Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունը Կասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը «Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին 8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում է ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի Վանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Կենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համար Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանը Թուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններում 

Վաշինգտոնի նախազգուշացումն Երևանին

Վերլուծական

Քաղաքականության մեջ՝ պատահական իրադարձություններ չեն լինում։ ԱՄՆ կառավարությունը ֆինանսական օժանդակություն կցուցաբերի Հայաստանի կառավարությանը՝ խորհրդարանական ընտրություններին քվեարկության նոր գործընթացներ ու սարքավորումներ ապահովելու նպատակով։ Այս մասին հայտարարություն երեկ տարածել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը։ Խիստ ուշագրավ է, որ ամերիկյան կողմը Հայաստանի խորհրդարանական ընտրությունների օրինականությանն աջակցելու հայտարարություն հնչեցնում է՝ ՀՀԿ համագումարից անմիջապես հետո։

Այդ համագումարի ընթացքում հնչած ելույթները, այնտեղ տիրող մթնոլորտը հուսադրող չեն ու որեւէ կերպ չեն հուշում, որ մեր հասարակության մոտ կամ արտերկրում ձեւավորվել է նոր՝ բարեփոխված ՀՀԿ-ի իմիջ։ Այլ խոսքով՝ շաբաթ օրվա համագումարը չէր կարող խանդավառել պրագմատիկ ամերիկացիներին՝ վերջիններիս մղելով ներդրում անել մի գործընթացում, որի հաջողությունը, մեղմ ասած, երաշխավորված չէ։

ԱՄՆ դեսպանատունն, իհարկե, հղում անում է Սերժ Սարգսյանի ինչ-որ ելույթի, սակայն դա ակնհայտորեն այն ելույթը չէ, որը հնչել է շաբաթ օրը՝ Մարզահամերգային համալիրում։ Հակառակը պնդելու հիմքերը, կարծես թե, ավելի շատ են։ Ըստ ամենայնի՝ ամերիկացիներին ավելի շուտ անհանգստացրել է շաբաթ օրվա համագումարի ընթացքը, դրա միապաղաղությունն ու նմանությունը կոմկուսի համագումարներին, ՀՀԿ ղեկավարության վերարտադրությունը, մի գիշերում՝ յոթ հազար մարդու կամավոր-պարտադրական անդամագրումը Հանրապետականին։ Ի վերջո, այն հանգամանքը, որ համագումարում կարմիր թելի պես անցնում էր՝ առաջիկա ընտրություններում ՀՀԿ-ի հաղթանակի անխուսափելիության թեզը։ Վաշինգտոնում կամ նրան ներկայացնող երեւանյան դիվանագիտական կորպուսում, հավանաբար, մտահոգվել են, որ Երեւանը նահանջում է՝ օրինական ընտրություններ անցկացնելու՝ ավելի վաղ հնչեցրած իր հրապարակային հանձնառությունից։

Թերեւս, դրանով էր պայմանավորված ԱՄՆ դեսպանատան կայծակնային արձագանքը։ Հարցն այստեղ՝ ֆինանսները չեն, այլ այն, որ ԱՄՆ-ն կարծում է, թե միայն Եվրամիության ներգրավումը չի կարող Հայաստանի խորհրդարանական ընտրությունների օրինականության երաշխիք լինել։ Եթե ԱՄՆ դեսպանատունն՝ ընտրությունների օրինականության վերաբերյալ, կոնկրետ մտահոգություն չունենար, հանգամանալից չէր անդրադառնա ընտրական գործընթացի հիմնական պատասխանատուի խնդրին։ «Մենք միանում ենք այս ջանքերին, սակայն գիտակցում ենք, որ ընտրական մեկ եզակի մեխանիզմի ներդրմամբ հնարավոր չէ ամբողջովին վերջ դնել ընտրակեղծիքներին: Սա քաղաքական կամքի հարց է: Բեռն, ըստ էության, կառավարության ու վերջինիս մաս կազմող հաստատությունների՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, իրավապահ և դատական մարմինների ուսերին է, որպեսզի ընտրությունների նկատմամբ լինի զգալիորեն տարբերվող մոտեցում, ապահովվի Հայաստանի ժողովրդի ազատ կամարտահայտումը քվեախցիկում ընտրություն կատարելիս ու երաշխավորվի տեղական և միջազգային դիտորդների և լրատվամիջոցների էական ու անարգել աշխատանքն ընտրության օրը և հաջորդիվ»,- կարդում ենք ԱՄՆ դեսպանի՝ երեկ տարածած հայտարարության տեքստում։

Սա ոչ թե տեխնիկական աջակցություն է՝ օրինական ընտրություններ կազմակերպելու Հայաստանի իշխանությունների ջանքերին, այլ վերջիններիս ուղղված կոնկրետ նախազգուշացում, թե չեն հանդուրժվելու ընտրական գործընթացը մանիպուլացնելու փորձերը։

Սարգիս Հակոբյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան
Ամենադիտված