ՀՀ քաղաքացի տաքսու վարորդը Մոսկվայում ձերբակալվել է վրաերթի գործով
Ռուսաստան
Մոսկվայի Էնտուզիաստների խճուղու թիվ 7 շենքի մոտակայքում նոյեմբերի 13-ի երեկոյան տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն տեղի է ունեցել 2 մարդատար ավտոմեքենաների բախում (տաքսի Skoda և մարդատար ավտոմեքենա Skoda մակնիշի)' հասարակական տրանսպորտի կանգառի վրա տաքսի ա վտոմեքենայի հետագա վրաերթով: Այս մասին տեղեկացրին ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամլո ծառայությունից:
Կանգառի վրաերթի հետևանքով տուժել է 12 մարդ, որոնցից Մոսկվայի տարբեր կլինիկաներ հոսպիտալացվել են 11-ը, նրանցից 2-ը' ծանր վիճակում են: 1-ը հոսպիտալացումից հրաժարվել է:
Ըստ ռուսաստանյան իրավապահ մարմինների տեղեկատվության՝ տաքսու վարորդը ՀՀ քաղաքացի է, 1986թ. ծնված, բնակվում է ք.Մոսկվայում, գրանցված է ՀՀ-ում: Մոսկվա է ժամանել մոտ 3 ամիս առաջ: Վարորդը ձերբակալված է 48 ժամով:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)