«Մի խառնվեք այդ գործերին, փոխարենը` եղեք Աստծուն մոտ». Վարդան Ղուկասյան
Հասարակություն
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը տեղյակ չէ Գյումրիում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունների մասին: ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում՝ Վարդան Ղուկասյանը հորդորեց ժողովրդին հարցնել պատասխան ստանալու համար, հավելելով՝ «մի’ խառնվեք այդ գործերին, փոխարենը եղեք Աստծուն մոտ»:
«Այնքան եմ ասել, որ հոգնել եմ: Երբ որ մի քանի գործարան չի աշխատում, մարդիկ սոված են, երբ արտագաղթը մեծ չափերի է հասնում, երբ տան լուսը մարած է, երբ փողոցները չեն մաքրվում, երբ որ մարդիկ ստի վրա ճիշտն են կառուցում. սա է գնահատականը, ի՞նչ կարող եմ ասել»:
Հարցին՝ հնարավո՞ր է առկա խնդիրներին լուծում տալու համար հայտնվեք Հանրապետական կուսակցության ցուցակում և, օրինակ, պատգամավորական գործունեության միջոցով, Գյումրու խնդիրներին լուծում տաք, Վարդան Ղուկասյանը կարծես քաղաքականությունից հիասթափված պատասխանեց.
«Է˜, աղջիկ ջան, դա քո գործը չէ, դա քո խելքի բանն ա՞, դրա մասին մի քննարկեք: Եթե հայտնվեմ կտեսնեք, չհայտնվեմ՝ էլի կտեսնեք»:
Գյումրիի նախկին քաղաքապետը չցանկացավ որևէ մեկնաբանություն տալ Գյումրիում տեղի ունեցող իրադարձությունների և պատգամավորների վերաբերյալ, ինչպես նաև որևէ հստակ պատասխան չտվեց իր՝ Հանրապետական կուսակցության ցուցակում հնարավոր հայտնվելու վերաբերյալ:
Սոնա Հարությունյան


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ