Էս մարդիկ օրվա հացի խնդիրը ո՞նց լուծեն, չի վճարվում աշխատավարձ, էս տիպի վերաբերմո՞ւնք (տեսանյութ) Ողորմություն չենք խնդրում. էդ սելֆի անող վարչապետը չի՞ մտածում, որ մարդկանց անգործ է թողել.աշխատակից (տեսանյութ) Տան վարձ ենք տալիս, ուսման, որտեղի՞ց տանք, մեզ չեն ընդունում ուրիշ տեղ աշխատանքի (տեսանյութ) Սոված, ծարավ է ժողովուրդը, բացե՛ք գործարանը, քաղաքականությունից ժողովուրդը չպիտի տուժի (տեսանյութ) Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է ՖԱՀՖ ՀԿ խորհուրդը դատապարտում է Ծառուկյանի հանդեպ ՀՀ իշխանությունների ապօրինի գործողությունները Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու Սա պարզապես քրեական հետապնդում չէ, այլ հաշվեհարդար է․ Էլինար Վարդանյան «ԱՄԷՏ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ ՀՀ-ում բռնաճնշումները հասել են աննախադեպ մակարդակի. Սերգեյ Սարգսյան (տեսանյութ) Թե ՀՀ-ի, թե Ադրբեջանի քաղբանտակյալները խաղաղության բանտարկյալներ են. Իշխանյան (տեսանյութ) Փաշինյանի բառապաշարը նման է բոլշևիկների բառապաշարին, ՀՀ ժողովուրդն անպաշտպան է մնացել (տեսանյութ) 

Աստղագուշակ՝ դեկտեմբերի 28-ի համար

Այլ

Խոյ

Մի վախեցեք դժվարություններից. դուք դրանք հեշտությամբ կհաղթահարեք այսօր: Հատկապես արդյունավետ կլինեն նոր, դեռևս չփորձարկված մեթոդները: Այնպես որ, մի վախեցեք շեղվել սովորական ուղուց: Հնարավոր են նշանակալի դրամական մուտքեր և թանկարժեք նվերներ: Օրը նպաստավոր է նաև արվեստի գործեր կամ ոսկերչական իրեր գնելու համար:

Օրվա երկրորդ կեսը դասավորվում է առաջին կեսից ավելի հաջող: Կենսական ներուժը մեծ է: Շատ Խոյեր կձգտեն մասնակցել բարձրաշխարհիկ միջոցառումների, տեսակցել հին ընկերների հետ:

Ցուլ

Այսօր հաջողությունները ուղիղ համեմատական են գործադրված ջանքերին: Այնպես որ, եթե ցանկանում եք ինչ-որ բանի հասնել, ստիպված կլինեք չարչարվել: Օգնականների հարցում նույնպես օրը շռայլ չէ: Նույնիսկ մտերիմները չեն շտապի աջակցել ձեզ, էլ ուր մնաց նոր ծանոթները: Հնարավոր են տարաձայնություններ տարիքով ավագ հարազատների հետ, բայց դուք կաշխատեք բանը լուրջ կոնֆլիկտի չհասցնել և շատ ճիշտ կվարվեք:

Օրը հարմար է սպորտով զբաղվելու, առողջարարական պրոցեդուրանեի համար: Եթե այսօր որոշեք սննդակարգ պահել, ապա ձեզ համար դժվար չի լինի մինչև վերջ հետևել դրա կանոններին:

Երկվորյակ

Բավականին դժվար օր է սպասում: Նույնիսկ նրանք, ովքեր առանձնապես մեծ ծրագրեր չունեն, կհանդիպեն դժվարությունների և ստիպված կլինեն զբաղվել ոչ այն գործերով, որով կցանկանային: Ընդ որում, ամեն ինչ ստիպված կլինեք անել միայնակ, որովհետև ձեզ կհիասթափեցնեն մարդիկ, որոնց օգնության վրա հույս էիք դրել: Հնարավոր են հանդիպեք հեռավոր ազգականների, ովքեր ձեզ հետ կկիսվեն ոչ այնքան հաճելի նորություններով:

Պահպանեք ձեզ. վերքեր ստանալու հավանականությունը մեծ է, իսկ եթե հիվանդանաք, ապա դժվար թե կարողանաք արագ առողջանալ: Մեծ է նաև սիրած մարդու հետ վիճելու հավանականությունը: Վեճը կարող է սկսվել դատարկ բանից, բայց այն հետագայում լուրջ ընթացք կստանա, եթե դուք ժամանակին ճիշտ հետևություններ չանեք:

Խեցգետին

Շատ գործեր, որոնք ծրագրել էիք իրականացնել այսօր, հարկ կլինի հետաձգել: Փոխարենը անակնկալ ձևով կհայտնվի մի հետաքրքիր գործ, որ երկար ժամանակով կզբաղեցնի ձեզ: Օրը բարենպաստ է նոր ծանոթությունների և հարաբերություններ սկսելու համար: Դրանք շատ արագ լուրջ բնույթ կստանան և ոչ քիչ դրական լիցքեր կհաղորդեն ձեզ:

Վստահեք ներքին ձայնին: Նրա հուշումներն այսօր անսխալ են և ոչ ժամանակավրեպ: Կարելի է խոշոր գնումներ կատարել, ինչպես նաև գումար ներդնել թե սեփական, և թե բարեկամների բիզնեսում: Օրը նպաստավոր է տրանսպորտային միջոց ձեռք բերելու համար:

Առյուծ

Շատերին օրը կթվա ձանձրալի և դա պատահական չէ: Դուք ցանկանում եք վառ տպավորություններ, անսովոր հանդիպումներ ունենալ, սակայն ոչ մեկը, ոչ էլ մյուսը չկա: Նույնիսկ փորձերը' կյանքի մեջ որևէ փոփոխություն մտցնելու, անհաջողության են մատնվում: Կարող են տարաձայնություններ ծագել մտերիմների հետ: Ոչ միշտ կհաջողվի պաշտպանել սեփական տեսակետները, և կառուցողական սկիզբ ունեցող բանավեճն անգամ կարող է ավարտվել փոխադարձ կշտամբանքներով և դիտողություններով:

Ավելի լավ է ձեռնպահ մնալ ինչպես իմիջի հետ կապված, այնպես էլ կոսմետիկ անծանոթ միջոցների փորձարկումներից: Իսկ եթե, այնուամենայնիվ, ծրագրել եք այցելել գեղեցկության սրահ, ապա բավարարվեք սովորական պրոցեդուրաներով:

Կույս

Օրը վառ և հիշարժան կլինի: Առավոտը կուրախացնի ձեզ լավ նորություններով կամ թանկագին մարդու հետ հանդիպումով: Օրվա այդ ժամանակահատվածը հարմար է նաև նոր ծանոթություններ հաստատելու համար: Ծանոթությունները, սակայն, ավելի շատ ընկերական, քան ռոմանտիկ բնույթի կլինեն: Կեսօրը նպաստավոր է մեծ կենտրոնացում պահանջող գործով զբաղվելու, օրինակ, որևէ դժվար առարկա ուսումնասիրելու համար:

Օրվա երկրորդ կեսին հնարավոր են անսպասելի հաջողություն կամ հանգամանքների նպաստավոր դասավորում: Բացառված չե, որ ձեզ մատուցեն ռոմանտիկ բնույթի հաճելի անակնկալներ և նույնիսկ սիրո խոստովանություն անեն:

Կշեռք

Հակասական օր է: Ցավոք, ոչ դրական միտումների ազդեցությունը բավականին մեծ է, և դրանից մեծապես կտուժեն նրանք, ովքեր նախապես ծավալուն ծրագրեր էին կազմել կամ սպասում էին, որ կկարողանան կարևոր նպատակներ իրագործել: Հանդիպումները չեն արդարացնի սպասելիքները, հնարավոր են վեճեր հին ընկերոջ կամ սիրած անձնավորության հետ:

Մյուս կողմից էլ' չի կարելի ասել, որ օրը անհուսալիորեն վատն է: Շատ Կշեռքների համար այն կնշանավորվի հետաքրքիր գաղափարների ծնունդով, որոնք սկիզբ կդնեն հետագա' դեպի լավը փոփոխությունների: Կարելի է փոխել բնակարանը կամ զբաղվել նրա բարեկարգմամբ, անշարժ գույքի գնման հետ կապված իրավաբանական հարցեր լուծել:

Կարիճ

Օրվա առաջին կեսը շատ արդյունավետ կլինի: Դուք արագ կկարողանաք կարգավորել դժվարին ու խճճված գործերը: Այդ ժամանակահատվածում կկարողանաք հեշտությամբ առավելության հասնել հակառակորդների նկատմամբ և ձեռք կբերել նոր դաշնակիցներ: Ձեր հաջողությունները աննկատ չեն մնա, կլսեք մեծ թվով հաճոյախոսություններ ձեր հասցեին:

Երեկոյան կենսական ներուժը փոքր-ինչ կթուլանա, նշանի շատ ներկայացուցիչներ հոգնածություն կզգան, բայց դա չի խանգարի պահպանել կենսուրախությունն ու լավատեսությունը: Հնարավոր են նոր ծանոթություններ և ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ:

Աղեղնավոր

Բավականին բարդ օր է սպասում: Նույնիսկ նրանք, ովքեր ծրագրել էին զբաղվել միայն սովորական, հասարակ գործերով, կարող են հանդիպել դժվարությունների կամ թույլ տալ մանր, սակայն ցավալի վրիպումներ: Վեճերը հաճախակի կլինեն, որոնց համար առիթ կդառնան ձեր, թեև ծիծաղելի, բայց ինչ-որ տեղ կպչուն և վիրավորական դիտողությունները:

Հնարավոր են ֆինանսական դժվարություններ: Նշանի շատ ներկայացուցիչներ կհետաձգեն այն գնումները, որոնց մասին վաղուց են երազել: Գործընկերների և բիզնես աշխարհի մարդկանց հետ հանդիպումները ցանկալի չեն: Հնարավոր են տարաձայնություններ, որոնք երկար ժամանակով կփչացնեն հարաբերությունները:

Այծեղջյուր

Օրը ամենից շատ հարմար է հանգստի համար' տանը կամ այն վայրերում, որոնք ծանոթ են ձեզ և հարմարավետ: Մտերիմների հետ շատ հեշտ լեզու կգտնեք, նրանց հետ հաճույքով կզբաղվեք նույնիսկ ձեզ համար ոչ հետաքրքիր գործերով: Այսօր ձեռնպահ մնացեք նոր ծանոթություններ հաստատելուց: Ձեզ դժվար թե հաջողվի ճիշտ պատկերացում կազմել անծանոթ մարդու մասին: Ռիսկ կա, որ կդառնաք սեփական երևակայությունների զոհը:

Հնարավոր են մանր կորուստներ. Հատկապես պետք է ուշադիր լինել բանալիների հարցում: Կորած իրերը, այնուամենայնիվ, արագ կգտնվեն, եթե չսկսեք նյարդայնանալ: Կարելի է գնումներ կատարել: Առաջին հերթին ձեռք բերեք այնպիսի իրեր, որոնք կապ ունեն ձեր նախասիրությունների հետ:

Ջրհոս

Կարիք չկա խուճապի մատնվելու' օրը թեև սովորական չէ, բայց և չի խոստանում անհուսալի լինել: Ամեն ինչ չէ, որ անմիջապես հաջողվում է, բայց դա պատճառ չէ' սկսածը մի կողմ նետելու: Համառությունը և նպատակասլացությունը կօգնեն մինչև վերջ հասցնել ամենաանհույս թվացող գործերը: Ընդ որում' մտերիմներն ու բարեկամները հաճույքով ձեռք կմեկնեն այսօր, եթե դիմեք նրանց օգնությանը:

Շրջագայությունների, այդ թվում և կարճաժամկետ, ավելի լավ է մեկնեք օրվա երկրորդ կեսին, քանի որ առավոտյան կարող են դժվարություններ ծագել, ընդհուպ վեճեր' ուղևորության մյուս մասնակիցների հետ: Սուր գործիքներով աշխատելիս պահպանեք մատները: Փոքր բայց տհաճ վերքեր ստանալու հավանականությունը մեծ է:

Ձկներ

Գերակշռում է դրական միտումների ազդեցությունը, և եթե դժվարություններ էլ ծագեն, դրանք կլինեն հեշտ հաղթահարելի: Այսօր լի եք ձեր ուժերի վրա վստահությամբ և լավատեսությամբ, ինչը փոխանցվում է նաև շրջապատի մարդկանց: Պատահական չէ, որ նրանք ցանկանում են հնարավորինս մոտ գտնվել ձեզ և վարակվել այդ հաճելի «վիրուսով»: Օրը նպաստավոր է ինչպես ընկերական, այնպես էլ ռոմանտիկ հարաբերությունների զարգացման համար: Թե հատկապես ինչ ուղղությամբ դրանք կզարգանան, կախված է ձեր ցանկությունից:

Օրվա երկրորդ կեսին դուք ավելի շատ երազկոտ կդառնաք, գործերը կմղվեն հետին պլան: Օրվա այդ ժամանակահատվածում շատ Ձկներ որևէ հնար կգտնեն սիրելի անձնավորությանը հաճելի անակնկալ մատուցելու:


Նյութի աղբյուրը՝ hraparak.am

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Էս մարդիկ օրվա հացի խնդիրը ո՞նց լուծեն, չի վճարվում աշխատավարձ, էս տիպի վերաբերմո՞ւնք (տեսանյութ) Ողորմություն չենք խնդրում. էդ սելֆի անող վարչապետը չի՞ մտածում, որ մարդկանց անգործ է թողել.աշխատակից (տեսանյութ) Տան վարձ ենք տալիս, ուսման, որտեղի՞ց տանք, մեզ չեն ընդունում ուրիշ տեղ աշխատանքի (տեսանյութ) Bloomberg․ Եվրոպայում գաղտնի քննարկել են ԱՄՆ-ի հետ հնարավոր ռազմական բախման սցենարըՍոված, ծարավ է ժողովուրդը, բացե՛ք գործարանը, քաղաքականությունից ժողովուրդը չպիտի տուժի (տեսանյութ)Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել էԲԸՏՄ-ն խստացված վերահսկողության արդյունքում 45 խախտում է արձանագրել․ նշանակվել է 3,15 մլն դրամ տուգանքՖԱՀՖ ՀԿ խորհուրդը դատապարտում է Ծառուկյանի հանդեպ ՀՀ իշխանությունների ապօրինի գործողություններըՄյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելուՍա պարզապես քրեական հետապնդում չէ, այլ հաշվեհարդար է․ Էլինար Վարդանյան «ԱՄԷՏ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառՀՀ-ում բռնաճնշումները հասել են աննախադեպ մակարդակի. Սերգեյ Սարգսյան (տեսանյութ)Թե ՀՀ-ի, թե Ադրբեջանի քաղբանտակյալները խաղաղության բանտարկյալներ են. Իշխանյան (տեսանյութ)Փաշինյանի բառապաշարը նման է բոլշևիկների բառապաշարին, ՀՀ ժողովուրդն անպաշտպան է մնացել (տեսանյութ)Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի արտադրական գործունեության առանձին գործառույթը Չեխիայի վարչապետը կոչ է արել ստեղծել միասնական հակաօդային պաշտպանության համակարգ Եվրամիության համարՀայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը կաշխատի լեգենդար Չիկագո ԲուլսումԾառուկյանի նկատմամբ տեղի ունեցողը հաշվեհարդար է, որը մեկ անձի հրահանգով է իրականացվում (տեսանյութ) «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմինՔաղաքացիական հասարակության կառույցների գերագույն մասը այլևս անգոյություն են ցուցաբերում. Աղաջանյան (տեսանյութ) Նիդեռլանդները կմասնակցի Ուկրաինայի հետ համատեղ զորավարժություններիՀՀ-ում նիկոլական բռնաճնշումներ են, ֆիզիկական հաշվեհարդարներ․ Մկրտչյան (տեսանյութ) ՀՀ-ում գործ ունենք ներքին ռասիզմի հետ, դրա տարածումն այսօր բավականին մեծ է. Լարիսա Ալավերդյան (տեսանյութ) ԵՄ-ն սկսել է բանակցություններ Ուկրաինայի՝ վեց բանակցային խմբերից երկրորդին միանալու վերաբերյալԺամանակը չի կանգնում, իսկ կարոտը չի փոքրանում․ Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքըԱյս իշխանությունը չի կարող սահմանադրական փոփոխությունների նման ճակատագրական հարցեր լուծել. Դանիելյան (տեսանյութ)«Միասնության թևերի» ներկայացուցիչը զինծառայող ընտրողին տվել է ընտրակաշառք. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե (տեսանյութ) Թրամփը կհանդիպի Իրաքի վարչապետի հետԹեժ մրցակցություն՝ պաշտոնների համար․ Տնտեսվարողները ծանր վիճակում ենՈՒՂԻՂ. Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների պաշտպանության թեմայով ասուլիսԹրամփը վստահ է, որ սենատոր Գրեմը մահացել է բնական պատճառներովԱռյուծի անկումից հետո Քրիստինա Վարդանյանը դուրս է գալիս Երևանի կենդանաբանական այգու կառավարման խորհրդից Թիկնիզյանը՝ «Ցրվենա Զվեզդայում» անցկացրած մեկ տարվա և առաջիկա ծրագրերի մասին Հունիս ամսվա ամենաբարձր ջերմաստիճանը դիտվել է ամսի 20-ին Արարատում՝ 38․3 °CFT: Մեծ Բրիտանիան և ԵՄ-ն Ջիբրալթարի օդանավակայանում ներդնում են էլեկտրոնային սահմանային վերահսկողության համակարգՍԱՏՄ-ն խորհուրդ է տալիս, թե ինչպես ճիշտ ընտրել բանջարեղեն և միրգFT․ Իրանը հուշագրի ստորագրման ընթացքում գերազանցել է ԱՄՆ-ինԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հուլիսի 14-ին«Մարտի 1»-ի գործով մեղադրյալ նախկին ոստիկանապետի քրեական վարույթը վերադարձվել է նախաքննական մարմին Իրանը շարունակում է նավթ արտահանել՝ չնայած ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների վերականգնմանըՕրը տրամադրեք կենցաղային հարցերին․ հուլիսի 14-ի աստղագուշակ Սպանության փորձ, առևանգում, ավազակություն. 15 անձի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատախազինԳրանցվել է աշխարհում օդի ամենաբարձր ջերմաստիճանը՝ +51.5°C Իրանի զենքի արտադրության հզորության 84%-ը ոչնչացվել է․ ԱՄՆ նախագահԿխաղա՞ արդյոք Մբապեն Իսպանիայի դեմ. Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի հստակ պատասխանը Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ում ներկայացրել է Հարավային Կովկասում խաղաղության ամրապնդմանն ուղղված ջանքերըԱյսօր Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերությունը վստահորեն զարգանում է բոլոր առանցքային ուղղություններով. Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին Մնացել են միայն ձիերը, տեսնենք` կառգրավվե՞ն․ Հովհաննես Վարդանյան (տեսանյութ) Թրամփ. ԱՄՆ-ը փոխհատուցում է պահանջում Հորմուզի նեղուցով նավարկությունն ապահովելու համար 36-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել Կոտայքի բնակչին, ապա տեղափոխել հիվանդանոց․ հետիոտնը մահացել է
Ամենադիտված