Կայացավ Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի երկրորդ տուրը
Սպորտ
Տեղի ունեցան Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի երկրորդ տուրի հանդիպումները:
Շրջանային մրցաշարի երկրորդ տուրի կենտրոնական մրցախաղում միմյանց դեմ մրցեցին առաջատարներ Լևոն Բաբուջյանն ու Դմիտրի Գորդիևսկին: Պարտիայում ուժեղ գտնվեց սև խաղաքարերով խաղացող Գորդիևսկին, ով այս հաղթանակի շնորհիվ սկսեց միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը:
Երկրորդ տուրում Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի 2016 թվականի հաղթող Դավիթ Պառավյանը հաղթանակ տոնեց Վահե Բաղդասարյանի նկատմամբ: Մրցաշարում ամենաբարձր գործակից ունեցող Ստանիսլավ Բոգդանովիչը հաղթեց Հովիկ Հայրապետյանին: Ռոբերտ Աղասարյան-Արամ Հակոբյան, Վոյտեխ Պլատ-Արման Միքայելյան պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով: Այսպիսով, երկու տուրից հետո Դմիտրի Գորդիևսկին վաստակել է 2 միավոր և մեկ միավորով առաջ անցել 2-8-րդ հորիզոնականները կիսող 7 շախմատիստներից:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու