8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում է ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի Վանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Կենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համար Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանը Թուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններում ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին Ըմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր «Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ Աբրահամյան Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը Հայաստանում 

Ոչ թե լռությամբ, այլ՝ ծափերով հարգենք մեր հերոսների վառ հիշատակը․ հուշ երեկո՝ նվիրված Արմենակ Ուրֆանյանին (տեսանյութ, լուսանկարներ)

Հրապարակումներ

Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների սխրանքն անմահ է։ Նրանց մասին խոսելու ու հիշելու են նույնիսկ հազարամյակներ անց։ Ճիշտ է, որ մահն ընտրում է լավագույններին։ Հենց այդ լավագույններից էր Բանակի տղան՝ կապիտան Արմենակ Ուրֆանյանը, ով զոհվեց հերոսաբար՝ պաշտպանելով իր երկիրն ու ժողովրդին։ Հիրավի, նրա սխրանքն անգնահատելի է, անհնար է բառերով նկարագրել։ Ապրիլյան պատերազմը մեկ տասնյակից ավելի հերոսներ տվեց հայ ազգին, որոնց հիշատակը կմնա անմահ։ 

Այսօր Հանրապետական կուսակցության Էրեբունու երիտասարդական թևը, կուսակցության տարածքային գրասենյակի աջակցությամբ, կազմակերպել էր հուշ երեկո՝ նվիրված կապիտան Արմենակ Ուրֆանյանի հիշատակին։ Երեկոյին ներկա էին հերոսի մայրը՝ տիկին Համեստը, ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը, հերոսի հարազատները, ընկերները և այլք։ Երբ խոսում ես նման քաջագործությունների ու հերոսությունների մասին, երբ ներկա ես գտնվում նման հուշ երեկոյի, դժվար է լինում զսպել արցունքները։ Հպարտությունը միախառնվում է ցավի ու տառապանքի հետ, բայց միշտ հաղթում է։ Հայ ազգը Արմենակի նման հերոս ունի, հայ ազգը դարեդար հիշելու ու մեծարելու է Արմենակին ու նրա նման հերոսացած բոլոր հայորդիներին։ 

Հուշ երեկոյի ընթացքում ներկաներից և ոչ մեկը չկարողացավ առանց արցունքի ու հուզմունքի ելույթ ունենալ։ Կազմակերպիչներից Հայկ Հովհաննիսյանը, ներկաներին առաջարկեց հերոսի հիշատակը հարգել ոչ թե լռությամբ, այլ՝ բարձր ծափահարություններով, քանի որ դա պետք է անպայման հասնի երկինք՝ նրանց։ Հայկը հուզվել էր, դժվարությամբ էր կարողանում արտաբերել այն, ինչ կցանկանար ասել, այն, ինչը նախատեսել էր։

«Պատերազմում հերոսանում են կյանքում հերոսավայել ապրողները... Այս երեկոն նվիրված էր արցախյան հերոս Արմենակ Ուրֆանյանին, ով իր կյանքի մինչև վերջին վայրկյանն ապրեց հերոսավայել։ Շնորհ է ունենալ իրավունք՝ ծառայելու հայրենիքին, մեծ շնորհ է զբաղվել սիրած գործով ու ապրել հանուն այդ գործի։ Ես ուզում եմ, որ մենք ոչ թե լռությամբ հարգենք մեր բոլոր հերոսների վառ հիշատակն, այլ ծափերով, ու շատ բարձր, քանի որ այդ ծափերը երկար ճանապարհ են անցնելու՝ հասնելով մինչև երկինք, մինչև նրանց։ Սիրելի տիկին Համեստ, խոնարհվում ենք ձեր առջև, շնորհակալ ենք հերոս դաստիարակելու համար։ Ձեզ համբերություն, ուժ և կորով։ Հայն անպարտելի է քանի դեռ հայ մայրերը հերոսներ են ծնում»,- իր խոսքում ասաց Հայկ Հովհաննիսյանը։

Եվ իրոք, հերոսների մասին խոսելը հեշտ չէ։ Իսկ Հերմինե Նաղդալյանն ընդհանրապես չկարողացավ խոսել, արցունքներն ու հուզմունքն այնքան ուժեղ էին, որ ամեն բառը մեծ դժվարությամբ էր հնչեցնում։ 

Հերոսի հերոս մայրը, կամ ինչպես մենք ենք սիրում ասել, Բանակի մայրը՝ տիկին Համեստը, աննկարագրելի ուժեղ կինը, անկոտրում մայրը, հասկանալի էր, որ չէր կարողանալու իր որդու մասին խոսել, վերքը դեռ ցավեցնում է, խորն է։ Ապրիլյան քառօրյայում զոհված տղաների մայրերը, ինչ խոսք, մեծ հոգու ու կամքի տեր են, որ կարողանում են դիմակայել այդ անդառնալի ու սիրտ քայքայող ցավին։ Բայց նրանց մի բան է ուժ տալիս՝ իրենց որդիները զոհվեցին արիաբար, ընկերներին օգնելիս, հրամանատարի թիկունքը պահելիս, սնունդ հասցնելիս և, վերջապես, հայրենի հողը պաշտպանելիս։ Սուրբ հողի համար նրանց թափած սուրբ արյունը երբեք չի մոռացվելու․․․

Քրիստինա Աղալարյան

Տեսանյութը և լուսանկարները՝ ԼՈՒՐԵՐ.com-ի


 



Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի Հայաստանը
Ամենադիտված