8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում է ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի Վանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Կենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համար Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանը Թուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններում ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին Ըմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր «Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ Աբրահամյան Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը Հայաստանում 

Օգտակար գործողության գործակիցը՝ 0...

Վերլուծական

Սովորաբար, երբ խոսք է գնում Հայաստանի պետական կառավարման համակարգում տիրող անբարեհույս վիճակի, գրեթե գոյություն չունեցող կառավարչական ավանդույթների մասին, առաջին բանը, որ մատնացույց է արվում, երկրում կադրերի պակասի խնդիրն է. ընդունված կարծիք կա, որ Հայաստանի դժբախտություններից մեկն էլ պետական կառավարման համակարգում լավ, բանիմաց, կադրերի պակասն է:

Չցանկանալով կասկածի տակ դնել սույն տեսակետի իսկությունը, քանի որ, իրոք, անհնար է անտեսել գոյություն ունեցող խնդիրը, կցանկանայինք, սակայն, մի հետաքրքիր օրինաչափությունից խոսել. հայաստանյան իրականության պայմաններում քիչ չեն դեպքերն, երբ այս կամ այն ոլորտի ծանրագույն վիճակը պայմանավորված է լինում ոչ թե վերոհիշյալ խնդրով՝ բանիմաց կադրերի սղությամբ, այլ՝ մեկ այլ՝ շատ ավելի սուբյեկտիվ գործոնով. լավ կրթություն ստացած բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց օգտակար գործողության գործակցով գրեթե ոչնչով առավել չեն նրանցից, ովքեր ասենք ընդամենը տեխնիկումավարտ են կամ ուղղակի բարձագույն կրթություն ունեցողներ:

ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի աշխատանքային կենսագրությունը, պետք է խոստովանել, բավական հետաքրքրական է. ունենալով հրաշալի կրթական ցենզ (1985-1990թթ. գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ տնտեսագիտական կիբեռնետիկայի ֆակուլտետը, որտեղ էլ 1990-1992 թթ. ուսումը շարունակել է ասպիրանտուրայում: 1992-1998 թթ, սովորել է ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Ռատգերս համալսարանի հանրային կառավարման ֆակուլտետում, որտեղից 1994 թ. ստացել է մագիստրոսի, իսկ 1998 թ.՝ փիլիսոփայության դոկտորի կոչում)՝ Գաբրիելյանը տնտեսագետ-ֆինանսիստի բավական հետաքրքիր կարիերա է կարողացել անել՝ նախ՝ 1990-1992 թթ-ին, աշխատելով որպես ՀՀ Գերագույն Խորհրդի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում որպես փորձագետ, ապա հետզհետե մագլցելով պետական կառավարման համակարգի աստիճաններով՝ արդեն 2008թ.-ին ստանում է իր առաջին «յուղոտ» պաշտոնը՝ ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալի աթոռը:

Հետագա տարիները Գաբրիելյանի համար բուռն վերելքի տարիներ էին. հասցրել է լինել ֆինանսների նախարար, ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար, այնուհետև՝ ղեկավար-նախարար: Կարեն Կարապետյանի կառավարությունում էլ, պահպանելով 2014թ.-ից նախորդ կառավարությունում զբաղեցրած պաշտոնը, շարունակեց մնալ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար:

Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը, որն, ինչպես հայտնի է, գլխավորապես ստեղծվել է՝ համակարգելու Հայաստան-ԵՏՄ հարաբերություններն ու նպաստելու այդ կառույցի հետ մեր երկրի ունեցած հարաբերությունների սերտացմանը՝ Հայաստանի տնտեսական ինտեգրացիան հնարավորինս սահուն դարձնելու ու արդյունավետորեն կազմակերպելու, չնայած արդեն մի քանի տարի է՝ գործում է, սակայն ասել, թե հասցրել է «սարեր շրջել» ու ԵՏՄ-ում մեր երկրի ներկայացվածության աստիճանը բարձրացնել մի նոր մակարդակի, որևիցե կերպ հնարավոր չէ: Ինչպես վերլուծաբաններից մեկն էր դիպուկ կերպով նկատել, ԵՏՄ անդամ չհանդիսացող Վրաստանը շատ ավելի արդյունավետորեն է ներկայացված ԵՏՄ անդամ երկրների շուկաներում, քան՝ մենք, որ իբր այդ կառույցի անդամ ենք: Ասել կուզի՝ ԵՏՄ-ից Վրաստանը շատ ավելի մեծ օգուտներ է քաղում՝ չլինելով այդ կառույցի անդամ, քան մենք, որ այդ կառույցի հետ գտնվում ենք միևնույն աշխարհաքաղաքական բևեռում, հանդիսանում դրա անդամ:

Ակամա հարց է ծագում՝ ո՞րն է Վաչե Գաբրիելյանի նախարարության գոյության իմաստն այն պարագայում, երբ այն, ըստ էության, ձևական բնույթ է կրում: Եթե արդյունքը լինելու էր այն, ինչին ականատես ենք հիմա, ապա սրան կարելի կլիներ հասնել նաև առանց նոր նախարարություն հիմնելով՝ ասենք էկոնոմիկայի նախարարության կազմում համապատասխան վարչություն հիմնելով, էլ ինչո՞ւ էինք ծանրաբեռնում պետական կառավարման համակարգը՝ հավելյալ ծանրություն ստեղծելով հարկատուների համար:

Այնպես որ՝ խորհուրդ՝ Կարեն Կարապետյանին՝ նախքան սովորական քաղաքացիներին անգործ թողնելու մասին որոշումներ ընդունելն՝ ի դեմս ՊՈԱԿ-ներ ու ԾԻԳ-եր ցրելու, ձեռնամո՛ւխ եղեք ավելորդ դարձած նախարարությունների լուծարմանը. այդպիսով և՛ գումար կտնտեսեք, և՛ կխնայեք մարդկանց նյարդերը. Վաչե Գաբրիելյանի համար ավելի հարմար գո՛րծ գտեք...

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի Հայաստանը
Ամենադիտված