8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում է ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի Վանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Կենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համար Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանը Թուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններում ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին Ըմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր «Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ Աբրահամյան Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը Հայաստանում 

Գագիկ Ծառուկյանը դիմակազերծում է քաղաքական դաշտը…

Քաղաքական


Հայաստանում, ուր քաղաքականությունը վաղուց վերածվել է այս կամ այն անհատի նեղ անձնական շահերին ծառայեցվող երևույթի, ուր գոյություն չունի գեթ մեկ քաղաքական ուժ` իշխանական, թե ընդդիմադիր, որը ժողովրդի շրջանում ունակ լինի` ասոցացվելու պոզիտիվի հետ, և որի հասարակությունը օբյեկտիվորեն հիասթափված է բոլոր շինծու քաղաքական գործիչներից, վաղուց բնական պահանջ է առաջացել մի այնպիսի գործչի, ով կլինի ոչ թե, պարզապես, կեղծ ու դատարկ խոստումներ հնչեցնող, իսկ այնուհետև դրանք հեշտորեն մոռացության տվող մեկն, այլ` գործի մարդ, ով քաղաքական շոուների փոխարեն կնախընտրի ռեալ գործն ու չի վարանի անել քայլեր, որոնցում արտահայտված կլինեն ոչ թե նեղ անձնական նկրտումներն, այլ հասարակության ամենալայն շերտերի կենսական պետքերը: Այլ կերպ ասած` մարդիկ փնտրում են մեկին, ով զերծ կլինի մեզանում արդեն դասական դարձած քաղաքական գործչի վատթար հատկանիշներից:

Ցավալի է, բայց փաստ, որ Գագիկ Ծառուկյանի` այլևս անխուսափելի դարձած վերադարձի թեման այդպես էլ հանգիստ չի տալիս որոշ քաղաքական գործիչների, ովքեր, ըստ էության, ելնելով սեփական անձնական փորձառությունից, ամեն կերպ ջանում են սպասվելիք իրադարձությանը տալ այլևայլ, մտացածին երանգներ`հանիրավի լուրեր տարածելով, թե իբր  Ծառուկյանը գնում է քաղաքական ակտիվացման` անսալով որոշ քաղաքական գործիչների հորդորներին: Այս կերպ սրանք ամեն գնով ջանում են կանխել այն վերահաս քաղաքական ֆիասկոն, որին ենթարկվելու են Ծառուկյանի՝ ակտիվ քաղաքականություն վերադարձով:

Այն, որ Ծառուկյանի ակտիվացումը վաղուց արդեն կենսական անհրաժեշտության է վերածվել մեզանում, ներկայումս կասկած չի հարուցում և որևէ մեկի համար. մարդն իր առաջ խնդիր է դրել ոչ թե ինքնահաստատվելու, այլոց հաշվին կամ խորհրդով այս արևի տակ սեփական տեղը գտնելու, այլ՝ իրական ու յուրաքանչյուրի համար միանգամայն շոշափելի փոփոխություններ բերելու, ինչն էլ ընկած է լինելու նրա առաջիկա քաղաքական ակտիվության հիմքում. ակնհայտ է, չէ՞, որ մեկն, ում անունը ողջ աշխարհով է թնդում, ում բարեգործություններին ու հայանպաստ ձեռնարկներին, պատկերավոր ասած, չափ ու սահման չկա, չի կարող վերադառնալ ակտիվ քաղաքականություն՝ ասենք հեռուստատեսությամբ հաճախակի երևալու մղումից ելնելով կամ որևիցե մեկի խորհրդից դրդված. միակ նպատակը, որ Ծառուկյանը հետապնդում է՝ մտնելով ծանր պատասխանատվության տակ, Հայաստանում օրհասական դարձած խնդիրների վերջնական լուծմանը հասնելն է, «սայլը տեղից շարժելն» ու Հայաստանը զարգացման հունի մեջ դնելը:

Իսկ որ Ծառուկյանը դա իրապես կարող է անել, կարծում ենք, որևէ մեկը չի կասկածում. դրանում համոզվելու համար բավական է ընդամենը ֆիքսել այն, ինչ նա արել ու անում է՝ որպես սեփական գործունեության «թիրախ» ունենալով ոչ միայն Հայաստանն, այլև, որ մեզանում բացառիկ երևույթ է, ողջ հայությանը՝ Արցախն ու սփյուռքը ներառյալ: Սկսած մերձավորարևելյան տարածաշրջանից մինչև Արցախ, Արևմուտքից Արևելք ազգային մեծ բարերարի գործունեության բարի պտուղներն ավելի քան ակնառու են, ավելի քան առատ. Ծառուկյանն, ըստ էության, հայ իրականության պայմաններում միակն է, ում գործունեությունը, կարելի է ասել, համաշխարհային բնույթ է կրում. այնտեղ է, ուր գեթ մեկ հայ է բնակվում, իր օժանդակությունն է բերում նրանց, ովքեր իրերի բերումով հայտնվել են դժվարությունների մեջ ոչ միայն Հայաստանում, այլև՝ Արցախում, սփյուռքում:

Այնպես որ՝ բոլոր նրանց, ովքեր հակված են աշխարհն ու մարդկանց չափել սեփական արշինով ու սեփական քթից այն կողմ ոչինչ չտեսնել`Գագիկ Ծառուկյանի առաջիկա ակտիվացումը համարելով այս կամ այն քաղաքական գործչի`կողքից տրվող խորհրդի արդյունք, կհորդորեինք լայն բանալ աչքերն ու մեկընդմիշտ հասկանալ՝ աշխարհը շատ ավելի լայն է ու ընդարձակ. աշխարհի ու մարդկանց մասին պատկերացում կազմելիս ու դրանցով կիսվելիս հարկավոր է շատ ավելի լայնախոհ լինել, քան նրանք են, որոնց համար Ծառուկյանի վերադարձը կարող է վերջակետ դառնալ վայ քաղաքական կարիերայի…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի Հայաստանը
Ամենադիտված