8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում է ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի Վանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Կենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համար Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանը Թուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններում ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին Ըմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր «Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ Աբրահամյան Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը Հայաստանում 

Բարոյախրատական հորդոր՝ Վահրամ Բաղդասարյանից...

Վերլուծական

Ամանորյա տոներն այլևս անցյալում են, ու թե՛ հայաստանյան հասարակությունը, թե՛ հասարակական-քաղաքական դաշտը հետզհետե փորձում են վերադառնալ իրենց առօրյա ռիթմին: Գաղտնիք չէ, սակայն, որ առօրյա ռիթմին վերադարձը, շատ հաճախ, ոմանց մոտ այնքան էլ սահուն չի ստացվում, ու քիչ չեն դեպքերն, երբ այս կամ այն պատճառով՝ մարդիկ ընկնում են հետտոնական սթրեսների մեջ, ակամա տվայտվում:

Հետտոնական սթրեսի արդյո՞ւնք էր, թե՞ լավ մտածված ու հստակ գիտակցված հայտարարություն, բայց փաստը, որ Վահրամ Բաղդասարյանի՝ վերջին հարցազրույցներից մեկում հնչեցրած այն կարծիքը, թե առաջիկա խորհրդարանական ընտրությունների որակը միայն ու բացառապես կախված է լինելու ընդդիմադիր ուժերի սկզբունքայնությունից, ոչ միայն չի տեղավորվում ռացիոնալ բանականության սահմաններից ներս, այլև, համաձայնե՛ք, աչքի է ընկնում աննախադեպ անհեթեթությամբ, ոչ ոք չի կարող հերքել:

«Մենք հորդորում ենք, որ բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերը, բոլոր ընտրատարածքներում հանձնաժողովի անդամներ նշանակեն, տեղերը չվաճառեն, վստահված անձեր նշանակեն, որ կարողանան այդ վերահսկողությունը դիտորդների հետ կազմակերպված ձևով անցկացնել»,- խրոխտաբար ու միայն իրեն հատուկ ինքնավստահությամբ հայտարարել է համապատասխան խմբակցության ղեկավարն ու հենց այսպես՝ հեշտ ու հանգիստ կերպով, հավանական կեղծիքների պատասխանատվությունն, ըստ էության, բարդել ընդդիմության վրա:

Ինչ խոսք՝ ասել, թե մեզանում ընդդիմությունը միշտ ու հանապազ կերպով աչքի է ընկել խստագույն սկզբունքայնությամբ ու անկաշառվածությամբ, մի փոքր չափազանցված կլիներ, քանի որ գաղտնիք չէ՝ ընտրատեղամասերում ոչ միշտ է պատահել այնպես, որ ընդդիմության ներկայացուցիչներն իրենց դրսևորել են կատարյալ կերպով ու չեն տրվել իշխանությունների գայթակղիչ առաջարկներին: Բայց հանգամանքը, որ ընդդիմադիրների աններելի սայթաքումը տրամաբանական հետևանքն է հանդիսացել հենց ՀՀԿ կողմից գործի դրվող դատապարտելի տեխնոլոգիաների, Բաղդասարյանին հիմնավորապես և մեկընդմիշտ զրկում է իշխանությունների պատասխանատվության տիրույթում գտնվող երևույթը ընդդիմադիրների «վզով անելու» իրավունքից:

Թե հատկապես ինչին է ձգտում սրանով հասնել Բաղդասարյանը, կարծում ենք՝ այնքան էլ դժվար չէ կռահել: Նա, ըստ էության, փորձում է կանխավ արդարացնել իշխանությունների՝ առաջիկայում ծրագրած ընտրակեղծարարություններն ու էն գլխից չքմեղանալ. ընտրություններն ամենևին էլ սարերի հետևում չեն, ու միայն հրաշքը կարող է ստիպել միջին վիճակագրական հայաստանցուն՝ գարնանը կամովին քվեարկել իշխանությունների օգտին. խնդիրներն ու անհուն պրոբլեմներն ինչպես որ կային, այնպես էլ շարունակում են գոյություն ունենալ ու նույնիսկ է՛լ ավելի սրվել. 2017-ն, ըստ մի շարք օբյեկտիվ վերլուծությունների ու գնահատականների, շատ ավելի ծանր տարի է լինելու, քան կարելի է նույնիսկ պատկերացնել. ոմանք անգամ տնտեսական դեֆոլտ են կանխատեսում:

Հետևաբար՝ կարծել, թե առանց ընտրակեղծիքների ու փորձված տեխնոլոգիաների կիրառման՝ իշխանություններին կհաջողվի գերիշխող դիրքեր գրավել առաջիկա խորհրդարանում, միամտություն կլիներ. Վահրամ Բաղդասարյանն իր այս հայտարարությամբ ընդամենն ապագա կեղծարարությունների մեկնարկն է հայտարարում՝ արդարացնելով դրանք՝ դեռևս ընտրություններից չորս ամիս առաջ:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի Հայաստանը
Ամենադիտված