8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում է ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի Վանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Կենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համար Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանը Թուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններում ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին Ըմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր «Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ Աբրահամյան Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը Հայաստանում 

2016-ի ցավալի կորուստները...

Վերլուծական

2016 թվականի ցնցումները՝ ապրիլյան քառօրյա պատերազմ և ՊՊԾ գնդի գրավում:

Ապրիլի 2-5-ը ղարաբաղաադրբեջանական շփման գծում տեղի ունեցած իրադարձությունները պատմության մեջ կմնան որպես քառօրյա պատերազմ, որը սանձազերծվեց Ադրբեջանի կողմից: Թե ռազմական գործողությունների ծավալով, թե կիրառված զենքի ու զինտեխնիկայի քանակով այն գերազանցում էր անգամ արցախյան ազատամարտը: Հայրենիքի սուրբ հողը պաշտպանելիս հերոսաբար զոհվեցին մի քանի տասնյակ հայորդի զինվորներ, որոնց անունները կմնան հայոց պատմության մեջ՝ որպես հերոսների անուններ: Նրանց սխրանքով դեռ շատ սերունդներ կկրթվեն. Արմենակ Ուրֆանյան, Ռոբերտ Աբաջյան, Քյարամ Սլոյան, Անդրանիկ Զոհրաբյան, Ռոբերտ Աբրահամյան, Հովսեփ Կիրակոսյան, Սասուն Մկրտչյան, Ադամ Սահակյան, Մերուժան Ստեփանյան, Աղասի Ասատրյան, Գագիկ Մելքոնյան, Հայկ Թորոսյան, Գոռ Կիրակոսյան, Բենյամին Եղոյան, Նորիկ Գասպարյան, Հրաչ Գալստյան, Հրաչյա Մուրադյան, Դավիթ Հայրապետյան, Ալեքսան Առաքելյան... Անուններ, որոնք հավերժ կմնան, որոնք հայրենասիրության խորհրդանիշ են: 

Հուլիսի 17-ի առավոտյան «Սասնա ծռեր» խմբավորման անդամները զինված հարձակում կատարեցին Ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի վրա: 14 օր գունդը գտնվում էր «Սասնա ծռեր»-ի ձեռքում: Խմբավորման հիմնական պահանջը Սերժ Սարգսյանի հրաժարականն ու քաղբանտարկյալների ազատ արձակումն էր:

Հենց գնդի գրավման ժամանակ փոխհրաձգության հետևանքով սպանվեց ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ, գնդապետ Արթուր Վանոյանը: Ընթանում էին բանակցություններ՝ զինված խմբի ու իշխանությունների միջև: 

Հուլիսի 20-ին Խորենացի փողոցում տեղի ունեցավ բախում՝ ոստիկանների և հավաքված քաղաքացիների միջև: Հուլիսի 22-ին հայտարարությամբ հանդես եկան ՀՀ առաջին և երրորդ նախագահները: Սարգսյանը իրավապահ համակարգի ղեկավարների հետ քննարկման ժամանակ հայտարարեց, որ  գնդում գտնվող պատանդները պետք է ազատ արձակվեն, իսկ զինված խումբն էլ վայր դնի զենքերը: 

Հաջորդ օրը տեղի ունեցավ պատանդների ազատ արձակում և լրագրողների մուտք՝ դեպի գունդ, որտեղ զինված խմբի անդամները ասուլիս էին կազմակերպել: Հաջորդ օրերին տեղի ունեցավ դրամատիկ դեպքեր՝ վիրավորվեցին Պավել Մանուկյանը, նրա որդին՝ Արամ Մանուկյանը, «Միայնակ Գայլը», զոհվեցին ոստիկանության ծառայողներ՝ լեյտենանտ Յուրի Տեփանոսյանն ու ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը: Իսկ արդեն հուլիսի 29-ի գիշերը լարվածություն տեղի ունեցավ քաղաքացիների և ոստիկանների միջև, ընդհուպ՝ մինչև կրկին բախում, որի արդյունքում լրագրողներ վիրավորվեցին, անմեղ քաղաքացիներ տուժեցին, ոստիկաններ վիրավորվեցին: Ընդհանուր առմամբ՝ 73 մարդ տեղափոխվեց հիվանդանոց, որոնցից 67-ը՝ քաղաքացիական անձինք, 6-ը՝ ոստիկաններ: 

Հաջորդ օրը զինված խումբը վայր դրեց զենքերն ու հանձնվեց: Ըստ էության, նրանց ոչ մի պահանջ չբավարարվեց: 

2016 թվականը, հիրավի, փորձություններով և ցավալի կորուստներով լի տարի էր Հայաստանի համար: 

Այս տարի երկարատև հիվանդությունից հետո կյանքին հրաժեշտ տվեցին Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ռեժիսոր Սուրեն Թադևոսյանը, գրոսմայստեր Աշոտ Անաստասյանը, դերասանուհի, «Կարգին սերիալ»-ից հայտնի «տիկին Ջեմման»՝ Ժենյա Մկրտումյանը, Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը: Այս տարի կյանքից հեռացավ արցախյան ազատամարտի մասնակից, «Ազատամարտիկների դաշինքի» խորհրդի անդամ Սամվել Հովսեփյանը, ով հայտնի է Ադմիրալ Սամո մարտական անունով, ՀՀ ժողովրդական երգչուհի Օֆելյա Համբարձումյանը: 

Քրիստինա Աղալարյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի Հայաստանը
Ամենադիտված