Գյումրիում կրակոցներ են հնչել
Իրավունք
Քիչ առաջ տեղեկություն տարածվեց, որ Գյումրիի «Եռանկյունի» ռեստորանային համալիրում կրակոցներ են հնչել: ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը նշեց, որ այս պահին այդ տեղեկությունները ստուգվում են, որևէ հստակ փաստական տվյալներ առկա չեն:
«Ոստիկանության համապատասխան բաժնի աշխատակիցների կողմից ստուգվում է տեղեկությունների իսկությունը: Ոստիկանությունը նման տեղեկություն է ձեռք բերել և այս պահին ստուգում են»,- ասաց դատախազը և հավելեց՝ այս պահին որևէ այլ տեղեկություն հայտնել չի կարող:
Իսկ Ոստիկանության լրատվական վարչության պետ Աշոտ Ահարոնյանը մեզ հետ զրույցում նշեց՝ նման տեղեկություն է ստացվել, կատարվում են ստուգումներ:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին