8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում է ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի Վանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Կենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համար Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանը Թուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններում ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին Ըմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր «Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ Աբրահամյան Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը Հայաստանում 

Ալեքսանյանի «գործին սկսել են խփել»…

Վերլուծական

Կարծում ենք' ամենևին էլ չափազանցություն չի լինի, եթե ասենք,որ Հայաստանում, երևիթե, երբևէ այնքան շատ չի խոսվել մենաշնորհների ու դրանց դեմ պայքարի մասին, որքան խոսվում է հատկապես վերջին մի քանի ամիսներին' կապված երկրում իրավիճակի փոփոխության հետ. նոր կառավարություն է ձևավորվել,որն էլ որպես իր համար հինական թիրախ ու նպատակ է հանրահռչակել մոնոպոլիաների դեմ պայքարը: Ճիշտ է, կարծես, պայքարն այդ խոսքերից ու հավաստիացումներից դեռևս այն կողմ չի անցնում, ու հազիվ գտնվի մեկն, ով կարող է վստահաբար հայտարարել, թե մենաշնորհներ մեր երկրում այլևս չկան (բացի, թերևս, վարչապետ Կարապետյանից, ում' Գյումրիում կատարած հայտարարությունը դեռևս շարունակում է մտքեր ու սրտեր ալեկոծել), բայց պնդել, թե ամեն բան անդառնալի է, ու այլևս երբեք Հայաստանում մենաշնորհների դիմացն առնել չի լինի, երևիթե, դեռևս, վաղաժամ կլիներ.նոր կառավարությունն ընդամենը մի քանի ամիս է տնտեսության կառավաման ղեկը ստանձնել, ու ամենևին էլ չի բացառվում,որ ժամանակի ընթացքում որոշ խնդիրներ հնարավոր լինի հաղթահարել:

Հարցը,սակայն,այստեղ այն է,որ որքան էլ ոմանք փորձեն իրենք իրենց ներշնչել,թե վաղն ամեն ինչ լավ է լինելու, կան բաներ,սակայն, բավական տհաճ իրողություններ,որոնց հետ հաշվի չնստել նույնիսկ ամենալավատեսը մեծագույն ցանկության դեպքում անգամ չի կարող: Ցավոք,դեռևս կան բավարար հիմքեր պնդելու,որ իրականում տեղի է ունենում ոչ թե իրական ու արմատական բարեփոխում,ինչպես պետական քարոզչամեքենան է ներկայացնում,այլ' մասշտաբային բեմականացում' հասարակությանը ներշնչելու,թե վաղն ավելի լավ է լինելու,քան' այսօր:

Այն, որ Հայատանում վաղուց արմատացած ու որևիցե կերպ արմատախիլ չլինող տնտեսական մենաշնորհներից մեկն էլ շաքարավազի մոնոպոլիան է, հայտնի է անխտիր բոլորին: Որքան էլ կարող է անհեթեթ հնչել,բայց շաքարավազի շուկայում մի չգրված,բայց հանրահայտ օրենք այդպես էլ շրջանառությունից  դուրս չի գալիս. Հայաստան շաքարավազ ներմուծելու իրավունք ունի բացառապես Սամվել Ալեքսանյանն,ով,ինչպես հայտնի է, վայելում է իշխանությունների անթաքույց բարեհաճությունը: Ու չնայած հատկապես Կարապետյանի կառավարությունն աշխատում է այս իրողությունն ամեն կերպ անտեսել'ինչ-որ իմաստով ջայլամային վարքագիծ դրսևորելով,ցույց տալով,թե խնդիրն իրականում հորինածին է,բայց փաստը մնում է փաստ,որ մինչ օրս դեռևս ոչ ոք լուրջ կերպով այս հարցը չի վիճարկել.բոլորը, բերանները փակ, ստիպված համակերպվել են շաքարավազի շուկայում ստեղծված անբնական վիճակի հետ ու նախընտրում են շառից, փորձանքից հեռու մնալ:

Պարզվում է, սակայն, կա մեկն, ով ամենևին էլ չի կիսում ձևավորված այն կարծիքը, թե շաքարավազի՝ հայաստանյան շուկան ապօրինաբար մոնոպոլիզացված վիճակում է գտնվում, ու նունիսկ ինքն իրեն ու աշխարհին դրանում համոզելու համար որոշել է վերածվել յուրօրինակ փորձադաշտի. ՀՀ արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանն,ի ապացույց Հայաստանում տնտեսական մոնոպոլիաների չգոյության, սեփական օգտագործման համար օրերս հանրապետություն շաքար է ներմուծել ու,ի զարմանս իրեն, «մնացել կենդանի»: Ու հիմա սկսել է աջուձախ լուրեր տարածել,թե,բա չեք ասի, Հայաստանում շաքարավազի մոնոպոլիա այլևս գոյություն չունի. ներկրել է ու ապագայում ևս շարունակելու է Ալեքսանյանի «գործին հանդգնորեն խփել»:

Չնայած կարող է այս պատմությունը շատերին ծիծաղելի թվալ,ու դժվար թե գտնվի բանական մեկն,ով հավատա,թե շաքարավազ Հայաստան ներկրելն այլևս հասարակ մահկանացուների համար տաբու չէ,բայց այս ողջ պատմության մեջ ուշագրավը,թերևս, մեկ այլ հարց է. ինչո՞վ է մոտիվացվում արտահանողների միության նախագահը,երբ կեղծ քարոզչություն է տանում ու փորձում բանից անտեղյակ մարդկանց մոլորության մատնել:Մի՞թե,այնուամենայնիվ, նա չի ուղղորդվում ու հօգուտ կառավարության վուլգար պրոպագանդա չի իրականացնում…

Ակամա հարց է ծագում' եթե այդ շաքարավազ ներկրողը լիներ ոչ թե իշխանություններին մոտ կանգնած Մխչյանի պես մեկն, այլ' ասենք Երևանի բազմաբնակարանային շենքերից մեկի 10-րդ հարկում ծվարած ու անհատ ձեռներեցությամբ զվաղվող Շմավոնը, նա է՞լ որևիցե խոչընդոտների չէր հանդիպի իր ճանապարհին,թե՞,այնուամենայնիվ, չունենալով «թափով» ծանոթներ,անմիջապես կլիկվիդացվեր (բառիս անուղղակի իմաստով).պատասխանը,կարծում ենք, առավել քան ակնհայտ է:

Իսկ թե մինչև երբ է շարունակվելու այս թոզփչոցին, ցավոք,դեռևս անհայտ է: Կարելի է ենթադրել, սակայն, մինչև ապրիլի 2-ն,երբ վերջապես կկայանան երկար սպասված խորհրդարանական ընտրությունները. նախըտրական շրջան է, ու պետք է խոհեմաբար հանդուրժենք ոմանց անխոհեմ վարքագիծը.դա է պահանջում մարդկային տարրական բարեկրթությունը…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի Հայաստանը
Ամենադիտված