8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում է ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի Վանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Կենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համար Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանը Թուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններում ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին Ըմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր «Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ Աբրահամյան Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը Հայաստանում 

«Կրեատիվ» նախարարը...

Վերլուծական

Կարեն Կարապետյանի կառավարությունն, անկասկած, նախորդ մյուս բոլոր կառավարություններից առավելապես առանձնանում է նաև այն հետաքրքրական հանգամանքով, որ այստեղ տեղ են գտել նախարարներ, ովքեր, մեղմ ասած, այնքան էլ հմուտ չեն պետական կառավարման նուրբ գործում. տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն, անկասկած, նմանների առաջին շարքերում է:

Մասնագիտությամբ ինժեներ-ռադիոտեխնիկ Մարտիրոսյանի աշխատանքային կարիերան հիմնականում ծավալվել է տարբեր մասնավոր ընկերությունների՝ «Արմենթելի», «Կոռնետի» և, իհարկե, «Ջի Էն Սի –ալֆա»-ի պատերից ներս: Ի դեպ՝ ավելորդ չէ նշել, որ նրա՝ նախարար դառնալու հարցում ճակատագրական նշանակություն է ունեցել հենց վերջին աշխատավայրը, որն, ինչպես հայտնի է, կապվում է վարչապետ Կարեն Կարապետյանի անվան հետ: Պետք է ենթադրել, որ Մարտիրոսյանը բավական լուրջ ու արժեքավոր մենեջերական փորձ ունի սեփական ուսերի հետևում ու, ըստ էության, հենց սա է այն հիմնական պատճառներից մեկը, որ հաշվի է առել Կարապետյանն՝ առաջ քաշելով իր մտերիմ ընկերներից մեկի թեկնածությունը՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնում:

Հարցը, սակայն, թե որքանով է համապատասխանում Վահան Մարտիրոսյանն այն պաշտոնին, որին այս տարվա սեպտեմբերին նշանակվել էր, որքան էլ կարող է տարօրինակ հնչել, չունի միանշանակ պատասխան, քանի որ բոլորովին էլ գաղտնիք չէ այն հանրահայտ ճշմարտությունը, որ մի բան է այս կամ այն ընկերություններում ղեկավար պաշտոններում աշխատանքային փորձ կուտակելը՝ թեկուզ արժեքավոր, և բոլորովին այլ բան Հայաստանի պես բարդ առանձնահատկություններով հարուստ երկրում, ուր պետական կառավարման համակարգից գլուխ հանելն այնքան էլ հեշտ բան չէ, չափազանց պատասխանատու պաշտոն զբաղեցնելը. սխալվելու ռիսկը չափազանց մեծ է:

Չնայած դեռևս քիչ ժամանակ է անցել՝ նորանշանակ նախարարների ունեցած ողջ պոտենցիալը լիովին բացահայտելու առումով, ու դեռևս վաղ է՝ վերջնական գնահատականներ հնչեցնելու այդ իմաստով, դատելով, սակայն, ոմանց գործելաոճից՝ արդեն իսկ կարելի է նկատել այն սողանցքերը, որ կարող են թաքնված լինել այս կամ այն նախարարի աշխատելաոճում. այս իմաստով ամենևին էլ անխոցելի չէ հատկապես Վահան Մարտիրոսյանն, ում մտքի թռիչքի ու ավելցուկ տված կրեատիվի հետևանքով ՀՀ քաղաքացիները շուտով կարող են կանգնել փաստի առաջ. Հայաստանում ճանապարհները վճարովի դարձնելու նոր ու աննախադեպ տենդենց է նկատվում. նախարարը չի բացառել՝ «Հյուսիս-հարավ»-ի առանձին մասեր կարող են դառնալ վճարովի, իսկ Մինչև 2020 թվականն էլ Քաջարան և Սիսիան քաղաքներն իրար կկապվեն վճարովի ավտոճանապարհով։ Այժմ գործող 2 ու կես ժամ տևողությամբ ավտոճանապարհը հնարավոր կլինի փոխարինել 40 րոպեանոց վճարովի ճանապարհով, որից օգտվելու համար, սակայն, քաղաքացիները ստիպված են լինելու թեթևացնել սեփական դրամապանակը: Փաստորեն՝ Հայաստանում քաղաքացիներն այլևս երթևեկելու համար ստիպված են լինելու վճարել ոչ միայն վառելիք գնելու, այլ նաև ճանապարհներով երթևեկելու համար։

Ճիշտ է՝ նման ոչ պոպուլյար գաղափարների ծնունդը Մարտիրոսյանը փորձել է արդարացնել փող չլինելու հանգամանքով, բայց դե բոլորին էլ պարզ է, որ ամեն մեկի գլխով չէ,որ կարող էր նման «փայլուն» միտք ծագել. մասնավոր ոլորտում տարիների կուտակած աշխատանքային փորձը, փաստորեն, այս կերպ է իր դրսևորումը ստանում պետական կառավարման համակարգում…

Թե էլ ինչպիսի անակնկալներով է աչքի ընկնելու Մարտիրոսյանի պաշտոնավարման շրջանը կամ ինչ «սյուրպրիզներ» է պատրաստվում առաջիկայում վերջինս մատուցել, ցույց կտա առաջիկան՝ իհարկե, բայց, որ այս ամիսների ընթացքում նախարարը դեռևս ոչ մի նշանակալի բանով չի հասցրել աչքի ընկնել, անկասկած է. մարդկանց վրա հավելյալ ֆինանսական բեռ բարձելը դեռևս չի նշանակում «կրեատիվություն». այն շատ ավելի դրական հասկացություն է…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի Հայաստանը
Ամենադիտված