում թերություններ չկան:

«Ասածս չի նշանակում, որ թերացողներ չկան, ասածս նշանակում է հետեւյալը, որ իրոք համակարգը կայացել է, եւ մենք մշտապես պետք է աշխատենք կատարելագործել այդ համակարգը, որը պետք է վայելի համայնքի բնակիչների անվերապահ վստահությունը: Այն պետք է դառնա մեր քաղաքաբնակների եւ գյուղաբնակների համար բազմաթիվ խնդիրներ ու հարցեր լուծելու առաջին ատյանը: Անհրաժեշտ է, որ մարդիկ գործնականում համոզվեն, որ տեղական ինքնակառավարման մարմինները ապրում են իրենց հոգսերով, անհրաժեշտ է, որ այդ կառույցներն իրենց ամբողջ կարողությամբ լծվեն համայնքները կարգավորելու գործին: Այսօր բավական չէ միայն արձանագրել եղած խնդիրները, այդ մասին զեկուցել ինձ, վարչապետին կամ տարածքային կառավարման նախարարին: Այդ գործառույթի մի մասը հաջողությամբ իրականացնում են լրատվամիջոցները եւ հասարակական կազմակերպությունները: Ակնհայտ է, որ մեր քաղաքացիների սպասելիքներն ավելին են, եւ նրանք, ովքեր չեն կարողանա գտնել իրենց համաքաղաքացիների, համագյուղացիների առօրյա հարցերի պատասխանը, պարզապես կվատնեն համայնքի բնակիչների վստահության քվեն»,-նշեց ՀՀ Նախագահը եւ շեշտեց, որ ճիշտ ինքնակազմակերպումն եւ ինքնակառավարումը երկրի զարգացման ամենահուսալի ճանապարհն է:

Միջոցառման շրջանակում Նախագահը պետական բարձր պարգեւներ շնորհեց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղի ղեկավար Վարդան Ներսիսյանին, Կոտայքի մարզի Նոր Երզնկա համայնքի ղեկավար Ալինա Հարությունյանին, Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի ղեկավար Ազիզ Մհոյանին, Տավուշի մարզի Պառավաքար համայնքի ղեկավար Ռոլանդ Մարգարյանին եւ այլոց:

Սահմանամերձ Խաչիկի գյուղապետ Վարդան Ներսիսյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով գյուղի խնդիրներին, նշեց, որ թեպետ դրանք շատ են, փորձում են աշխատել գյուղի զարգացման ուղղությամբ:

«Ոռոգման ջրի խնդիրը լուծելով, գյուղատնտեսական աշխատանքները մեխանիզացնելով՝ մենք փորձում ենք գյուղի հետագա զարգացումն ապահովել: Վերանորոգված լավ դպրոց ունենք, որտեղ սովորում է 92 աշակերտ: Ցավոք, թիվը գնալով պակասում է: Թեպետ մանկապարտեզ չունենք, բայց մանկահասակ երեխաների ժամանցի վայր ենք ստեղծել: Խաչիկն իր խնդիրները համայնքով որքան կարողանում է, լուծում է, մնացած գլոբալ խնդիրներն էլ՝ Կառավարության աջակցությամբ: Օրինակ՝ 2012 թվականին բնակարանաշինության խնդիրն ենք լուծել, 12 նոր բնակարան է կառուցվել»,-ասաց գյուղապետը:

Մեկ այլ սահմանամերձ Պառավաքար գյուղի գյուղապետ Ռոլանդ Մարգարյանն էլ հենց պարգեւատրման ժամանակ Սերժ Սարգսյանին ներկայացրել էր գյուղի խնդիրներից մեկը, տեղեկացրել, որ գյուղում այժմ կամ խմելու ջրի խնդիր, 27 կմ հեռավորություն վրա գտնվող ջրագիծը վերանորոգման կարիք ունի:

«Շատ խնդիրներ ունի, բայց հիմնականն այն է, որ սահմանամերձ է, միշտ անհանգիստ ենք լինում, հատկապես աշնան բերքահավաքի ժամանակ կրակոցներ են լինում, չնայած այս աշնանը բերքահավաքը նորմալ է ընթացել: Հացատունն էլ է անհրաժեշտ վերանորոգել, երկու ամսում դա ենք անելու: Իսկ խմելու ջրի խնդիրն այն է, որ ջրաչափեր էլ չունենք, դեռ չի կարգավորվել, ժամով ենք տալիս ջուրը: Միեւնույն ժամանակ կարող եմ ասել, որ փողոցային լույսեր ունենք, գյուղը գազաֆիկացված է, համայնքի կենտրոն ենք կառուցել, դպրոցում մարզադահլիճ վերանորոգել»,-եզրափակեց Պառավա քարի գյուղապետը:

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփ–Պուտին–Սի․ Իրանի շուրջ հնարավոր գործարքը վեճ է առաջացրել Թեհրանում21 լեզու, ընդհանուր օրինաչափություն․ ինչ է բացահայտվել մարդու ուղեղում19 տարվա դադարից հետո․ Ակրոպոլիսի հին թանգարանը կրկին բաց էԱվտովթար՝ Իսակովի պողոտայում. «Nissan»-ը բшխվել է բենզալցակայանի վահանակին, գլխիվայր շրջվել. կան վիրшվորներ Ալեքսանդրիայում հսկայական կառույց է հայտնաբերվել․ արքայական դամբարանների վարկած կաԹրամփը Ռուդի Ջուլիանիին պարգևատրել է Ազատության նախագահական մեդալով U2-ը վերադառնում է մարզադաշտեր․ հայտարարվել է 15 համերգՀայաստանին անհրաժեշտ է սահմանադրական կարգ, ոչ թե նոր սահմանադրություն. Արմեն Այվազյան Tidal-ը կարգելի ամբողջությամբ արհեստական բանականությամբ ստեղծված երգերըEurostar-ի աշխատակիցների անսպասելի գործադուլը հանգեցրել է Լոնդոնի և Փարիզի միջև գնացքների չվերթների չեղարկմանըԵրեք տոննա բեռ՝ տիեզերակայան․ «Պրոգրես-97»-ն արդեն ուղեծրում է101 տարեկանում մահացել է Firestone կայսրության ժառանգորդուհի և NFL-ի ակումբի նախկին սեփականատեր Մարթա Ֆորդը Փաշինյանը թող ոչ ոքի բան չառաջարկի, ուղղակի հրաժարական տա. իր առաջարկածը գործարք է. ՄիրզոյանՈւղեղի բջիջների «ընդհանուր լեզուն»․ ներկայացվել է Bloom մոդելըՊատմության մեջ առաջին անգամ գլոբալ ջերմաստիճանը վեց օր անընդմեջ գերազանցել է 2°C շեմըՄոսկվա-Երևան տոմսերը թանկացել են. ի՞նչ արժեն այս պահին Էստոնիան հայտարարել է, որ կարող է փակել Ռուսաստանի հետ երկաթուղային սահմանային անցակետը Տիեզերական նոր ռեկորդ․ «Էվկլիդը» գտել է ամենահեռավոր քվազարըԱվտովթար՝ Երևանում.«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին «BYD»-ն բախվել է հողաթմբերին և հայտնվել քարերի վրաSpaceX-ը հրաժարվում է սուբսիդիաներից․ Starlink-ի նոր պայմաններըՌեժիմը Սահմանադրության նախագծում ներառել է ձևակերպումներ, որոնք իսպառ բացառում են Հայաստանի ԵՄ անդամակցության գործընթացը. Արմեն Աշոտյան Բուլղարիայի մաքսավորները 6 մլն եվրոյի կոկաին տեղափոխող բեռնատար են հայտնաբերել Nvidia-ն նոր ճնշման տակ է․ Հուանգի վերադարձը չի մարել վեճըԼուկաշենկոն կասկածի տակ է դրել Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի պատմական հավակնություններըԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է կնոջ մարմինՈրևէ քրեական գործով որպես մեղադրյալ չեմ անցնում. ՔՊ նախկին պատգամավոր Հայկ Սարգսյան ԱԺ-ում կքննարկվեն քաղաքականության մեջ կանանց հավասար ներկայացվածության և թվային բռնության դեմ պայքարի հարցերըՄեքսիկայում հայտնաբերված կմախքը կարող է լինել Ամերիկայի հնագույններից մեկը Շվեյցարիայում սառեցված ռուսական ակտիվները գերազանցել են 10 միլիարդ դոլարըՄեծ Բրիտանիայում կարտադրվեն Ուկրաինայի նախագծած հարվածային անօդաչու թռչող սարքերըԵրկար ժամանակ ջուր չի լինելու Շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղի երկրորդ պարտիան ավարտվել է ոչ-ոքիՀաքերները ներթափանցել են Կենտրոնական հետախուզական վարչության համակարգերԻրանը սպառնում է կոտրել ամերիկյան շրջափակումը․ Ռեզային ծաղրել է Թրամփի ծրագիրըԼեհաստանը նախատեսում է փակել Ուկրաինայի հետ օդային տարածքը Անցած 10 ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը 6,4%-ով աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ. ՊապոյանՊուտինը զգուշացրել է Եվրոպային՝ ռուսական վառելիքի սահմանափակումները հետևանքներ կունենանՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունըՊեսկովը կասկածի տակ է դրել եվրոպացիների մասնակցության անհրաժեշտությունը բանակցություններինԹրամփը ծիծաղել է Զելենսկու հայտարարության վրա․ ԱՄՆ-ն խաղաղություն է ուզում մինչև հունվարԵվրոպայում դեկտեմբերը կարող է լինել վերջին 15 տարվա ամենացուրտը․ Լևոն Ազիզյան Նոր Սահմանադրության մեջ «հայ» բառը մեկ անգամ է նշված. այստեղ մեծ խայծ կա. Նահապետյան (տեսանյութ)Ուկրաինական հարվածը Լիբիայում երկու զինծառայողի կյանք է խլելԲաթումում ձերբակալել են Ինտերպոլի կարմիր ծանուցմամբ Թուրքիայի կողմից հետախուզվող օտարերկրացու Հրապարակվել է ՀՀ 2026 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունըՄերցը զգուշացնում է․ Ռուսաստանը սպառնալիք է ոչ միայն Ուկրաինայի, այլև ամբողջ Եվրոպայի համարՀորդանանում տղամարդը մահապատժի է դատապարտվել Շրի Լանկայի դեսպանատան մոտ ոստիկանի սպանության համար Ռուսաստանը համբերատար կշարունակի աշխատանքային շփումները ԵՄ-ի հետ. Պեսկով Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և ԼարսումՄիսիսիպիի ափերի մոտ ինքնաթիռ է կործանվել․ զոհվել են չորս մեծահասակ և երկու երեխա
Ամենադիտված