Թրամփ–Պուտին–Սի․ Իրանի շուրջ հնարավոր գործարքը վեճ է առաջացրել Թեհրանում 21 լեզու, ընդհանուր օրինաչափություն․ ինչ է բացահայտվել մարդու ուղեղում 19 տարվա դադարից հետո․ Ակրոպոլիսի հին թանգարանը կրկին բաց է Ավտովթար՝ Իսակովի պողոտայում. «Nissan»-ը բшխվել է բենզալցակայանի վահանակին, գլխիվայր շրջվել. կան վիրшվորներ Ալեքսանդրիայում հսկայական կառույց է հայտնաբերվել․ արքայական դամբարանների վարկած կա U2-ը վերադառնում է մարզադաշտեր․ հայտարարվել է 15 համերգ Հայաստանին անհրաժեշտ է սահմանադրական կարգ, ոչ թե նոր սահմանադրություն. Արմեն Այվազյան Tidal-ը կարգելի ամբողջությամբ արհեստական բանականությամբ ստեղծված երգերը Eurostar-ի աշխատակիցների անսպասելի գործադուլը հանգեցրել է Լոնդոնի և Փարիզի միջև գնացքների չվերթների չեղարկմանը Երեք տոննա բեռ՝ տիեզերակայան․ «Պրոգրես-97»-ն արդեն ուղեծրում է 101 տարեկանում մահացել է Firestone կայսրության ժառանգորդուհի և NFL-ի ակումբի նախկին սեփականատեր Մարթա Ֆորդը Փաշինյանը թող ոչ ոքի բան չառաջարկի, ուղղակի հրաժարական տա. իր առաջարկածը գործարք է. Միրզոյան 

Կարեն Կարապետյանի «առաջին զանգը»

Քաղաքական

ՀՀԿ 16 -րդ համագումարն իսկապես «պատմական» դարձավ։ Առավելապես մեկ մարդու՝ Կարեն Կարապետյանի համար, որովհետեւ այսօրվա համագումարը վերածվեց վարչապետի PR ակցիայի։ Օրեր անց՝ համագումարի մասին քչերը կհիշեն, սակայն բոլորի մոտ կտպավորվի, որ Կարեն Կարապետյանի հետ ՀՀԿ-ական յոթ հազար նոր անդամներ՝ իրենց հոժար կամքով, մեր վարչապետի խելքն ու բոյ-բուսաթը գնահատելով։

«Ասեմ նաև, որ գալիք ընտրություններում վստահության քվե ստանալու պարագայում մեր կառավարությունը կրկին կգլխավորի վարչապետ Կարեն Կարապետյանը՝ շարունակելով իրագործել արդեն իսկ նախանշված ծրագիրը»,– համագումարի ամբիոնից հայտարարել է Սերժ Սարգսյանը: Անկախ այն հանգամանքից, թե կուսակցական ատիճանակարգում ինչ ֆորմալ կամ իրական ազդեցություն կունենա Կարեն Կարապետյանը կամ համամասնական ցուցակում՝ առաջին երկու համարներից որը բաժին կհասնի նրան, հենց վարչապետն է առաջիկա ընտրություններում դառնալու ՀՀԿ-ի «դեմքը», այն կերպարը, որին պետք է քվե տա հասարակությունը։ Համոզված եմ, որ հանրապետականները հենց այդ պարզունակ թեզով էլ ներկայանալու են ընտրողներին։

Քարոզչական թեզը հանգելու է այն երկընտրանքին, որ մարդիկ քվե են տալիս ոչ թե ՀՀԿ-ին, այլ Կարեն Կարապետյանի վարչապետության երկարաձգմանը։ Քաղաքացիների մեծ մասը կարող է քվեարկել «գազ էժանացնող» վարչապետի օգտին, երբ մարդիկ մտածում են, թե իբր Կարեն Կարապետյանը Մոսկվայից ուղարկվել է՝ «սրանց հարցերը լուծելու» համար։ Ստացվում է՝ ՀՀԿ ցուցակը ձայներ է ստանալու մարդկանցից, ովքեր հույս ունեն ազատվել նույն ՀՀԿ-ից՝ Կարեն Կարապետյանի միջոցով։
ՀՀԿ այսօրվա համագումարն, ըստ էության, նախընտրական արշավի ոչ ֆորմալ մեկնարկն է։

Մյուս կողմից՝ քաղաքական նոր հայտարարություներ, սենսացիաներ չգրանցվեցին։ Առանց այս համագումարի էլ՝ պարզ էր, որ Կարապետյանը վեց ամսով չի վերադարձել Հայաստան ու նրա վարչապետությունն երաշխավորված է՝ առնվազն մինչեւ 2018թ-ի ապրիլ։ Այսօր պարզապես այդ հանգամանքը ֆորմալիզացվեց։ Այդ ֆորմալիզացումն, ի դեպ, երկսայր է՝ հետեւանքների առումով։ Մի կողմից՝ Կարեն Կարապետյանի կշիռը մեծանում է՝ հատկապես քաղաքական առումով, մյուս կողմից՝ նա դառնում է պատասխանատվության գրեթե ամբողջական կրող՝ ոչ միայն տնտեսության վիճակի, այլ նաեւ՝ առաջիկա ընտրությունների, հետընտրական զարգացումների համար։

Այսօրվա համագումարը փաստեց, որ Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան տանդեմն այնքան էլ կարճաժամկետ չէ, բայց պատասխան չտվեց հիմնական հարցին՝ ո՞վ է լինելու իշխանության իրական «տերը»՝ նախագահի պաշտոնից Սարգսյանի հեռանալու հետո։ Գուցե իշխանության զույգն ունի հարցի պատասխանը, բայց այն չի հրապարակում՝ համակարգի կոնսոլիդացիան չվտանգելու համար։ Հնարավոր է՝ Սարգսյանն ու Կարապետյանը նույնպես անորոշության մեջ են՝ սպասելով ներքին ու արտաքին ազդակների։ Դժվար է ասել, թե որ տարբերակի հետ գործ ունենք, սակայն հենց այսօր տրված է իշխանության համար պայքարի իրական մեկնարկը։ Պայքարի այդ մեկնարկում՝ ամենաքիչ տեղը հատկացված է ընտրությունների բուն օրվան, որովհետեւ Հայաստանում իշխանության բովանդակությունն ու կառուցվածքն որոշում են ոչ թե ընտրողներն, այլ՝ քաղաքական, տնտեսական, վարչական ռեսուրսներ ունեցող խմբավորումների հարաբերությունները, նրանց կոնֆլիկտներն ու կոմպրոմիսները։

Սարգիս Հակոբյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփ–Պուտին–Սի․ Իրանի շուրջ հնարավոր գործարքը վեճ է առաջացրել Թեհրանում21 լեզու, ընդհանուր օրինաչափություն․ ինչ է բացահայտվել մարդու ուղեղում19 տարվա դադարից հետո․ Ակրոպոլիսի հին թանգարանը կրկին բաց էԱվտովթար՝ Իսակովի պողոտայում. «Nissan»-ը բшխվել է բենզալցակայանի վահանակին, գլխիվայր շրջվել. կան վիրшվորներ Ալեքսանդրիայում հսկայական կառույց է հայտնաբերվել․ արքայական դամբարանների վարկած կաԹրամփը Ռուդի Ջուլիանիին պարգևատրել է Ազատության նախագահական մեդալով U2-ը վերադառնում է մարզադաշտեր․ հայտարարվել է 15 համերգՀայաստանին անհրաժեշտ է սահմանադրական կարգ, ոչ թե նոր սահմանադրություն. Արմեն Այվազյան Tidal-ը կարգելի ամբողջությամբ արհեստական բանականությամբ ստեղծված երգերըEurostar-ի աշխատակիցների անսպասելի գործադուլը հանգեցրել է Լոնդոնի և Փարիզի միջև գնացքների չվերթների չեղարկմանըԵրեք տոննա բեռ՝ տիեզերակայան․ «Պրոգրես-97»-ն արդեն ուղեծրում է101 տարեկանում մահացել է Firestone կայսրության ժառանգորդուհի և NFL-ի ակումբի նախկին սեփականատեր Մարթա Ֆորդը Փաշինյանը թող ոչ ոքի բան չառաջարկի, ուղղակի հրաժարական տա. իր առաջարկածը գործարք է. ՄիրզոյանՈւղեղի բջիջների «ընդհանուր լեզուն»․ ներկայացվել է Bloom մոդելըՊատմության մեջ առաջին անգամ գլոբալ ջերմաստիճանը վեց օր անընդմեջ գերազանցել է 2°C շեմըՄոսկվա-Երևան տոմսերը թանկացել են. ի՞նչ արժեն այս պահին Էստոնիան հայտարարել է, որ կարող է փակել Ռուսաստանի հետ երկաթուղային սահմանային անցակետը Տիեզերական նոր ռեկորդ․ «Էվկլիդը» գտել է ամենահեռավոր քվազարըԱվտովթար՝ Երևանում.«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին «BYD»-ն բախվել է հողաթմբերին և հայտնվել քարերի վրաSpaceX-ը հրաժարվում է սուբսիդիաներից․ Starlink-ի նոր պայմաններըՌեժիմը Սահմանադրության նախագծում ներառել է ձևակերպումներ, որոնք իսպառ բացառում են Հայաստանի ԵՄ անդամակցության գործընթացը. Արմեն Աշոտյան Բուլղարիայի մաքսավորները 6 մլն եվրոյի կոկաին տեղափոխող բեռնատար են հայտնաբերել Nvidia-ն նոր ճնշման տակ է․ Հուանգի վերադարձը չի մարել վեճըԼուկաշենկոն կասկածի տակ է դրել Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի պատմական հավակնություններըԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է կնոջ մարմինՈրևէ քրեական գործով որպես մեղադրյալ չեմ անցնում. ՔՊ նախկին պատգամավոր Հայկ Սարգսյան ԱԺ-ում կքննարկվեն քաղաքականության մեջ կանանց հավասար ներկայացվածության և թվային բռնության դեմ պայքարի հարցերըՄեքսիկայում հայտնաբերված կմախքը կարող է լինել Ամերիկայի հնագույններից մեկը Շվեյցարիայում սառեցված ռուսական ակտիվները գերազանցել են 10 միլիարդ դոլարըՄեծ Բրիտանիայում կարտադրվեն Ուկրաինայի նախագծած հարվածային անօդաչու թռչող սարքերըԵրկար ժամանակ ջուր չի լինելու Շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղի երկրորդ պարտիան ավարտվել է ոչ-ոքիՀաքերները ներթափանցել են Կենտրոնական հետախուզական վարչության համակարգերԻրանը սպառնում է կոտրել ամերիկյան շրջափակումը․ Ռեզային ծաղրել է Թրամփի ծրագիրըԼեհաստանը նախատեսում է փակել Ուկրաինայի հետ օդային տարածքը Անցած 10 ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը 6,4%-ով աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ. ՊապոյանՊուտինը զգուշացրել է Եվրոպային՝ ռուսական վառելիքի սահմանափակումները հետևանքներ կունենանՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունըՊեսկովը կասկածի տակ է դրել եվրոպացիների մասնակցության անհրաժեշտությունը բանակցություններինԹրամփը ծիծաղել է Զելենսկու հայտարարության վրա․ ԱՄՆ-ն խաղաղություն է ուզում մինչև հունվարԵվրոպայում դեկտեմբերը կարող է լինել վերջին 15 տարվա ամենացուրտը․ Լևոն Ազիզյան Նոր Սահմանադրության մեջ «հայ» բառը մեկ անգամ է նշված. այստեղ մեծ խայծ կա. Նահապետյան (տեսանյութ)Ուկրաինական հարվածը Լիբիայում երկու զինծառայողի կյանք է խլելԲաթումում ձերբակալել են Ինտերպոլի կարմիր ծանուցմամբ Թուրքիայի կողմից հետախուզվող օտարերկրացու Հրապարակվել է ՀՀ 2026 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունըՄերցը զգուշացնում է․ Ռուսաստանը սպառնալիք է ոչ միայն Ուկրաինայի, այլև ամբողջ Եվրոպայի համարՀորդանանում տղամարդը մահապատժի է դատապարտվել Շրի Լանկայի դեսպանատան մոտ ոստիկանի սպանության համար Ռուսաստանը համբերատար կշարունակի աշխատանքային շփումները ԵՄ-ի հետ. Պեսկով Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և ԼարսումՄիսիսիպիի ափերի մոտ ինքնաթիռ է կործանվել․ զոհվել են չորս մեծահասակ և երկու երեխա
Ամենադիտված