U2-ը վերադառնում է մարզադաշտեր․ հայտարարվել է 15 համերգ Հայաստանին անհրաժեշտ է սահմանադրական կարգ, ոչ թե նոր սահմանադրություն. Արմեն Այվազյան Tidal-ը կարգելի ամբողջությամբ արհեստական բանականությամբ ստեղծված երգերը Eurostar-ի աշխատակիցների անսպասելի գործադուլը հանգեցրել է Լոնդոնի և Փարիզի միջև գնացքների չվերթների չեղարկմանը Երեք տոննա բեռ՝ տիեզերակայան․ «Պրոգրես-97»-ն արդեն ուղեծրում է 101 տարեկանում մահացել է Firestone կայսրության ժառանգորդուհի և NFL-ի ակումբի նախկին սեփականատեր Մարթա Ֆորդը Փաշինյանը թող ոչ ոքի բան չառաջարկի, ուղղակի հրաժարական տա. իր առաջարկածը գործարք է. Միրզոյան Ուղեղի բջիջների «ընդհանուր լեզուն»․ ներկայացվել է Bloom մոդելը Պատմության մեջ առաջին անգամ գլոբալ ջերմաստիճանը վեց օր անընդմեջ գերազանցել է 2°C շեմը Մոսկվա-Երևան տոմսերը թանկացել են. ի՞նչ արժեն այս պահին Տիեզերական նոր ռեկորդ․ «Էվկլիդը» գտել է ամենահեռավոր քվազարը Ավտովթար՝ Երևանում.«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին «BYD»-ն բախվել է հողաթմբերին և հայտնվել քարերի վրա 

Բոլորս մեկ նավի մեջ ենք...

Վերլուծական

Հետտոնական թոհուբոհին սահուն կերպով փոխարինում է նախընտրականը: Կրկին ակտիվանում է քաղաքական թեժ բանավեճը գալիք խորհրդարանական ընտրությունների և քաղաքական ուժերի մասնակցության ձևաչափերի վերաբերյալ: Մեկ ամսից էլ պակաս ժամանակ է մնացել, որպեսզի հայաստանյան քաղաքական ուժերը հստակեցնեն իրենց դիրքորոշումները, ավարտին հասցնեն խորհրդակցությունները և հասարակության համար ի վերջո պարզ դառնա՝ ում ընտրել և ինչի համար:

Անշուշտ, գալիք ընտրությունների ժամանակ իշխանությունները չեն հրաժարվելու ավանդական գործելաոճից՝ ջանալով օգտագործել վերահսկողության տակ եղած ադմինիստրատիվ ռեսուրսները: Ընդդիմադիր ուժերի հաղթանակի հավանականությունը մեծապես կախված է այն հանգամանքից՝ կհաջողվի՞ արդյոք համատեղ ուժերով, քաղաքական կամք և գիտակցություն դրսևորելով՝ այս անգամ կանխել իշխանության նման սադրանքը, թե՞ ոչ: Հենց դա է ընդդիմադիր դաշտից այսօր ակնկալում մեր հասարակությունը: Իշխանությունների փափագած ֆուտբոլային դիվանագիտության լեզվով ասած՝ գնդակը հենց վերջիններիս կիսադաշտում է:

Ընտրություններից առաջ ստեղծվել է մի պատային իրավիճակ, որից դուրս գալու համար անհրաժեշտ է նոր լիցք հաղորդել երկրում ընթացող քաղաքական գործընթացներին, քանի որ այն, ինչին ականատես ենք լինում այսօր, արդեն լճացում չէ, սա ճահճացում է՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Նոր լիցք հաղորդելու համար անհրաժեշտ են նոր ուժեր, նոր թիմ, նոր մոտեցումներ:

Անշուշտ, իշխանությունները կրկին անգամ կփորձեն խաղարկել ՛՛վերահսկվող ընդդիմության՛՛ պարտիան: Իրենց դարն ապրած, սեփական ձեռագիր չունեցող մի շարք կուսակցություններ, անհատներ, որոնք չունեն շոշափելի քաղաքական դերակատարում կրկին հանդես կգան իշխանության համար ՛՛անվտանգության բարձիկի՛՛ դերում:

Սակայն հասարակությունը դրան էլ է պատրաստ: Հետևաբար, քիչ է հավանականությունը, որ այդ ուժերը կստանան իրենց կողմից ակնկալվող քվեները. կարելի է խաբել մեկ-երկու հոգու, բայց անվերջ հիմարացնել մի ամբողջ ժողովրդի՝ անհնար է:

Եթե ընդդիմությունը ցանկանում է հաջողություն գրանցել գալիք խորհրդարանական ընտրություններում, հարկավոր է մի կողմ դնել եղած տարաձայնությունները և համախմբվել: Միասնություն՝ ահա թե ինչ է այսօր պակասում ընդդիմությանը՝ քաղաքական դաշտի ակտիվ խաղացող դառնալու համար: Միայն համատեղ պայքարի միջոցով է հնարավոր հասնել թերևս բոլոր ընդդիմադիր ուժերի կողմից հնչեցվող գլխավոր նպատակի իրականացմանը, այն է՝ ստանալ հասարակության վստահության քվեն և կատարել արմատական ու թիրախային բարեփոխումներ, որոնք թույլ կտան երկիրը դուրս բերել քաղաքական և սոցիալ-տնտեսական խորը ճգնաժամից: Եկել է ժամանակը, որպեսզի այս կոչը դադարի լինել բարի ցանկություն և ի վերջո ի կատար ածվի: Այս տեսանկյունից՝ գալիք ընտրությունները լուրջ քննություն են հանդիսանալու ողջ ընդդիմադիր դաշտի համար. քաղաքական հասունության քննություն:

Գալիք խորհրդարանական ընտրություններում իշխանությունների համար իրական գլխացավանք կդառնան այն ուժերը և դաշինքները, որոնք երբևէ չեն եղել քաղաքական կամակատարներ, ունեն անբիծ քաղաքական անցյալ, երիտասարդ և հայրենասեր անհատներից կազմված պրոֆեսիոնալ թիմ, հստակ գաղափարախոսություն, գիտակցում են քաղաքական պատասխանատվությունը և այն, թե ինչ է այսօր դրված նժարին, իսկ նժարին դրված է մեր հանրապետության, մեր բոլորիս ապագան: Քաղաքական ամբիցիաները ամեն գնով բավարարելու անհագ ցանկությունը քաղաքական ուժերին չպետք է ստիպի մոռացության մատնել այն հույժ կարևոր փաստը, որ բոլորս էլ այսօր մեկ նավի մեջ ենք…

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփը Ռուդի Ջուլիանիին պարգևատրել է Ազատության նախագահական մեդալով U2-ը վերադառնում է մարզադաշտեր․ հայտարարվել է 15 համերգՀայաստանին անհրաժեշտ է սահմանադրական կարգ, ոչ թե նոր սահմանադրություն. Արմեն Այվազյան Tidal-ը կարգելի ամբողջությամբ արհեստական բանականությամբ ստեղծված երգերըEurostar-ի աշխատակիցների անսպասելի գործադուլը հանգեցրել է Լոնդոնի և Փարիզի միջև գնացքների չվերթների չեղարկմանըԵրեք տոննա բեռ՝ տիեզերակայան․ «Պրոգրես-97»-ն արդեն ուղեծրում է101 տարեկանում մահացել է Firestone կայսրության ժառանգորդուհի և NFL-ի ակումբի նախկին սեփականատեր Մարթա Ֆորդը Փաշինյանը թող ոչ ոքի բան չառաջարկի, ուղղակի հրաժարական տա. իր առաջարկածը գործարք է. ՄիրզոյանՈւղեղի բջիջների «ընդհանուր լեզուն»․ ներկայացվել է Bloom մոդելըՊատմության մեջ առաջին անգամ գլոբալ ջերմաստիճանը վեց օր անընդմեջ գերազանցել է 2°C շեմըՄոսկվա-Երևան տոմսերը թանկացել են. ի՞նչ արժեն այս պահին Էստոնիան հայտարարել է, որ կարող է փակել Ռուսաստանի հետ երկաթուղային սահմանային անցակետը Տիեզերական նոր ռեկորդ․ «Էվկլիդը» գտել է ամենահեռավոր քվազարըԱվտովթար՝ Երևանում.«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին «BYD»-ն բախվել է հողաթմբերին և հայտնվել քարերի վրաSpaceX-ը հրաժարվում է սուբսիդիաներից․ Starlink-ի նոր պայմաններըՌեժիմը Սահմանադրության նախագծում ներառել է ձևակերպումներ, որոնք իսպառ բացառում են Հայաստանի ԵՄ անդամակցության գործընթացը. Արմեն Աշոտյան Բուլղարիայի մաքսավորները 6 մլն եվրոյի կոկաին տեղափոխող բեռնատար են հայտնաբերել Nvidia-ն նոր ճնշման տակ է․ Հուանգի վերադարձը չի մարել վեճըԼուկաշենկոն կասկածի տակ է դրել Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի պատմական հավակնություններըԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է կնոջ մարմինՈրևէ քրեական գործով որպես մեղադրյալ չեմ անցնում. ՔՊ նախկին պատգամավոր Հայկ Սարգսյան ԱԺ-ում կքննարկվեն քաղաքականության մեջ կանանց հավասար ներկայացվածության և թվային բռնության դեմ պայքարի հարցերըՄեքսիկայում հայտնաբերված կմախքը կարող է լինել Ամերիկայի հնագույններից մեկը Շվեյցարիայում սառեցված ռուսական ակտիվները գերազանցել են 10 միլիարդ դոլարըՄեծ Բրիտանիայում կարտադրվեն Ուկրաինայի նախագծած հարվածային անօդաչու թռչող սարքերըԵրկար ժամանակ ջուր չի լինելու Շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղի երկրորդ պարտիան ավարտվել է ոչ-ոքիՀաքերները ներթափանցել են Կենտրոնական հետախուզական վարչության համակարգերԻրանը սպառնում է կոտրել ամերիկյան շրջափակումը․ Ռեզային ծաղրել է Թրամփի ծրագիրըԼեհաստանը նախատեսում է փակել Ուկրաինայի հետ օդային տարածքը Անցած 10 ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը 6,4%-ով աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ. ՊապոյանՊուտինը զգուշացրել է Եվրոպային՝ ռուսական վառելիքի սահմանափակումները հետևանքներ կունենանՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունըՊեսկովը կասկածի տակ է դրել եվրոպացիների մասնակցության անհրաժեշտությունը բանակցություններինԹրամփը ծիծաղել է Զելենսկու հայտարարության վրա․ ԱՄՆ-ն խաղաղություն է ուզում մինչև հունվարԵվրոպայում դեկտեմբերը կարող է լինել վերջին 15 տարվա ամենացուրտը․ Լևոն Ազիզյան Նոր Սահմանադրության մեջ «հայ» բառը մեկ անգամ է նշված. այստեղ մեծ խայծ կա. Նահապետյան (տեսանյութ)Ուկրաինական հարվածը Լիբիայում երկու զինծառայողի կյանք է խլելԲաթումում ձերբակալել են Ինտերպոլի կարմիր ծանուցմամբ Թուրքիայի կողմից հետախուզվող օտարերկրացու Հրապարակվել է ՀՀ 2026 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունըՄերցը զգուշացնում է․ Ռուսաստանը սպառնալիք է ոչ միայն Ուկրաինայի, այլև ամբողջ Եվրոպայի համարՀորդանանում տղամարդը մահապատժի է դատապարտվել Շրի Լանկայի դեսպանատան մոտ ոստիկանի սպանության համար Ռուսաստանը համբերատար կշարունակի աշխատանքային շփումները ԵՄ-ի հետ. Պեսկով Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և ԼարսումՄիսիսիպիի ափերի մոտ ինքնաթիռ է կործանվել․ զոհվել են չորս մեծահասակ և երկու երեխաԻնդոնեզիայում գործարանի հրդեհից հետո 30 մարդու ճակատագիր դեռ անհայտ է11-ամյա աշակերտի նկատմամբ սեռական բռնություն, բնակարանից՝ ոսկեղեն ու 6 մլն դրամի գողությունՌԴ քաղաքացին «Mitsubishi»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել փոսում․ կա վիրավորԹուրքիան հրապարակել է ուղղաթիռի վթարից զոհված հինգ զինծառայողների անուններըՋրհեղեղ Ֆրանսիայի հարավում․ վարորդներին մեքենաների տանիքներից տարհանել են ուղղաթիռով
Ամենադիտված