Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկան աղջիկների հավաքականի առաջին մրցակիցը հայտնի է
Սպորտ
Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկան աղջիկների հավաքականի առաջին մրցակիցը կլինի Կիպրոսը:
ՖԻԲԱ-ն հրապարակել է 2017 թվականի Եվրոպայի մինչև 18 տարեկան աղջիկների C դիվիզիոնի առաջնության խաղացանկը:
2017 թվականի հուլիսի 4-9-ը Մալթայում տեղի ունեցող առաջնությանը մասնակցելու են 5 երկրների հավաքականներ:
Հայաստանի մինչև 18 տարեկան աղջիկների հավաքականն ընդգրկված է A ենթախմբում, որտեղ մրցելու է Մալթայի, Կոսովոյի, Կիպրոսի և Ջիբրալթարի հավաքականների հետ:
Առաջին հանդիպումը հայ բասկետբոլիստուհիները կանցկացնեն հուլիսի 4-ին' մրցելով Կիպրոսի ընտրանու հետ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու