U2-ը վերադառնում է մարզադաշտեր․ հայտարարվել է 15 համերգ Հայաստանին անհրաժեշտ է սահմանադրական կարգ, ոչ թե նոր սահմանադրություն. Արմեն Այվազյան Tidal-ը կարգելի ամբողջությամբ արհեստական բանականությամբ ստեղծված երգերը Eurostar-ի աշխատակիցների անսպասելի գործադուլը հանգեցրել է Լոնդոնի և Փարիզի միջև գնացքների չվերթների չեղարկմանը Երեք տոննա բեռ՝ տիեզերակայան․ «Պրոգրես-97»-ն արդեն ուղեծրում է 101 տարեկանում մահացել է Firestone կայսրության ժառանգորդուհի և NFL-ի ակումբի նախկին սեփականատեր Մարթա Ֆորդը Փաշինյանը թող ոչ ոքի բան չառաջարկի, ուղղակի հրաժարական տա. իր առաջարկածը գործարք է. Միրզոյան Ուղեղի բջիջների «ընդհանուր լեզուն»․ ներկայացվել է Bloom մոդելը Պատմության մեջ առաջին անգամ գլոբալ ջերմաստիճանը վեց օր անընդմեջ գերազանցել է 2°C շեմը Մոսկվա-Երևան տոմսերը թանկացել են. ի՞նչ արժեն այս պահին Տիեզերական նոր ռեկորդ․ «Էվկլիդը» գտել է ամենահեռավոր քվազարը Ավտովթար՝ Երևանում.«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին «BYD»-ն բախվել է հողաթմբերին և հայտնվել քարերի վրա 

Ծառուկյանն ազատվում է ավելորդ բեռից...

Վերլուծական

Խորհրդարանական ընտրություններն ամենևին էլ յոթ սարի հետևում չեն, ու պայմանավորված հենց այս՝ երկրի կյանքում ամենևին էլ ոչ երկրորդական նշանակություն ունեցող վերահաս իրադարձությամբ՝ զանազան ԶԼՄ-ների, վերլուծաբանների, քաղաքական տեսաբանների համակ ուշադրության կենտրոնում է հայտնվել հատկապես հայաստանյան երբեմնի մեռյալ վիճակում գտնվող ներքաղաքական դաշտն, ուր, պետք է խոստովանել, հատկապես վերջին շրջանում ընթացող պրոցեսներն աչքի են ընկնում իրենց բազմազանությամբ ու դրանցում իրենց մասնակցությունը բերող քաղաքական ուժերի անսովոր ակտիվությամբ:

Համաձայնե՛ք, սակայն, ոչինչ այնքան մեծ աժիոտաժ չի առաջացրել դաշտում, որքան Գագիկ Ծառուկյանի՝ ակտիվ քաղաքականություն անխուսափելի դարձած վերադարձի թեման. բոլորը՝ գրեթե անխտիր, տարված են հենց այս մտքով ու փորձում են հասկանալ, թե Ծառուկյանը հատկապես ինչու կամ ինչ կերպ է որոշել քաղաքականապես ակտիվանալ: Ինչպես և սպասելի էր, տեսությունների ու կարծիքների պակաս ոչ մի կերպ չի նկատվում, ու ով իրեն դույզն ինչ գրագետ մեկն է կարծում, սեփական պարտքն է համարում կարծիք հայտնել, յուրատեսակ դավադրության տեսություններ մշակել ու դրանք ներկայացնել միայն իր համար հասկանալի լեզվով:

Թե հատկապես ինչի հետ կարող է կապված լինել այս երևույթը, կարծում ենք՝ այնքան էլ դժվար չէ կռահել. մարդիկ չեն կարողանում կամ չեն ուզում հասկանալ, որ Ծառուկյանի՝ ակտիվ քաղաքականություն վերադարձը պայմանավորված չէ որևիցե արտաքին գործոնով. որոշումն այդ միանգամայն անձնիշխան է, սեփական համոզմունքներից բխած ու, որ ամենակարևորն է, համապատասխան ժամանակի հրամայականին:

Ծառուկյանն իր անցած ուղիով է ապացուցել, որ սեփական որոշումները կայացնում է բացառապես ինքնուրույնաբար ու որևէ մեկով չի պայմանավորում իր քայլերի հաջորդականությունը: Ու եթե, ասենք, մինչ 2015-ի փետրվարյան հայտնի իրադարձությունները Ծառուկյանի ինչ-ինչ քայլերի մեջ կարելի էր նկատել այս կամ այն խոշոր պետական գործչի խորհրդատվական միջամտության որոշ նշույլներ՝ բխած բացառապես Ծառուկյանի կողմից կամովին ստանձնած որոշակի բարոյական, ընկերական պարտավորություններից, ապա հայտնի իրադարձություններից հետո, երբ Ծառուկյանը միայնակ մնաց իշխանական ողջ մեքենայի առջև, ինքնաբերաբար վերացան նաև բոլոր այն վերոհիշյալ գործոնները, որոնք կարող էին որոշակի ազդեցություն ունենալ նրա վրա:

Այժմ, երբ Ծառուկյանը լիովին զերծ է բոլոր  կաշկանդող հանգամանքներից (Ծառուկյանն ամենաբարդ կացությունից փաստացի միայնակ կարողացավ պատվով դուրս գալ՝ շնորհիվ կամքի ուժի ու քաղաքական հեռատեսության), նա կատարելապես ազատ է իր որոշումներում ու քայլերում՝ հաշվետու բացառապես սեփական ժողովրդի առաջ, որևէ խորհրդատու «բարեկամի» կամ մեկ այլ անձի միջամտության կարիք նա չի զգում՝ լիարժեքորեն ազատված լինելով  ավելորդ բալաստից: Քանզի Ինչպես կյանքն աներկբայորեն ապացուցեց, բալաստն այդ՝ կարող է խիստ անցանկալի ազդեցություն ունենալ ու որոշ դեպքերում անգամ անդառնալի հետևանքներ թողնել:

Աներկբա է՝ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն անխուսափելի վերադարձը շատերի խաղաքարտերն է իրար խառնելու, շատերին է կանգնեցնելու անլուծելի դիլեմայի առջև՝ դառնալով իսկական փորձաքար բոլոր նրանց համար, ովքեր սովոր են հանդես գալ քաղաքական գործընթացների դիրիժորի դերում. Ծառուկյանն իր ակտիվացմամբ միանգամայն նոր իրավիճակ է ստեղծելու դաշտում՝ ստիպելով բոլորին՝ վերջապես հաշվի նստել սեփական ժողովրդի հետ:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
U2-ը վերադառնում է մարզադաշտեր․ հայտարարվել է 15 համերգՀայաստանին անհրաժեշտ է սահմանադրական կարգ, ոչ թե նոր սահմանադրություն. Արմեն Այվազյան Tidal-ը կարգելի ամբողջությամբ արհեստական բանականությամբ ստեղծված երգերըEurostar-ի աշխատակիցների անսպասելի գործադուլը հանգեցրել է Լոնդոնի և Փարիզի միջև գնացքների չվերթների չեղարկմանըԵրեք տոննա բեռ՝ տիեզերակայան․ «Պրոգրես-97»-ն արդեն ուղեծրում է101 տարեկանում մահացել է Firestone կայսրության ժառանգորդուհի և NFL-ի ակումբի նախկին սեփականատեր Մարթա Ֆորդը Փաշինյանը թող ոչ ոքի բան չառաջարկի, ուղղակի հրաժարական տա. իր առաջարկածը գործարք է. ՄիրզոյանՈւղեղի բջիջների «ընդհանուր լեզուն»․ ներկայացվել է Bloom մոդելըՊատմության մեջ առաջին անգամ գլոբալ ջերմաստիճանը վեց օր անընդմեջ գերազանցել է 2°C շեմըՄոսկվա-Երևան տոմսերը թանկացել են. ի՞նչ արժեն այս պահին Էստոնիան հայտարարել է, որ կարող է փակել Ռուսաստանի հետ երկաթուղային սահմանային անցակետը Տիեզերական նոր ռեկորդ․ «Էվկլիդը» գտել է ամենահեռավոր քվազարըԱվտովթար՝ Երևանում.«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին «BYD»-ն բախվել է հողաթմբերին և հայտնվել քարերի վրաSpaceX-ը հրաժարվում է սուբսիդիաներից․ Starlink-ի նոր պայմաններըՌեժիմը Սահմանադրության նախագծում ներառել է ձևակերպումներ, որոնք իսպառ բացառում են Հայաստանի ԵՄ անդամակցության գործընթացը. Արմեն Աշոտյան Բուլղարիայի մաքսավորները 6 մլն եվրոյի կոկաին տեղափոխող բեռնատար են հայտնաբերել Nvidia-ն նոր ճնշման տակ է․ Հուանգի վերադարձը չի մարել վեճըԼուկաշենկոն կասկածի տակ է դրել Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի պատմական հավակնություններըԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է կնոջ մարմինՈրևէ քրեական գործով որպես մեղադրյալ չեմ անցնում. ՔՊ նախկին պատգամավոր Հայկ Սարգսյան ԱԺ-ում կքննարկվեն քաղաքականության մեջ կանանց հավասար ներկայացվածության և թվային բռնության դեմ պայքարի հարցերըՄեքսիկայում հայտնաբերված կմախքը կարող է լինել Ամերիկայի հնագույններից մեկը Շվեյցարիայում սառեցված ռուսական ակտիվները գերազանցել են 10 միլիարդ դոլարըՄեծ Բրիտանիայում կարտադրվեն Ուկրաինայի նախագծած հարվածային անօդաչու թռչող սարքերըԵրկար ժամանակ ջուր չի լինելու Շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղի երկրորդ պարտիան ավարտվել է ոչ-ոքիՀաքերները ներթափանցել են Կենտրոնական հետախուզական վարչության համակարգերԻրանը սպառնում է կոտրել ամերիկյան շրջափակումը․ Ռեզային ծաղրել է Թրամփի ծրագիրըԼեհաստանը նախատեսում է փակել Ուկրաինայի հետ օդային տարածքը Անցած 10 ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը 6,4%-ով աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ. ՊապոյանՊուտինը զգուշացրել է Եվրոպային՝ ռուսական վառելիքի սահմանափակումները հետևանքներ կունենանՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունըՊեսկովը կասկածի տակ է դրել եվրոպացիների մասնակցության անհրաժեշտությունը բանակցություններինԹրամփը ծիծաղել է Զելենսկու հայտարարության վրա․ ԱՄՆ-ն խաղաղություն է ուզում մինչև հունվարԵվրոպայում դեկտեմբերը կարող է լինել վերջին 15 տարվա ամենացուրտը․ Լևոն Ազիզյան Նոր Սահմանադրության մեջ «հայ» բառը մեկ անգամ է նշված. այստեղ մեծ խայծ կա. Նահապետյան (տեսանյութ)Ուկրաինական հարվածը Լիբիայում երկու զինծառայողի կյանք է խլելԲաթումում ձերբակալել են Ինտերպոլի կարմիր ծանուցմամբ Թուրքիայի կողմից հետախուզվող օտարերկրացու Հրապարակվել է ՀՀ 2026 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունըՄերցը զգուշացնում է․ Ռուսաստանը սպառնալիք է ոչ միայն Ուկրաինայի, այլև ամբողջ Եվրոպայի համարՀորդանանում տղամարդը մահապատժի է դատապարտվել Շրի Լանկայի դեսպանատան մոտ ոստիկանի սպանության համար Ռուսաստանը համբերատար կշարունակի աշխատանքային շփումները ԵՄ-ի հետ. Պեսկով Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և ԼարսումՄիսիսիպիի ափերի մոտ ինքնաթիռ է կործանվել․ զոհվել են չորս մեծահասակ և երկու երեխաԻնդոնեզիայում գործարանի հրդեհից հետո 30 մարդու ճակատագիր դեռ անհայտ է11-ամյա աշակերտի նկատմամբ սեռական բռնություն, բնակարանից՝ ոսկեղեն ու 6 մլն դրամի գողությունՌԴ քաղաքացին «Mitsubishi»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել փոսում․ կա վիրավորԹուրքիան հրապարակել է ուղղաթիռի վթարից զոհված հինգ զինծառայողների անուններըՋրհեղեղ Ֆրանսիայի հարավում․ վարորդներին մեքենաների տանիքներից տարհանել են ուղղաթիռովԹրամփի ծաղրը, Պուտինի սպառնալիքներն ու Իրանի հակահարվածը․ աշխարհը՝ նոր լարվածության մեջ (տեսանյութ)
Ամենադիտված