89 տարեկան հասակում վախճանվել է ֆրանսիացի հայտնի դերասանուհի Կլոդի Ժանսակը
Այլ
89 տարեկան հասակում վախճանվել է ֆրանսիացի նշանավոր կատակերգական դերասանուհի Կլոդի Ժանսակը, որը հայտնի էր Լուի դե Ֆյունեսի (1914-1983) մասնակցությամբ ֆիլմերում խաղացած դերերով: Այդ մասին հայտնել է Le Figaro թերթի էլեկտրոնային տարբերակը:
Դերասանուհին մահացել է քնի մեջ, հայտնել է նրա որդին՝ Ֆրեդերիկ Շեմենը:
Ժանսակը նկարահանվել է հարյուրից ավելի ֆիլմերում: Տասը կինոնկարներում նա խաղացել է այն գործող անձի ամուսնու դերը, որին մարմնավորել է Լուի դե Ֆյունեսը: Դրանց թվում են՝ «Մեծ արձակուրդներ», «Օսկար», «Ժանդարմն ամուսնանում է», «Սառեցվածը», «Ժլատը» կինոնկարները եւ ուրիշներ:
«Նա ֆիլմերում նկարահանվում էր մինչեւ իր կյանք վերջը»,- ընդգծել է Շեմենը:
Անցնող տարում Ժանսակը նկարահանվել է «Բադեն-Բադեն» ֆրանս-բելգիական կինոնկարում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ