8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում է ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի Վանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Կենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համար Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանը Թուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններում ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին Ըմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր «Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ Աբրահամյան Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը Հայաստանում 

Ահա թե ինչ նկատի ուներ վարչապետը...

Վերլուծական

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, օրերս, ինչպես հայտնի է, այցելել էր Հայաստանի հյուսիս, իսկ ավելի կոնկրետ՝ Շիրակի մարզ: Որպես այցի առիթ, թերևս, հանդիսացել էր դեկտեմբերի 7-ը, որը մեր երկրում 1988թ-ի աղետի զոհերի ոգեկոչման օր է համարվում: Մարզային այցի շրջանակներում Կարապետյանը նախ այցելել էր Ախուրյան՝ ուսումնասիրելու նորակառույց բնակարանները, այնուհետ ծաղկեպսակ դրել երկրաշարժի զոհերի հուշակոթողին, որից հետո Գյումրու տեխնոպարկում հանդիպել նախ ուսանողների, այնուհետ համայնքի ղեկավարների, գործարարների, մշակույթի գործիչների հետ։

Իր նշանակությամբ երկրորդ քաղաքի համարում ունեցող Գյումրիում Կարապետյանը, պատասխանելով հետաքրքրասեր լրագրողների՝ Հայաստանում գոյություն ունեցող մենաշնորհների վերաբերյալ հարցին, իր խոսքին հատուկ տոնայնությամբ հայտարարել էր՝ Հայաստանում մենաշնորհներ գոյություն չունեն. բոլորն էլ կարող են գնալ ու «կամայական ապրանք բերել»:

Եվ ահա արդեն պարզ է դարձել, որ, օրինակ, Հայաստանի բանանի շուկայում այլևս մենաշնորհը վերացած է, ու ցանկացած մեկն, ով կհանդգնի պնդել, թե միայն մեկ հոգու է արտոնված Հայաստան բանան ներկրել, ստիպված կլինի բախվել Սամվել Ալեքսանյանի գործոնի հետ. Ալեքսանյանն այլևս Հայաստան երկրորդ խոշոր բանան ներկրողն է, ու հիմա իրեն պատկանող առևտրային ցանցերում սկսելու է վաճառել անձամբ իր կողմից ներմուծած բանանը:

Այն, որ Հայաստանի տնտեսության հիմնական գերխնդիրներից մեկը, եթե ոչ ամենագլխավորը, շարունակում է մնալ տնտեսության ծայրահեղ մոնոպոլիզացվածությունը, հայտնի է նույնիսկ նրանց, ովքեր ո՛չ քաղաքականությունից, ո՛չ էլ տնտեսությունից առանձնապես «գլուխ չեն հանում». տարիներ ի վեր խոսվել ու խոսվում է այս խնդրի մասին, ու բազում անգամներ է փաստվել այն խայտառակ իրավիճակը, որի պատճառով մեր երկրում առկա սոցիալ-տնտեսական մթնոլորտն այդպես էլ հնարավոր չի լինում շտկել: Մոնոպոլիստների անունները չնայած որևէ մեկի համար երբևէ գաղտնիք չեն եղել, սակայն այս հանգամանքը ոչ մի կերպ չի նպաստել սույն խնդրին վերջնական լուծում տալուն: Ու հիմա ինչ-որ հրաշքով հանկարծ պարզում ենք, որ դիցուք բանանի ներկրման հարցում այլևս ազգս ազատ է, իսկ որպես ասվածի անհերքելի ապացույց այսուհետ ծառայելու են Սամվել Ալեքսանյանի սուպերմարկետներում նրա իսկ կողմից ներկրված բանանները:

Համաձայնե՛ք, ավելի մեծ ապտակ հասարակությանը դժվար կարելի էր պատկերացնել: Ինչո՞ւ, բացատրենք. բանն այն է, որ Հայաստանում մենաշնորհների դեմ պայքարի ողջ իմաստն ու հմայքը կայանում է այն բանում, որպեսզի վերջապես հնարավոր դառնա երկիր ապրանք ներկրել ոչ միայն իշխանամերձ շրջանակների կամ անհատների միջոցով, ինչպես այժմ է, այլ անգամ նրանց, ովքեր միգուցե անկախ են իրենց քաղաքական հայացքներում կամ նույնիսկ չեն համակրում իշխանություններին: Ասել կուզի՝ պայքարի նպատակը ընդամենը մեկն է. հասնել այն բանին, որպեսզի մարդու քաղաքական հայացքներն ու ունեցած կապերը չազդեն նրա տնտեսական գործունեության վրա, ու անհատ ձեռներեցն ազատ լինի՝ սեփական հայրենիքում գործունեություն ծավալելու:

Իսկ ինչի՞ն ենք հիմա փաստացի ականատես դառնում մենք՝ բոլորս, ընդամենը «թոզփչոցիի». ոմանք, ելնելով ինչ-ինչ հաշվարկներից, փորձում են հասարակության շրջանում ստեղծել տպավորություն, թե պետությունը ամեն գնով փորձում է ձերբազատվել օլիգոպոլիաներից՝ ապահովելով տնտեսական դաշտում ազատ մրցակցություն: Է՛, եթե մրցակցողներն էլի ու էլի իշխանությունների մարդիկ են լինելու, իսկ մյուսների համար, ինքնըստինքյան, դաշտն այսպես թե այնպես փակ է լինելու, էլ ո՞րն է այս ողջ խաղի իմաստը: Կամ ո՞վ է ասել, թե մենաշնորհը միայն բանանի կամ անանասի է լինում. կան շատ ավելի կարևոր նշանակություն ունեցող մենաշնորհներ, որոնք ոչ միայն վերանալու միտում չունեն, այլև տարեցտարի կամ, նույնիսկ, ամիս առ ամիս խորանում են մեզանում. մենաշնորհներից պետք է ազատել նախևառաջ քաղաքական դաշտը և հետո միայն անցնել պտուղ-բանջարեղենին. տնտեսական մենաշնորհի հիմքը քաղաքականն է,այլ ոչ թե հակառակը…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի Հայաստանը
Ամենադիտված