Հրապարակվել է նոր iPhone-ի առանձնահատկությունը
Այլ
iPhone-ի նոր մոդելը, որը թողարկվելու է 2017 թվականին, կարող է ստանալ կրկնակի խցիկի միանգամայն նոր մոդուլ՝ սենսորների ուղղահայաց դիրքով: Այդ մասին հայտնել է Macotakara պորտալը՝ հղում անելով համալրող մասերի թայվանյան մատակարարին:
Խցիկի նոր տարբերակից բացի, աղբյուրը պատմել է այն մասին, որ դեւայսը կստանա iPhone 7s անվանումը, թեեւ ենթադրվում է, որ անվանման մեջ կնշվի «8» թիվը: Սակայն սմարթֆոնի եւ խցիկի բնութագրերը դեռեւս հաստատված չեն:
Նաեւ հաստատվել է այն լուրը, որ մտադրություն կա թողարկել սմարթֆոնի երեք տարբերակ: Բացի 4,7 եւ 5,5 դյույմ անկյունագծով սովորական վերափոխակներից, ընկերությունը 5-դյույմանոց սարք է պատրաստում: Այդպիսի էկրանով սմարթֆոնը կունենա նույն այն բնութագրերը, ինչպես եւ մյուս երկու հեռախոսները:
Նոյեմբերի վերջին հաղորդվել էր, որ Apple ընկերությունը LG Innotek-ի համատեղ նոր խցիկ է մշակում iPhone 8-ի համար:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ