«Ժամանակ». Եպիսկոպոսյանին թույլ չեն տվել ընտանիքով ԱՄՆ մեկնել. ՀՀ իշխանությունների մատն է խառը
Հայկական Մամուլ
«Ժամանակ» թերթը գրում է.
«ԱԱԾ պետի նախկին տեղակալ Հրանտ Եպիսկոպոսյանին ԱՄՆ դեսպանատունը մուտքի արտոնագիր չի տրամադրել, և նա ընտանիքով չի կարողացել մեկնել Հայաստանից ԱՄՆ: Եպիսկոպոսյանը ծրագրել էր ընտանիքով Ամանորն ԱՄՆ-ում անցկացնել, սակայն ինչպես երևում է ՀՀ իշխանությունները ԱՄՆ հյուպատոսարանին խնդրել են մուտքի արտոնագիր չտրամադրել ԱԱԾ նախկին պաշտոնյային:
Հիշեցնենք, որ մամուլում լուրեր տարածվեցին, որ Եպիսկոպոսյանի պաշտոնանկությունը կապված էր ԱԱԾ ղեկավարի՝ Գեորգի Կուտոյանի դեմ կազմակերպված դավադրության հետ: Ըստ որի, Եպիսկոպոսյանը տեղյակ է եղել, որ «Սասնա ծռեր» զինված խումբը պլանավորում է գրավել ՊՊԾ գունդը, սակայն վերադասին տեղյակ չի պահել:
Մեզ հասած տեղեկություններով՝ առաջիկայում այս գործով հնարավոր է նոր զարգացումներ լինեն»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ