Մխիթարյանը` Իբրահիմովիչի մասին
Սպորտ
Հայաստանի Ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է իր թիմակիցին` Զլատան Իբրահիմովիչին, և նշել.
«Նա անհավանական բաներ է անում դաշտում, շատ ուրախ եմ Իբրայի համար: Նա միայն գովասանքի է արժանի: Բոլորը գիտեն, թե ով է Իբրահիմովիչը: Կարիք չկա նույնիսկ ասել, որ նա ֆանտաստիկ ֆուտբոլիստ է, որովհետև դա բոլորին հայտնի է: Հուսով եմ, որ նա ամեն ինչ կանի՝ հաջորդ խաղում հաղթելու համար»,– Մխիթարյանի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Նշենք, որ մանչեսթերցիների հաջորդ խաղը դեկտեմբերի 31-ին է: Անգլիայի առաջնության շրջանակներում Մոուրինյուի թիմն ուժերը կչափի «Միդլսբրո»-ի հետ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու