Աստղաբաշխական գումարներ՝ Դելե Ալիի համար
Սպորտ
Լոնդոնի «Տոտենհեմի» և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Դելե Ալին կարող է կարիերան շարունակել Չինաստանում։
ESPN FC-ի համաձայն՝ մի շարք տեղական ակումբներ 20-ամյա ֆուտբոլիստին առաջարկում են շաբաթական մեկ միլիոն դոլար աշխատավարձ։ Չինացիներն ամռանը պաշտոնական առաջարկ կանեն, սակայն տրանսֆերի հնարավոր գումարի մասին տեղեկություն չկա։ «Տոտենհեմի» հետ Ալիի պայմանագիրն ավարտվում է 2022 թվականին։
Անգլիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 19 խաղում կիսապաշտպանը խփել է 10 գոլ։


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»