Կասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը «Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին 8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում է ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի Վանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Կենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համար Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանը Թուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններում ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին 

Ու էլի քաոս…

Վերլուծական

Մինչ աշխարհի երկրները մտահոգված են ու ամեն ինչ անում են սեփական արտադրողին աջակցելու, նրա հոգսերը թեթևացնելու ու բարենպաստ բիզնես միջավայր ստեղծելու ուղղությամբ, մեզ մոտ, պարզվում է` ճիշտ հակառակ պատկերն է տիրում. ոչինչ չի արվում Հայաստանը հնարավորինս ինքնաբավ երկիր դարձնելու, արտադրողին խրախուսելու ու արհեստական խոչընդոտներից նրան հետ պահելու համար: Ընդ որում` անպաշտպանվածությունը բնորոշ է դարձել տնտեսության տարբեր ճյուղերում գործունեություն ծավալող այն գրեթե բոլոր արտադրողներին, ովքեր չունեն համապատասխան հովանավորներ, ովքեր այս կամ այն կերպ բազմապիսի թելերով կապված չեն իշխանությունների հետ:

Լոլիկի հայաստանյան շուկայում աղետալի իրավիճակ է ստեղծվել. Թուրքիայից լոլիկը ներմուծվել է հայկական շուկա, իսկ տեղի ֆերմերները չեն կարողանում իրենց արտադրանքը վաճառել, ինչի հետևանքով Թուրքիայից ապօրինի ներմուծվող բանջարեղենի պատճառով հայ ֆերմերները մեծ վնասներ են կրում. ապօրինի ներմուծողների պատճառով, ովքեր կարողանում են ֆանտաստիկ էժան ինքնարժեքով թուրքական լոլիկ ներմուծել Հայաստան ու ի հաշիվ տեղի արտադրողի գերշահույթներ ստանալ, շուկան հայտնվել է կազուսային իրավիճակում: Իսկ թուրքական լոլիկի նմանօրինակ էժանությունը կարող է պայմանավորված լինել ոչ միայն կամ ոչ այնքան դրա ինքնարժեքի էժանությամբ, այլև սահմանին տուրք չվճարելու, ինչն ակնհայտորեն խոսում է համապատասխան օղակներում գոյություն ունեցող կոռուպցիոն մեխանիզմների մասին:

Փաստորեն` մինչ հայրենի կառավարությունը շարունակում է հանդես գալ ամպագոռգոռ հավաստիացումներով, թե իբր այսուհետ արվելու է պետությունից կախված ամեն բան` տեղական արտադրողի կյանքը հեշտացնելու, արարող, ստեղծող մարդու համար Հայաստանը դրախտ դարձնելու, հայ ֆերմերներն ու ջերմոցատերերը շարունակում են տառապել նույն այն խնդրից, որը մշտապես բնորոշ է եղել մեր տնտեսությանը. ի հաշիվ հայ մարդու, ի հաշիվ նրա աշխատանքի արդյունքը ջուրը լցնելու` փաստացի զբաղված ենք Թուրքիայի տնտեսությունը կերակրելով. ասես թուրքի բարեկեցության խնդիրը հայերիս են տվել…

Այն, որ լոլիկի շուկայում ստեղծված նմանօրինակ ճգնաժամային իրավիճակը ամենևին էլ առաջին անգամը չէ, նորություն չէ. բոլորն են հիշում, մասնավորապես, միառժամանակ առաջ սուպերմարկետներում աննախադեպ քանակությամբ վաճառվող թուրքական լոլիկների հետ կապված պատմությունն, երբ մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ Թուրքիայից հսկայական քանակությամբ ներկրված լոլիկը պատկանում է խոշոր մոնոպոլիստ Սամվել Ալեքսանյանին. ինչպես հիմա, այն ժամանակ ևս ֆերմերներն ու գյուղացիները ստիպված եղան կանգնել փաստի առաջ ու հաշտվել ունեցած գերկորուստների հետ: Ասել կուզի՝ Հայաստանում վաղուց յուրատեսակ ավանդույթի է վերածվել տեղացի արտադրողների հաշվին գերշահույթների ստացումն, ու չի գտնվում մեկն, ով կբարեհաճեր խնդրին լուծում տալ, մեկընդմիշտ փակել թեման:

Որքան էլ կառավարության կողմից փորձ արվի՝ ընտրություններին ընդառաջ հասարակության շրջանում դրական տրամադրություններ ստեղծելու, դրական սպասելիքների մթնոլորտ ձևավորելու ու համոզելու ազգաբնակչությանը, թե այսուհետ արվում ու արվելու է ամեն բան՝ Հայաստանի տնտեսությունը ձերբազատելու բոլոր նմանօրինակ խնդիրներից, զարկ տալու ներքին ռեսուրսների ավելացմանն ու ինքնաբավությանը, ցավալի, բայց անհերքելի իրողություն է շարունակում մնալ այն, որ գործնականում ոչինչ էլ չի փոխվում,ո ւ ասենք նույն գյուղմթերքների շուկան շարունակում է սպասարկել հակառակորդ երկրի տնտեսական շահերը:

Իսկ պատճառը, բնականաբար, հայտնի է. քանի դեռ մեզանում կան արտոնյալներ, որոնք կարող են վարվել ուզածի պես, բարիք ստեղծող, սեփական հայրենիքում քարը քարին դնող մարդու օրը սև է լինելու, քանի որ առանց հավասար պայմանների ապահովման, առանց փոքր տնտեսվարողներին ոչ միայն խոշորներից, այլև օտար երկրների կողմից իրականացվող տնտեսական էքսպանսիայից պաշտպանելու՝ ոչ մի շոշափելի արդյունքի Կարապետյանի կառավարությունը չի կարողանալու հասնել. տնտեսագիտության օրենքն է այդպիսին:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել
Ամենադիտված