Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ միգրացայի և քաղաքացիության ծառայությունն է․ ԿԸՀ Հայկ Նահապետյանի հետ հարցազրույցը դիտե՛ք 20։30-ին՝ Euromedia24-ի եթերում (տեսանյութ) Ոչնչացվել է «Nestle» ընկերության «NAN» ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ Խորհրդարանը քննարկել է ՀՀ դատախազության 2025 թ. գործունեության մասին հաղորդումը Ուղիղ. Փաստաբանների ասուլիսը` Վեդիի մանկապղծության դեպքի առիթով (տեսանյութ) Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (տեսանյութ) Խաղաղության պատրանքը. Ինչպես է երևանյան գագաթնաժողովը բացահայտում Հայաստանի ռազմավարական փակուղին Ուղիղ. Փաշինյանն ու կառավարության անդամները ԱԺ-ում են, պատասխանում են պատգամավորների հարցերին (տեսանյութ) Տիգրան Կիրակոսյանի տպավորիչ հաղթանակը ադրբեջանցի բռնցքամարտիկի նկատմամբ Թրամփը խոստացել է բացել Հորմուզի նեղուցը բոլորի համար, եթե Թեհրանը համաձայնի գործարքի Սրբազան պայքարի գործով անցնող Կոնստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է. Գեղամ Մանուկյան 

Հայտարարությունս հունից հանել է ուրիշների արյան վրա ձեռքեր տաքացնող խղճուկ «պոլիտիկաններին». Լևոն Տեր-Պետրոսյան

Քաղաքական

Բացասական, զգացական, խեղաթյուրիչ, մեղադրական, սպառնալից, հիստերիկ արձագանքներն ինձ համար ամենեւին անսպասելի չէին, եւ դա հստակորեն կանխատեսված էր իմ ելույթում։ Անակնկալը դրական արձագանքների առատությունն էր, ինչը նշանակում է, որ ուղեղների լվացմանն ուղղված տասնութամյա պետական քարոզչությանն այնուամենայնիվ չի հաջողվել ողջախոհությունն արմատախիլ անել մեր իրականությունից։ Եւ, ըստ երեւույթին, հենց այս հանգամանքն է, որ առանձնապես հունից հանել է ուրիշների արյան վրա ձեռքեր տաքացնող խղճուկ «պոլիտիկաններին»։

Բոլորովին մտադիր չլինելով պատասխանել բացասական արձագանքներին, հարկ եմ համարում միայն ցավակցաբար արձանագրել, որ Ղարաբաղյան կարգավորման իմ «տեսակետը» կամ «հայեցակարգը» պարտվողական կամ դավաճանական հայտարարող ու դատափետող հարգարժան ընդդիմախոսներս հայտնվել են ծիծաղելի, եթե չասենք, ողորմելի վիճակում։ Պարզվում է, որ այդ մարդիկ ընդհանրապես անտեղյակ, կամ իրենց սազող բառով, բեխաբար են Ղարաբաղյան կարգավորման գործընթացից։ Բացատրեմ, թե ինչ նկատի ունեմ։

Դեկտեմբերի 17-ին ես ոչ թե ներկայացրել եմ Ղարաբաղի հարցի լուծման իմ տեսակետը կամ հայեցակարգը, այլ խոսել եմ այս պահին բանակցությունների սեղանին դրված եւ Հայաստանի իշխանությունների կողմից սկզբունքորեն ընդունված կարգավորման մի կոնկրետ ծրագրի մասին, որի հետ անձամբ ես եւ Հայ Ազգային Կոնգրեսը որեւէ կապ չունենք։ Դա կարգավորման «մադրիդյան-կազանյան-լավրովյան» կոչված տարբերակն է, որն, ըստ էության, ոչնչով չի տարբերվում 1997թ. փուլային տարբերակից՝ ընդգրկելով հետեւյալ իրարահաջորդ քայլերը.

1-ին փուլ. Հայկական կողմը Ադրբեջանին է վերադարձնում Ղարաբաղի հսկողության տակ գտնվող յոթ շրջաններից հինգը, բացառությամբ Քելբաջարի եւ Լաչինի.

2-րդ փուլ. Ղարաբաղա-ադրբեջանական նոր շփման գծում տեղակայվում են խաղաղարար ուժեր.

3-րդ փուլ. Հռչակվում է Լեռնային Ղարաբաղի հանրապետության միջազգայնորեն ճանաչված միջանկյալ կարգավիճակը.

4-րդ փուլ. Վերացվում է Ղարաբաղի եւ Հայաստանի շրջափակումն ու վերականգնվում են Ադրբեջանը, Ղարաբաղը, Հայաստանը (հավանաբար նաեւ Թուրքիան) կապող հաղորդակցության բոլոր ճանապարհները.

5-րդ փուլ. Սահմանվում է Լեռնային Ղարաբաղի հանրապետության վերջնական կարգավիճակը.

6-րդ փուլ. Ադրբեջանին են վերադարձվում մնացյալ երկու շրջանները, բացի Լաչինի միջանցքից։

2007 թվականից ի վեր, իսկ առավել ինտենսիվորեն վերջին մեկ տարում, Հայաստանի իշխանությունները, Մինսկի խմբի համանախագահ երկրների եւ մասնավորապես Ռուսաստանի հետ, բանակցում են կարգավորման կոնկրետ այս ծրագրի շուրջ։ Այսինքն, ներկա պահին սա՛ է Ղարաբաղյան կարգավորման հարցում Հայաստանի իշխանության որդեգրած պաշտոնական տեսակետը, որի համար լիակատար պատասխանատվություն են կրում, առաջին հերթին, այդ իշխանության մաս կազմող Հանրապետական կուսակցությունն ու Դաշնակցությունը, իսկ ավելի պակաս՝ Ազգային Ժողովում նրանց հետ համերաշխորեն քվեարկող խմբակցություններն ու անհատ պատգամավորները։ Ստիպված եմ կրկնել, որ ես եւ Կոնգրեսը ոչ միայն այս ծրագրի հետ որեւէ կապ չունենք, այլեւ ընդհանրապես, կարծիք արտահայտելուց բացի, նրա գործադրման վրա ազդեցության այլ լծակի չենք տիրապետում։ Հետեւաբար ստացվում է, որ փոխզիջումը եւ տարածքների հանձնումը պարտվողականություն ու դավաճանություն համարողները բանավիճում են ոչ թե մեզ, այլ իրենք իրենց հետ եւ դատափետում են ոչ թե մեր տեսակետն ու հայեցակարգը, այլ իրենց իսկ ծրագիրը։ Ահա, թե ինչ է նշանակում՝ հայտնվել ծիծաղելի, եթե չասենք, ողորմելի վիճակում։

Ինչ վերաբերում է կարգավորման նշված ծրագրի նկատմամբ մեր կուսակցության դիրքորոշմանը, ապա հակառակ այն իրողությանը, որ նա չի արդարացնում հայ ժողովրդի բոլոր սպասելիքները, մենք կողմ ենք նրա անհապաղ գործադրմանը, որովհետեւ՝ ա. ուշացնելու պարագայում Հայաստանն ու Ղարաբաղն ավելի են թուլանալու, եւ բ. հաջորդ լուծումն ավելի վատն է լինելու, քան այս մեկը։ Ըստ էության չհակաճառելով տվյալ դիրքորոշմանը, իշխանական շրջանակներից ոմանք տարակուսանք են արտահայտել, թե արդյոք ժամանա՞կն էր հրապարակայնացնել այն։ Դա մենք կատարել ենք երկու նկատառումով. նախ՝ հասարակությանը քաղաքական պատգամ փոխանցելու ավելի հարմար պահ, քան նախընտրական շրջանը, գոյություն չունի, եւ երկրորդ՝ որպեսզի Ղարաբաղյան հանգուցալուծումը, 2013թ. սեպտեմբերի 3-ի իրադարձության պես, շշմեցնող անակնկալ չլինի ու ներքաղաքական ցնցումներ չառաջացնի։ Ինչպես նշել եմ իմ ելույթում, հասարակությանը փոխզիջման ու խաղաղության նախապատրաստելը, առաջին հերթին, պետք է լիներ հենց իրենց, եւ ոչ թե Կոնգրեսի գործը։ Իրենց պարտականությունը մենք ենք կատարել, ու մի բան էլ մեզանից դժգոհում են։

* * *

Ետհամագումարյան բանավեճում բուռն քննարկման առարկա է դարձել նաեւ իմ «Ղարաբաղի հարցի լուծման բանալին գտնվում է Ռուսաստանի ձեռքում» արտահայտությունը։ Ռուսաստանի նկատմամբ համակրանքի կամ հակակրանքի տարր չպարունակող եւ արտաքին քաղաքական կողմնորոշման հետ կապ չունեցող այս ակնհայտ ճշմարտությունը տեղիք է տվել աշխարհաքաղաքական բնույթի այնպիսի բռնազբոսիկ ու անհեթեթ մեկնաբանությունների, որոնց անդրադառնալը պարզապես անլրջություն կնշանակեր։ Ղարաբաղի հարցի լուծման բանալու վերաբերյալ իմ արտահայտած պնդման հիմքում ընկած են հետեւյալ անժխտելի իրողությունները։ Ի տարբերություն Ռուսաստանի, Ղարաբաղի հարցը երբեք Արեւմուտքի համար առաջնահերթություն չի եղել, ինչի վկայությունն է այն, որ վերջինս, պաշտոնական հայտարարություններից ու դիվանագիտական նախաձեռնություններից բացի, այդ ուղղությամբ որեւէ գործնական քայլ չի կատարել։ Ադրբեջանի եւ Ղարաբաղի միջեւ թե՛ 1994, թե՛ 2016 թվականի զինադադարները կնքվել են բացառապես Ռուսաստանի ջանքերով։ Վերսկսված սառը պատերազմի ներկա հանգրվանում ակտիվորեն ներգրավված լինելով Մերձավորարեւելյան իրադարձությունների հորձանուտում, Ռուսաստանը չի կարող իր սահմանների անմիջական հարեւանությամբ մի այնպիսի պայթյունավտանգ օջախ հանդուրժել, ինչպիսին Ղարաբաղյան հակամարտությունն է։ Դա է պատճառը, որ վերջին շրջանում այդ հակամարտության կարգավորման նախաձեռնությունն անցել է Ռուսաստանի ձեռքը, ինչն ըմբռնումով է ընկալվում նաեւ Արեւմուտքի կողմից։ Կրկին, ի տարբերություն Արեւմուտքի, Ռուսաստանն է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի իշխանությունների վրա ազդեցություն գործելու ու նրանց միջեւ համաձայնություն կայացնելու արդյունավետ լծակների է տիրապետում՝ իրողություն, որ նույնպես բազմիցս շեշտվել է արեւմտյան քաղաքագետների կողմից։ Ինչպես դեռեւս մեկ տարի առաջ նշել եմ իմ հոդվածներից մեկում, «խոսքն ամենեւին չի վերաբերում Ռուսաստանի կողմից Ղարաբաղի հարցի լուծման ինչ-որ նոր ծրագիր պարտադրելուն, այլ ընդամենը Մինսկի խմբի եռանախագահության ջանքերով Մադրիդյան սկզբունքների հիման վրա կազմված ծրագրին նոր ավյուն հաղորդելուն» (iLur.am, 26.11.2015)։

* * *

Շատերին զայրացրել է նաեւ այն բանը, որ ես Իլհամ Ալիեւին ռացիոնալ մտածողություն ունեցող պետական գործիչ եմ համարել։ Դա վկայում է այն մասին, որ նրանք գաղափար անգամ չունեն, թե ինչ է նշանակում ռացիոնալ մտածողությունը։ Ռացիոնալ մտածողությամբ օժտվածությունը ո՛չ արտակարգ արժանիք է, ո՛չ էլ բացառիկության արտահայտություն։ Քանի որ մարդը բանական կենդանի է, մտածողության այդ եղանակը հատուկ է մարդկության մեծամասնությանը։ Այսինքն, ռացիոնալ մտածողությունը նորմ է, իռացիոնալը՝ բացառություն։ Այդ հասկացությունը, վերջին հաշվով, հանգում է իրականությունը ճիշտ գնահատելու եւ երեւույթների պատճառա-հետեւանքային կապն ընկալելու ունակությանը։ Տվյալ ունակությունն ամենեւին կախված չէ մարդկանց դաստիարակությունից, կրթական մակարդակից կամ արժեհամակարգից։ Հասարակ, անգրագետ մարդիկ հաճախ շատ ավելի ռացիոնալ մտածողներ են, քան համալսարանավարտները։ Ցանկացած գյուղացի գիտի, որ եթե արտը ժամանակին չջրի, այն կչորանա։ Ցանկացած անտառահատ գիտի, որ եթե ծառի թեքությունը հաշվի չառնի, այն կընկնի իր գլխին։ Ցանկացած գործարար գիտի, որ եթե իր ապրանքը որակյալ չլինի, այն չի վաճառվի։ Այնպես որ, ռացիոնալ մտածողությունը ո՛չ գերբնական հատկություն է, ո՛չ էլ ինչ-որ մեկի մոտ դրա առկայության արձանագրումը՝ գովասանք կամ հաճոյախոսություն։ Ռացիոնալ մտածողությունից զուրկ են միայն այն անձնավորությունները, որոնց հավակնությունները գերակշռում են իրենց կարողությունները, եւ որոնց ինքնագնահատականը չի համապատասխանում սեփական արժանիքներին։

Սահմանափակվեմ այսքանով, որովհետեւ ելույթիս կապակցությամբ արտահայտված մյուս ցնդաբանություններին մամուլում եւ «ֆեյսբուքում» ինձնից լավ անդրադարձել են ռացիոնալ մտածողություն ունեցող հազարավոր ակտիվ քաղաքացիներ։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Իրանը դեռ չի պատասխանել ԱՄՆ-ի խաղաղության առաջարկինԹրամփի համար գաղտնի հետախուզական ճեպազրույց կանցկացվիՄահացել է CNN-ի հիմնադիրըԱվանի համայնքային ոստիկանները հայտնաբերել և ձերբակալել են 19-ամյա վարորդին Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ուկրաինական աղբյուրները հայտնում են՝ Զելենսկին և բանակը պատրաստում են գործողությունների պլան մայիսի 9-ի համարՌԴ Պետդումայում կոշտ են արձագանքել Զելենսկու հրադադարի հայտարարությանըWP․ Իրանը հարվածել է ավելի շատ ամերիկյան ռազմական օբյեկտների, քան ընդունում է ԱՄՆ-ըՓաշինյանը չի մասնակցի մայիսի 9-ին ՌԴ-ում կայանալիք շքերթինԻրանի երկու քաղաքում պայթյուններ են տեղի ունեցելԸնտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ միգրացայի և քաղաքացիության ծառայությունն է․ ԿԸՀ Հայկ Նահապետյանի հետ հարցազրույցը դիտե՛ք 20։30-ին՝ Euromedia24-ի եթերում (տեսանյութ) Հնարավոր են բջջային ինտերնետի սահմանափակումներ. ՌԴԳիտնականները հայտնաբերել են ինսուլտի ոչ ակնհայտ ռիսկային գործոն«Հյուսիսային հոսք» գազատարը պայթեցրած ուկրաինացիները անարգել հատել են լեհական սահմանըՈչնչացվել է «Nestle» ընկերության «NAN» ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ Խորհրդարանը քննարկել է ՀՀ դատախազության 2025 թ. գործունեության մասին հաղորդումը Կտրատված մարմնի վրա հայտնաբերված ԴՆԹ-ն օգնել է բացահայտել սպանության կասկածյալինԱռաջարկվում է վերացնել պետական ծառայության ոլորտներում պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքային շեմը՝ 65 տարեկանը «Բրիտանական Բիլ Գեյթսի» զբոսանավի խորտակման նոր մանրամասներ են բացահայտվելԿնոջ դեմ քրեական գործ է հարուցվել՝ ընկերուհու կատվին «պատանդ վերցնելու» համարՀամբարձում Մաթևոսյանը և Կավեհ Զահեդին անդրադարձել են COP17-ի նախապատրաստական գործընթացներինApple-ը կարող է միավորվել Intel-ի և Samsung-ի հետ25 միլիոն դոլարի ներդրում Վայոց ձորում․ Պապոյանը այցելել է ԵղեգիսԱՄՆ բանկի աշխատակցուհին անջատել է հեռախոսը՝ չհավատալով Հռոմի պապինՌումինիայում ճգնաժամը կարող է ազդել Ուկրաինայի վրա․ ԶԼՄԶելենսկին հայտարարել է՝ ուկրաինական կառավարությունում սպասվում են փոփոխություններԱրևմուտքում քննադատել են Ուկրաինային՝ Ղրիմի վրա հարձակման համարԱՄՆ FDA-ն արգելափակել է COVID-19-ի և հերպեսի պատվաստանյութերի անվտանգության ուսումնասիրությունների հրապարակումըՍալդոն հայտնել է Խերսոնում ստեղծված դժվարին իրավիճակի մասինՈւղիղ. Փաստաբանների ասուլիսը` Վեդիի մանկապղծության դեպքի առիթով (տեսանյութ)Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (տեսանյութ) Ցարևը Զելենսկու հայտարարած հրադադարը «ներկայացում» է անվանելԲրիտանացի նախկին դեսպանը դրական է գնահատել ԱՄՆ-ի և Իրանի մերձեցումըՃապոնիան հայտարարել է, որ Տոկիոն ռազմական տեխնիկա չի մատակարարի ԿիևինՄհեր Գրիգորյանը և Մագդալենա Գրոնոն քննարկել են տարածաշրջանային զարգացումներն ու հաղորդակցությունների ապաշրջափակումըՍինգապուրում բուլինգի համար դպրոցականներին կպատժեն փայտի հարվածներով Թուրքիայի փոխնախագահը անդրադարձել է Ադրբեջանի ու Հայաստանի հարաբերություններինԽաղաղության պատրանքը. Ինչպես է երևանյան գագաթնաժողովը բացահայտում Հայաստանի ռազմավարական փակուղին Իրանը նախապես զգուշացվել էր Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի կողմից հնարավոր գործողությունների մասինԵղեգիսի կիրճում Կառավարությունը կներդնի շուրջ 10 մլն դոլար (տեսանյութ)Ինչպիսին է մթնոլորտային օդի որակը ԵրևանումԱրմեն Գրիգորյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցերըԹրամփը հայտարարություն է արել Հորմուզի նեղուցի բացման մասինՀայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը նշում է 55-ամյակըԶախարովան քննադատել է ԱՄՆ ներգաղթային քաղաքականությունըՈւղիղ. Փաշինյանն ու կառավարության անդամները ԱԺ-ում են, պատասխանում են պատգամավորների հարցերին (տեսանյութ) Կայացել է Համբարձում Մաթևոսյանի և Պեդրո Մորենոյի հանդիպումը՝ տնտեսական և բնապահպանական օրակարգովՌուսաստանի Կենտրոնական բանկը կրկին կսկսի արտարժույթի գնումներըԱՄՆ-ն վերջնաժամկետ է սահմանել Իրանի` համաձայնագրի հիմնական կետերին պատասխանելու համար
Ամենադիտված