8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում է ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի Վանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Կենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համար Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանը Թուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններում ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին Ըմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր «Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ Աբրահամյան Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը Հայաստանում 

Կարապետյանի դիմակը պատռվում է...

Քաղաքական

Անկախ այն բանից, թե ով ինչպես է վերաբերվում իշխանություններին՝ ջերմությամբ, թե՝ հակակրանքով, բարեբախտաբար, աշխարհը վաղուց ստեղծել է միանգամայն օբյեկտիվ չափորոշիչներ, որոնց շնորհիվ հնարավոր է դառնում տալ, հնչեցնել գնահատականներ, որոնց իսկության մեջ շատ քչերն են, որ կարող են կասկածել. գոյություն ունեն մի շարք անկախ միջազգային կազմակերպություններ, որոնք պարբերաբար համաշխարհային մասշտաբով մոնիթորինգներ են անցկացնում ու փորձում պարզել, թե այս կամ այն երկրում ինչ տենդենցներ են հասունանում, ինչպիսին է համաշխարհային ժողովրդավարության վիճակը, որքանով է կոռուպցիան արմատացած աշխարհի երկրներում և այլն:

Համաշխարհային կառավարման համակարգում կարևորագույն գործառույթ ունեցող գործիքակազմերից մեկը հանդիսացող «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից հրապարակվել է մի խիստ հետաքրքրական զեկույց, ուր բավական յուրահատուկ կերպով ամփոփված են վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման 100 օրվա արդյունքները:

Զեկույցից պարզ է դառնում, որ մինչ այդ հնչած բոլոր այն գնահատականները, ըստ որոնց՝ Կարապետյանի կառավարման ամիսները գործնականում որևիցե էական նշանակություն չեն ունեցել Հայաստանում առկա կոռուպցիայի, պետական թալանի, իշխանությունների նկատմամբ ժողովրդի ունեցած վստահության վրա, ոչ միայն համապատասխանում են իրականությանն, այլև խիստ մեղմորեն են արտահայտում այն իրավիճակը, որ ստեղծվել է երկրում սեպտեմբերի 13-ից հետո. կազմակերպությունը լրջագույն խնդիրներ է մատնանշել պետական կառավարման այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ պետական գնումները, իրականացվող կադրային քաղաքականությունը, անպատժելիության մթնոլորտը, երկրում ժողովրդավարության հետընթացը և այլն:

Ավելին՝ զեկույցից պարզում ենք, որ «թեպետ առաջին իսկ օրվանից Կարապետյանի նշանակումը և ծավալած ակտիվ գործունեությունը Հայաստանի քաղաքացիների մոտ ձևավորել էր ակնկալիքների նոր ալիք՝ երկրում տնտեսական և սոցիալական հնարավոր բարեփոխումների առումով, սակայն, կառավարության գործունեության օրեցօր ակտիվացման համատեքստում առաջանում են բազմաթիվ խնդիրներ, որոնք մտահոգիչ են և կասկածի տակ են դնում ձեռնարկվող քայլերի բուն նպատակն ու դրական ելքը»: Համաձայնե՛ք՝ ավելի դիպուկ հնարավոր չէր նկարագրել երկրում ստեղծված իրավիճակը:

Իսկ թե ինչով կարող էին պայմանավորված լինել ժողովրդի շրջանում ամիսներ առաջ նկատվող թոհուբոհն ու դրական սպասելիքների մթնոլորտը, կարծում ենք, այնքան էլ դժվար չէ կռահել. իշխանական ծայրահեղացված պրոկարապետյանական պրոպագանդան էր, որի բուն նպատակն երկրում վերահաս բարեփոխումների կեղծ իմիտացիա ստեղծելն էր՝ հառաջս ապրիլյան վերահաս ընտրությունների. ՀՀԿ «ռեբրենդինգը» հարկավոր էր հնարավորինս արդյունավետորեն գլուխ բերել: Անցան, սակայն, ամիսներ, ու պարզ դարձավ, որ իրականությունը շատ ավելի դաժան էր, քան կարելի էր նույնիսկ պատկերացնել. ոչ մի ռազմավարական նշանակության քայլ, ոչ մի՝ ապագային միտված մարտավարություն: Տպավորություն է՝ ասես ազգովի ականատես ենք դառնում վատ սցենարով բեմադրված անտաղանդ մի ներկայացման, որում ներգրավված դերասանների խաղացանկը չափից դուրս սահմանափակ է՝ զերծ մարդկային ֆանտազիայի փոքրիկ նշույլներից անգամ:

Այսքանից հետո մնում է, պարզապես, հուսալ, որ այս ամենից իշխանությունները գոնե ինչ-որ կերպ դասեր կքաղեն ու կդադարեն այն էժանագին տեխնոլոգիաների կիրառումը, որոնք մշակվել էին՝ հասարակությանը խաբեության մեջ գցելու համար. 21-րդ դարը հիմարների դար չէ, ու բոլորն էլ հրաշալիորեն հասկանում են՝ ինչ է կատարվում Հայաստանում:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի Հայաստանը
Ամենադիտված