Վթար Արագածոտնի մարզում. մեքենան գլորվել է ձորը, կա վիրավոր
Հասարակություն
Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Ժամը 09։30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 39-ամյա Հայկ Բադալյանը իր վարած Mitsubishi Pajero IO մակնիշի 38 ՕՕ 888 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 34-րդ կմ հատվածում՝ «Աշտարակ- Կաթ» գործարանի դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 15 մետր կողաշրջվելով՝ հայտնվել ձորում։
Vթարի հետևանքով 1 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Մանրամասն՝ Shamshyan.com -ում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ