Պուտինը զգուշացրել է՝ իրավիճակի սրումը լավ բանի չի հանգեցնի Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Ինչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է Ցավոք, Կաթողիկոսին հեռացնելու իրավական մեխանիզմ չկա․ ներսում պետք է այդ որոշումը կայացվի․ Հասմիկ Հակոբյան (տեսանյութ) Չեմ ուզում մեկնաբանել, ես չեմ սիրում էդ դաշտ մտնել․ Արուսիկ Տիգրանյան Շոուբիզնեսում նոր սկանդալ. Կամո Թովմասյանը՝ Արուսիկ Տիգրանյանին․ «Էսքան ապո՞ւշ» Շյոնբրունի պալատ. Վիեննայի կայսերական ժառանգությունը (տեսանյութ) 28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումը Արցախում պայթյունից 3 տարի անց. Հորմուզում նոր զենք. ԱՄՆ-ը լազերներ է տեղադրել (տեսանյութ) Ռուսաստանն ԱԹՍ-ներով հարվածել է Ուկրաինայի McDonald's-ի պահեստին Ադրբեջանում հայ բանտարկյալները հայտարարում են մարդու իրավունքների ոտնահարումների մասին. Human Rights Watch Այգեստանի դպրոցում այսօր դասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն. նախնական տվյալով, պատճառը ներկի հոտն է եղել 

2016 թվականը պատմության մեջ կմնա որպես քառօրյա պատերազմի տարի. Դավիթ Բաբայան

Քաղաքական

2016 թվականը պատմության մեջ կմնա որպես քառօրյա պատերազմի տարի և այն պատմության մեջ մտավ հենց այդ քառօրյա պատերազմով ու այդ օրերի հերոսներով: Այս մասին ԼՈւՐԵՐ. com-ի թղթակցի հետ զրույցում ամփոփելով 2016 թվականը, ասաց ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը.

«2016-ը յուրահատուկ տարի էր, երևի 1994 թվականից հետո՝ ամենածանրը, որովհետև սկսեցինք պատերազմով, որտեղ կորցրեցինք մեր տղաներին և ունեցանք նոր հերոսներ, ինչը շատ ցավալի է»,- ասաց նա:

Դավիթ Բաբայանի խոսքով՝ Ադրբեջանը հավատարիմ մնալով իր որդեգրած քաղաքականությանը՝ այս տարի էլ փորձեց ոչնչացնել Հայաստանն ու հայոց պետականությունը: «Բայց, փաստորեն, ձախողեց՝ մեր հերոս տղաների, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության, մեր ժողովրդի անսասան ոգու և հավատքի շնորհիվ: Ամենավատ բանը մեր անդառնալի կորուստներն էին՝ մինչ քառօրյա գործողությունները, ինչպես նաև դրանից հետո: Թեև նյութական կորուստներ ևս ունեցանք, բայց դա ժամանակի ընթացքում կկարողանանք կրկնապատկել, ինչը չենք կարող ասել մեր տղաների մասով, որոնց կյանքի համար որևէ կերպ չենք կարող երբևէ փոխհատուցել»,- հավելեց նա:

Նա նշեց նաև, որ տարվա ձեռքբերումն Արցախում տնտեսական ոլորտում է արձանագրվել.

«Էներգետիկ ոլորտում մենք ունեցանք լուրջ հաջողություններ և այսօր կարողանում ենք ինքնաբավ էլեկտրաէներգիա արտադրել: Սա շատ դրական քայլ է և մեծ առաջընթաց: Արցախում մեծացրել ենք նաև հացահատիկի արտահանումը»,- ասաց նա:

2017 թվականը ևս, Դ. Բաբայանի համոզմամբ, հագեցած տարի է լինելու. արդեն մշակվել են մի քանի ծրագրեր:

Անդրադառնալով Արցախի ինքնորոշման խնդրին, ԼՂՀ նախագահի մամլո խոսնակը նշեց, որ այստեղ սպասելիքները մեծ չեն: Ինչ վերաբերում է հնարավոր պատերազմի վերսկսմանը՝ նա հավելեց, որ հակառակորդը միշտ էլ անկանխատեսելի է եղել, և ցանկացած գործուղության, ցանկացած պահի պետք է պատրաստ լինենք. «Ադրբեջանը երբեք էլ չի փոխում իր դիմագիծն ու ցանկացած գործողության հայկական կողմը պետք է պատրաստ լինի: Ադրբեջանը միշտ էլ կպահի իր ահաբեկչի դիմագիծը: Նույն ապակառուցողական քաղաքականությունը կշարունակվի նաև 2017 թվականին: Դա Ադրբեջանի էությունն է: Երբ Ադրբեջանը պատրաստ չէ այլ քայլերի, մենք ոչ մի ակնկալիք ու սպասելիք էլ չենք կարող ունենալ: Եթե Ադրբեջանը պատրաստ լինի հարցին համապարփակ լուծում տալուն, ապա Լեռնային Ղարաբաղի հարցը վաղուց արդեն լուծված կլիներ, բայց նա ո՛չ ցանկանում է, ո՛չ էլ փորձում է որևէ բան անել: Դա պետք է անի ոչ թե խոսքով ու շարունակի պնդել իր քարացած, կարծրացած ապակառուցողական մոտեցումները, այլ՝ պրակտիկորեն: Արցախի համար դա անընդունելի է, և Արցախը երբեք էլ չի կարող Ադրբեջանի կազմում լինել»,- եզրափակեց նա:

 Արմինե Եփրեմյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սթիվեն Սիգալը հոգևոր նպատակներով մեկնել է ԲուրյաթիաՊուտինը զգուշացրել է՝ իրավիճակի սրումը լավ բանի չի հանգեցնի Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Ինչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է Ցավոք, Կաթողիկոսին հեռացնելու իրավական մեխանիզմ չկա․ ներսում պետք է այդ որոշումը կայացվի․ Հասմիկ Հակոբյան (տեսանյութ) Չեմ ուզում մեկնաբանել, ես չեմ սիրում էդ դաշտ մտնել․ Արուսիկ Տիգրանյան Շոուբիզնեսում նոր սկանդալ. Կամո Թովմասյանը՝ Արուսիկ Տիգրանյանին․ «Էսքան ապո՞ւշ»Շյոնբրունի պալատ. Վիեննայի կայսերական ժառանգությունը (տեսանյութ) 28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումը Արցախում պայթյունից 3 տարի անց. Հորմուզում նոր զենք. ԱՄՆ-ը լազերներ է տեղադրել (տեսանյութ) Ռուսաստանն ԱԹՍ-ներով հարվածել է Ուկրաինայի McDonald's-ի պահեստինԱդրբեջանում հայ բանտարկյալները հայտարարում են մարդու իրավունքների ոտնահարումների մասին. Human Rights Watch Այգեստանի դպրոցում այսօր դասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն. նախնական տվյալով, պատճառը ներկի հոտն է եղել Մասնագետները նշել են՝ ովքեր չպետք է հալվա օգտագործենԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» բժշկական կենտրոն Մակրոնը կոչ է արել ստեղծել միջազգային կազմակերպություն՝ արհեստական ​​բանականությունը կարգավորելու համարՄահացել է Սամվել ՄեսրոպյանըԷրդողանը կոչ է արել չմիջամտել Իրանի ներքին գործերինԱդրբեջանում հայերի հետ նամակագրության համար դատապարտված քաղաքագետը փորձել է ինքնասպшն լինել ԱՄՆ-ը շարունակում է ռազմական գործողությունների ծրագրերը Կուբայի դեմՌԴ դրոնները հարվածել են Կիևին․ զոհեր ու վիրավորներ կան Սեպտեմբերի 25-ից սկսած՝ այս կենդանակերպի նշանները կյանքից լավագույնը կստանան. բախտի հրեշտակը կօգնի ԵՄ-ն համաձայնել է Եվրոպական խաղաղության հիմնադրամից Ուկրաինային հատկացնել 6.6 միլիարդ եվրոՋիգանը հերքել է նախկին կնոջն ու երեխաներին հաշվեհարդարով սպառնալու մասին պնդումներըՄաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավվելԳիտնականները պարզել են՝ դինոզավրերի ժամանակներից ի վեր որքան է երկարել երկրային օրըՌԴ ԱԳՆ-ում գնահատել են Բուչայի հարցով Լավրովի և Գուտերեշի զրույցը«Զապ»-ը 2 ամսով կալանավորվեց․ «Օշականցի Գևորիկի» հարցով դատարանը դեռ որոշում չի կայացրելՄիրզոյանը Նյու Յորքում մասնակցել է Փաշինյանի հանդիպումներին և բարձրաստիճան միջոցառումներինԷրդողանը հայտարարել է, որ Թուրքիան սպառնալիք չէ Իսրայելի համարԲաքվից սպառնալիք՝ Վրաց եկեղեցուն․ «Մի կրկնեք Հայ եկեղեցու սխալները»Արաղչին Լավրովին տեղեկացրել է Հորմուզի շուրջ Իրանի և Օմանի միջև բանակցությունների մասինՀռոմի պապ Լևոն XIV-ը կոչ է արել չընդունել պատերազմի անխուսափելիությունըԱնհավանական կադրեր․ Թրամփի անակնկալը Սիին, արջը՝ 3-րդ հարկում, փախուստ՝ կարտոֆիլի դաշտովՄարոկկոյում Սեուտայից միգրանտներին չվերադարձնելու համար մեղադրել են Մադրիդին#ՈՒՂԻՂ․ Սամվել Կարապետյանի գործով դատական նիստըԲուժման նպատակով Գերմանիա մեկնելու թույլտվություն չտրվեց Գագիկ Խաչատրյանին․ ՄԻԵԴ-ը մերժեցՄեդվեդևը պատասխանել է Լեհաստանի ԱԳ նախարարի՝ Ռուսաստանի մասին հայտարարությանըՓաշինյանի ընտրողների կյանքը 50 տարով երկարեց ՄԱԿ-ում նրա ելույթից հետո. ԿարապետյանԷրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կարող է ռազմական աջակցություն ցուցաբերել Սաուդյան Արաբիային և ՊակիստանինՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանի համար ռուսական գազը շատ ավելի էժան է, քան այլ երկրներինը Զելենսկին զգուշացրել է Ուկրաինայի զինված ուժերում այս ձմռանը անօդաչու թռչող սարքերի լուրջ պակասի մասինՓաշինյանի հայտարարությունները՝ ՄԱԿ-ի ամբիոնից․ Թղթե սուլթան. Կացը կոշտ հարվածել է ԷրդողանինԱճառյան փողոցում՝ Առինջի կամարի մոտ, բախվել են BMW-ն ու Nissan-ը. վերջինս էլ՝ երկաթե ճաղավանդակին. կան վիրավորներ Քաղաքապետարանի աշխատակիցներ են ձերբակալվել․ կաշառքի սկանդալԱռուշ Առուշանյան․ «Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, կոալիցիա չէի կազմի»Էրդողան. Թուրքիան համագործակցում է Ռուսաստանի և Ուկրաինայի հետ՝ Սև ծովում նավագնացության անվտանգությունն ապահովելու համարԱսֆալտը «չդիմացավ»․ Դավիթ Բեկի փողոցում նորոգումից շաբաթներ անց հսկայական փոս է բացվել, մեքենաները վնասվում են«Հավաքականը ամեն ինչից վեր է․ չեմ հասկանում նրանց, ովքեր ակումբը դասում են Հայաստանից բարձր»․ Յուրա ՄովսիսյանՄհեր Գրիգորյանն ու ԱՄՀ առաքելության ղեկավարը քննարկել են Հայաստանի մակրոտնտեսական զարգացումները
Ամենադիտված