Քիմ Քարդաշյանը բացել է Yeezy-ի նոր հավաքածուի գաղտնիքը
Հասարակություն
Ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ցուցադրել է կոշիկի նոր մոդելներից մեկը, որը տեղ է գտնելու Yeezy-ի՝ նրա ամուսնու՝ ռեփեր Քանյե Ուեսթի կողմից հիմնված մակնիշի նոր հավաքածուում: Այդ մասին հայտնել է Harper՚s Bazaar-ը:
Խոսքը քուղակապով ավազագույն բոտիլյոնների եւ Calabasas մակագրությամբ մարզահագուստի մասին է: Վերջինների վրա պատկերված են երեք գծեր, ինչը հիշեցնում է adidas-ի ավանդական սիմվոլիկան:
Քարդաշյանը ոչ մի մեկնաբանություն չի արել: Սպասվում է, որ նոր հավաքածուն կներկայացվի այս ձմռանը Նյու Յորքում կազմակերպվող Նորաձեւության շաբաթին:
Դիզայների կարիերան Ուեսթն սկսել է 2015 թվականին adidas Originals-ի հետ համագործակցությամբ: Նա արդեն թողարկել է հագուստի եւ կոշիկի մի քանի հավաքածու: Վերջինը ներկայացվել է 2016 թվականի սեպտեմբերի սկզբին Նյու Յորքում կազմակերպված Նորաձեւության շաբաթի շրջանակներում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ