Իրանի ռազմածովային հետևակը կանխել է ծովահենների կողմից ամերիկյան առևտրային նավի առևանգումը
Իրան
Իրանի ռազմածովային ուժերի հետևակը կանխել է ամերիկյան առևտրային նավի առևանգումը ծովահենների կողմից, հաղորդում է իրանական Fars գործակալությունը։
Դեպքը տեղի է ունեցել Արաբական ծովի Ադենի ծոցում։ Ծովահենները մի քանի արագընթաց մոտորանավակներով հարձակվել են Maersk Texas նավի վրա, ինչից հետո միացվել է վտանգի ազդանշանը։ Օգնության են շտապել Իրանի ռազմածովային ուժերի նավատորմը։ Ծովահենները իրանական ծովային հետևակի օգնության գալուց արագ փախուստի եմ դիմել, իսկ ամերիկյան նավն առանց կորուստի շարունակվել է ճանապարհը։
Իրանի ռազմածովային ուժերը 2008–ի աշնանից սկսած հսկում են միջազգային ջրային տարածքները և ուղեկցում են իրանական առևտրային նավերը և նավթային տանկերները։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ