«Հալ Սիթի»-ի դեմ խաղում մտադիր եմ կրկին փոխել մեկնարկային կազմը. Մոուրինյու
Սպորտ
Անգլիայի գավաթի խաղարկության առաջին կիսաեզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ուժերը կչափի «Հալ Սիթի»-ի հետ:
Մանչեսթերյան թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն անդրադաձել է առաջիկա խաղին և նշել.
«Ռեդինգ»-ի դեմ խաղում ավելի թարմ կազմով էինք խաղում: Չեմ ցանկանում ֆուտբոլիստներիս բաժանել առաջին և երկրորդ թիմի: «Հալ Սիթի»-ի դեմ հանդիպմանը մտադիր եմ կրկին փոխել մեկնարկային կազմը: Կազմում կլինեն այն ֆուտբոլիստներն, ովքեր չեն խաղացել «Ռեդինգ»-ի դեմ խաղում. Պոգբան, Էրերան, Իբրահիմովիչն ու Վալենսիան»,-մարզչի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:
Թիմերի միջև առաջին հանդիպումը տեղի կունենա հունվարի 11-ին, պատասխան խաղը՝ նույն ամսվա 26-ին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու