Պայթյուն է տեղի ունեցել Սիրիայի հյուսիսում. կա 60 զոհ, 50 վիրավոր
Հասարակություն
Սիրիայի հյուսիսային Ահազազ քաղաքում պայթյունի հետևանքով 60 մարդ է զոհվել, ևս 50-ը վիրավորվել են. այս մասին հայտնել է Sky News Arabia-ն:
Ահազազ քաղաքը գտնվում է թուրքական սահմանի մոտակայքում: Նախնական տեղեկություններով՝ քաղաքում ականապատ ավտոմեքենա է պայթել:
Դեպքի վայրում աշխատում են փրկարարները: Տուժածներին բուժօգնություն է ցուցաբերվում: Հարակից շինություններին մեծ վնաս է հասցվել:
Ահաբեկչական ոչ մի խմբավորում դեռևս չի ստանձնել կատարվածի համար պատասխանատվությունը:
Նյութի աղբյուրը ' http://newsbook.am/?97140&l=am/


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ