Գևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավար Միրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանը Հայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրը Սերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության» Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունը Կասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը «Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին 8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում է ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի Վանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը 

«Միասնություն»-ը կլինի լուրջ հարթակ՝ ակտիվ և խելացի կանանց համար

Քաղաքական

«Նկատելի է, որ հայաստանյան քաղաքական կյանքում նվազել է կանանց ակտիվությունը և մասնակցությունը, ինչը, սակայն, դեմոկրատական քաղաքական համակարգի կարևորագույն ցուցիչներից է»: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Միասնություն» համազգային շարժման համակարգող խորհրդի անդամ, դոցենտ Հասմիկ Շափաղաթյանը:

Ըստ նրա՝ այսօր Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում իրավիճակն այնպիսին է, որ կանայք մղվում են երկրորդ-երրորդ պլան և դիտվում` որպես տղամարդկային մշակույթի ածանցյալ:

«Ի դեմս իշխանությունների վարած անհավասար քաղաքականության` ստեղծվել է արատավոր իրավիճակ, երբ խելացի և պոտենցիալ ունեցող կանայք դուրս են մղվել քաղաքական ոլորտից, փոխարենը ներգրավվել են հիմնականում նրանք, ովքեր անգամ պատկերացում չունեն քաղաքական ասպարեզում գործունեություն ծավալելու մասին, էլ չենք խոսում համապատասխան գիտելիքների և պատրաստվածության մասին: Փոխարենն՝ իշխանությունների ներսում ունեն ծանոթներ, բարեկամներ, հովանավորներ, ինչու չէ՝ նաև ֆինանսական ռեսուրսներ:

Այսօր ստեղծվել է մի վիճակ, երբ առաջին հայացքից օրենքներն ընդունվում են ժողովրդավարական ընթացակարգերով, չեն խախտվում սեռերի իրավունքները, և այս տեսանկյունից օրենսդրական դաշտը ընձեռում է հավասար հնարավորություններ: Այս ֆոնին՝ պետական այրերի դիրքորոշումը հանգում է հետևյալին. օրենքներն առկա են այս ոլորտում. եթե ի վիճակի եք կենսագործել ձեզ տրված հավասար հնարավորությունները սահմանված օրենքով, ապա՝ խնդրե՛մ: Սակայն պարզից էլ պարզ է, որ «հենց այստեղ է թաղված շան գլուխը», քանի որ բոլորս էլ գիտենք, թե ինչպես են նախընտրական ցուցակներում հայտնվում բանից անտեղյակ կանայք»,- ասաց Շափաղաթյանը՝ առաջ քաշելով մի շարք խնդիրներ, որոնցից թվարկեց մի քանիսը.

-Թերևս կարևորներից է այն, որ չնայած կին ընտրողները մեծամասնություն են կազմում հասարակության մեջ, սակայն նրանք ամենաքիչն են վստահում կանանց, որովհետև նրանց մեջ չեն տեսնում արժանավորներին,

-Ի սկզբանե ավելի քիչ կին թեկնածուներ են առաջադրվում, քան տղամարդ, որի պատճառով էլ ընտրողը ռեալ հնարավորություն չի ստանում քվեարկելու նրանց օգտին,

-Տարվող սխալ քաղաքականության արդյունքում, ինչպես նաև ձևավորված և ամրացած ստերեոտիպերի առկայության պայմաններում՝ կան հոգեբանական արգելքներ /պատասախանատվություն, վախ, թերարժեքության զգացում և այլն/, որոնք սխալ են և արդյունք են ապասոցիալիզացիայի: 

-Ազատ մրցակցության բացակայությունը. ընտրություններն ավելի ու ավելի փողային բնույթ են ստանում, իսկ դրանով հիմնականում օժտված են տղամարդիկ, եթե չհաշվենք որոշ «արտոնյալ» կանանց:

-Պատրիարխալ (տղամարդկային) կուսակցությունների թվի ավելացումը: Այն կապված է կապիտալի հետ, որն էլ հիմնականում տնօրինում են տղամարդիկ:

«Կանանց ձայնը լսելի դարձնելու, նրանց փորձառությունն ու իմաստությունը մեր հայրենիքի բարգավաճմանը ծառայեցնելու լավագույն միջոցը կանանց ակտիվացնելն է և սեփական օրինակով ցույց տալը, որ քաղաքականությամբ կարող են զբաղվել նաև բարոյական արժեհամակարգի կրող, իսկական հայ ընտանիքի մայր հանդիսացող, պոտենցիալ ունեցող կանայք, որոնք քիչ են արդի քաղաքական դաշտում:

«Միասնություն» համազգային շարժումն այդպիսի մի հարթակ է, ուր կանայք վստահաբար կարող են իրացնել իրենց ներուժը, դրանով լսելի լինել խոհանոցից դուրս, քաղաքական բարձր ատյաններում»,- ասաց մեր զրուցակիցը:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից
Ամենադիտված