Հայկ Հակոբյանի սպանությունը կատարելու մեջ կասկածվող անձը ներկայացել է ոստիկանություն
Հասարակություն
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների, որոնողական եւ բացատրական աշխատանքների արդյունքում հունվարի 8-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն է ներկայացել նախորդ օրը Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ 29-ամյա Հայկ Հակոբյանի սպանությունը կատարելու մեջ կասկածվող անձը՝ Մեխակ Հարությունյանը: Վերջինս ներկայացրել է նաեւ Մակարով տեսակի ատրճանակ։
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ