Կաշառք վերցնելու մեջ մեղադրվող դատավոր Իշխան Բարսեղյանի քրեական գործն ուղարկվել է դատարան
Իրավունք
Կաշառք տվողի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու համար Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի կողմից միջնորդի միջոցով խոշոր չափերով կաշառք պահանջելու և անձամբ ստանալու, իսկ ՀՀ փաստաբանների պալատի անդամ փաստաբանի կողմից կաշառք ստանալու միջնորդություն կատարելու մեղադրանքներով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործով ՀՀ գլխավոր դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը և քրեական գործն ուղարկվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան:
Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ Գլխավոր դատախազությունը: Նշենք, որ խոսքը դատավոր Իշխան Բարսեղյանի մասին է, ով ձերբակալվել էր հենց կաշառք վերցնելու պահին:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին