Թեյլոր Սվիֆթը եկել է 96-ամյա երկրպագուի սուրբծննդյան երեկույթին
Հասարակություն
Ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթը ներկա է եղել իր 96-ամյա երկրպագուի՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան Սայրուս Փորթերի ընտանեկան սուրբծննդյան ընթրիքին: Այդ մասին դեկտեմբերի 27-ին գրում է Mashable պորտալը:
Դերասանուհին կիթառ է նվագել եւ կատարել է իր Shake it Off երգը: Սվիֆթը նաեւ բազմաթիվ սելֆիներ է արել Փորթերի ընտանիքի անդամների հետ:
Թեյլոր Սվիֆթը 27-ամյա ամերիկացի քանթրի-փոփ-երգչուհի է. նա իր կարիերայի ընթացքում վաճառել է ալբոմների 40 մլն օրինակ եւ ստացել «Գրեմմի»-ի 10 պարգեւ: 2016 թվականին նա, ըստ Forbes հանդեսի վարկածի, գլխավորել է ամենաբարձր վարձատրվող աստղերի վարկանիշը: Հրատարակությունն արտիստուհու 12 ամսվա եկամուտները գնահատել է 170 մլն դոլար:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ