Հայաստանին անհրաժեշտ է սահմանադրական կարգ, ոչ թե նոր սահմանադրություն. Արմեն Այվազյան Tidal-ը կարգելի ամբողջությամբ արհեստական բանականությամբ ստեղծված երգերը Eurostar-ի աշխատակիցների անսպասելի գործադուլը հանգեցրել է Լոնդոնի և Փարիզի միջև գնացքների չվերթների չեղարկմանը Երեք տոննա բեռ՝ տիեզերակայան․ «Պրոգրես-97»-ն արդեն ուղեծրում է Փաշինյանը թող ոչ ոքի բան չառաջարկի, ուղղակի հրաժարական տա. իր առաջարկածը գործարք է. Միրզոյան Ուղեղի բջիջների «ընդհանուր լեզուն»․ ներկայացվել է Bloom մոդելը Պատմության մեջ առաջին անգամ գլոբալ ջերմաստիճանը վեց օր անընդմեջ գերազանցել է 2°C շեմը Մոսկվա-Երևան տոմսերը թանկացել են. ի՞նչ արժեն այս պահին Տիեզերական նոր ռեկորդ․ «Էվկլիդը» գտել է ամենահեռավոր քվազարը Ավտովթար՝ Երևանում.«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին «BYD»-ն բախվել է հողաթմբերին և հայտնվել քարերի վրա SpaceX-ը հրաժարվում է սուբսիդիաներից․ Starlink-ի նոր պայմանները Ռեժիմը Սահմանադրության նախագծում ներառել է ձևակերպումներ, որոնք իսպառ բացառում են Հայաստանի ԵՄ անդամակցության գործընթացը. Արմեն Աշոտյան 

Ստեփանակերտում բնականոն կյանք է եռում. ինդոնեզական ամսագրում Հայաստանի և Արցախի մասին հոդված է հրապարակվել

Հասարակություն

Ինդոնեզական հայտնի «Տեմպո» ամսագրի լրագրող Ֆամեգա Պուտրին հոկտեմբերի կեսերին այցելել է Հայաստան և Լեռնային Ղարաբաղ, ինչից հետո նյութ է հրապարակել իր այցելությունների վերաբերյալ: Ներկայացնում է նրա հեղինակած հոդվածը որոշ կրճատումներով։

«Դարեր շարունակ Լեռնային Ղարաբաղը կռվախնձոր է եղել հայ քրիստոնյաների և Թուրքիայի ու Պարսկաստանի հովանավորությունը վայելող մահմեդականների միջև: Առաջին համաշխարհային պատերազմից հետո Խորհրդային Միությունը Լեռնային Ղարաբաղը ինքնավար մարզի կարգավիճակով միացրեց Ադրբեջանին, թեև Լեռնային Ղարաբաղի բնակչության մեծամասնությունը հայերն էին կազմում: 1980-ականների վերջին ԼՂԻՄ մարզային խորհուրդը Հայաստանի հետ վերամիավորվելու ցանկությունն արտահայտող որոշում ընդունեց, իսկ որոշ ժամանակ անց հռչակվեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Այս ամսին հաջորդած պատերազմին զոհ գնացին տասնյակ հազարավոր մարդիկ, հարյուր հազարավորներն էլ դարձան փախստական:

 

 

Թեև կնքվել է զինադադարի մասին պայմանագիր, հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում թե՛ Ադրբեջանի, թե՛ Լեռնային Ղարաբաղի կողմից լինում են զոհեր:

Միևնույն ժամանակ մայրաքաղաք Ստեփանակերտում բնականոն կյանք է եռում. խանութները լի են ֆիրմային հագուստներով, քաղաքի շուկան՝ թարմ մրգերով, իսկ Ստեփանակերտի դպրոցներ հաճախող կենսախինդ երեխաները ողջունում են ինձ:

Ստեփանակերտի մաքուր և կոկիկ կենտրոնն իր լայն պողոտաներով ու մայթուղիներով հիշեցնում է եվրոպական մի քաղաք, սակայն ի տարբերություն եվրոպական քաղաքների՝ Ստեփանակերտի փողոցներով քայլում են երիտասարդ զինվորներ:

Եթե ինդոնեզական Աչեհում ամեն կիլոմետրի վրա անձի ինքնությունը ստուգող կետեր են տեղակայված, Ստեփանակերտում նման կետեր չկան: Եվ թեև փողոցներում զինվորները շատ են, նրանց մեծ մասը զենք չի կրում:

Ղարաբաղից վերադառնալուց մի քանի օր անց Երևանում ես տեղեկացա սահմանում հրադադարի ռեժիմի հերթական խախտման մասին, որը հանգեցրել էր զոհերի: Հոկտեմբերի 28-ին առաջնագծում զոհվել էր հայ զինծառայող Գուրգեն Այվազյանը: Ըստ հաղորդման՝ ադրբեջանական կողմը դիմել էր սադրիչ գործողությունների՝ կիրառելով նռնականետեր:

Ինչպես նշեց ինձ ուղեկցող երթուղային տաքսու վարորդը, քանի դեռ կան երկկողմ զոհեր, պատերազմում չկան հաղթողներ:

Երևանում բոլորը ինձ հարցնում էին. «Դեռ չե՞ս տեսել Արարատը… Մեծ բան ես կորցրել»: Արարատը հայերի հպարտությունն ու պարծանքն է, այն ազգային խորհրդանիշ է:

Այսօր Արարատ լեռը գտնվում է Թուրքիայի տարածքում, և այն իր ողջ գեղեցկությամբ տեսնելու մի վայրը Խոր Վիրապն է. վանք, որ Թուրքիայի հետ սահմանից մեկ կիլոմետր հեռավորության վրա է գտնվում:

Նոյան տապանի իջևանի վայրը համարվող Արարատ լեռը հնուց ի վեր ներկա է եղել Հայաստանի ու հայ ժողովրդի պատմությանը, և նրա մասին բազմաթիվ երգեր ու բանաստեղծություններ են ձոնվել:

 

 

Երբ անցյալում արհավիրքները հարվածել են Հայաստանին, շատ հայեր ապաստան են գտել Սիրիայում: Այժմ, երբ խորը ճգնաժամի մեջ է գտնվում հենց Սիրիան, սիրիահայերը վերադառնում են հայրենիք: Վերադառնում են այն սիրիահայերը, որոնց նախնիները, մազապուրծ լինելով հայերի դեմ Օսմանյան Թուրքիայի իրականացրած ցեղասպանությունից, ապաստան էին գտել սիրիական քաղաքներում, այդ թվում՝ Հալեպում:

Կայծակ Ճապաղջուրյանը այդ հայրենադարձներից մեկն է, ով 4 տարի առաջ լքել է Հալեպը՝ իր ծննդավայրը, իր ընտանիքի՝ հոր, մոր և քրոջ հետ միասին:

Մինչ Հայաստան գալը՝ դեռևս 22 տարեկանում, Կայծակը Հալեպում հիմնել էր հացի փուռ: Այսօր Երևանի կենտրոնում Կայծակը ղեկավարում է իր լահմաջոանոցը՝ «Լահմաջո Կայծը»:

«Հնարավոր է՝ մի օր ես կվերադառնամ Հալեպ՝ տեսնելու այնտեղ բնակվող հարազատներիս», - ասում է Կայծակը: Կայծակի հորեղբայրներն ու մորաքույրերը դեռ բնակվում են Հալեպում՝ հուսալով, որ պատերազմը մի օր կավարտվի:

Եթե անգամ պատերազմն ավարտվի Սիրիայում, Կայծակն այլևս չի ցանկանում վերադառնալ Հալեպ: Նրա հայրը մահացել է երկու տարի առաջ և թաղվել Երևանում: «Հայաստանը մեր տունն է, մենք չենք ուզում հեռանալ»,- ասում է Կայծակը:

Կայծակն ու իր ընտանիքի անդամները մեկն են այն հազարավոր սիրիահայերից, որ ապաստանել են Հայաստանում: Թեև Հայաստանը հարուստ երկիր չէ, սիրիացի փախստականներին ընդունելու ցուցանիշով՝ երրորդն է Եվրոպայում՝ զիջելով միայն Գերմանիային ու Շվեդիային»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանին անհրաժեշտ է սահմանադրական կարգ, ոչ թե նոր սահմանադրություն. Արմեն Այվազյան Tidal-ը կարգելի ամբողջությամբ արհեստական բանականությամբ ստեղծված երգերըEurostar-ի աշխատակիցների անսպասելի գործադուլը հանգեցրել է Լոնդոնի և Փարիզի միջև գնացքների չվերթների չեղարկմանըԵրեք տոննա բեռ՝ տիեզերակայան․ «Պրոգրես-97»-ն արդեն ուղեծրում էՓաշինյանը թող ոչ ոքի բան չառաջարկի, ուղղակի հրաժարական տա. իր առաջարկածը գործարք է. ՄիրզոյանՈւղեղի բջիջների «ընդհանուր լեզուն»․ ներկայացվել է Bloom մոդելըՊատմության մեջ առաջին անգամ գլոբալ ջերմաստիճանը վեց օր անընդմեջ գերազանցել է 2°C շեմըՄոսկվա-Երևան տոմսերը թանկացել են. ի՞նչ արժեն այս պահին Էստոնիան հայտարարել է, որ կարող է փակել Ռուսաստանի հետ երկաթուղային սահմանային անցակետը Տիեզերական նոր ռեկորդ․ «Էվկլիդը» գտել է ամենահեռավոր քվազարըԱվտովթար՝ Երևանում.«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին «BYD»-ն բախվել է հողաթմբերին և հայտնվել քարերի վրաSpaceX-ը հրաժարվում է սուբսիդիաներից․ Starlink-ի նոր պայմաններըՌեժիմը Սահմանադրության նախագծում ներառել է ձևակերպումներ, որոնք իսպառ բացառում են Հայաստանի ԵՄ անդամակցության գործընթացը. Արմեն Աշոտյան Բուլղարիայի մաքսավորները 6 մլն եվրոյի կոկաին տեղափոխող բեռնատար են հայտնաբերել Nvidia-ն նոր ճնշման տակ է․ Հուանգի վերադարձը չի մարել վեճըԼուկաշենկոն կասկածի տակ է դրել Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի պատմական հավակնություններըԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է կնոջ մարմինՈրևէ քրեական գործով որպես մեղադրյալ չեմ անցնում. ՔՊ նախկին պատգամավոր Հայկ Սարգսյան ԱԺ-ում կքննարկվեն քաղաքականության մեջ կանանց հավասար ներկայացվածության և թվային բռնության դեմ պայքարի հարցերըՄեքսիկայում հայտնաբերված կմախքը կարող է լինել Ամերիկայի հնագույններից մեկը Շվեյցարիայում սառեցված ռուսական ակտիվները գերազանցել են 10 միլիարդ դոլարըՄեծ Բրիտանիայում կարտադրվեն Ուկրաինայի նախագծած հարվածային անօդաչու թռչող սարքերըԵրկար ժամանակ ջուր չի լինելու Շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղի երկրորդ պարտիան ավարտվել է ոչ-ոքիՀաքերները ներթափանցել են Կենտրոնական հետախուզական վարչության համակարգերԻրանը սպառնում է կոտրել ամերիկյան շրջափակումը․ Ռեզային ծաղրել է Թրամփի ծրագիրըԼեհաստանը նախատեսում է փակել Ուկրաինայի հետ օդային տարածքը Անցած 10 ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը 6,4%-ով աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ. ՊապոյանՊուտինը զգուշացրել է Եվրոպային՝ ռուսական վառելիքի սահմանափակումները հետևանքներ կունենանՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունըՊեսկովը կասկածի տակ է դրել եվրոպացիների մասնակցության անհրաժեշտությունը բանակցություններինԹրամփը ծիծաղել է Զելենսկու հայտարարության վրա․ ԱՄՆ-ն խաղաղություն է ուզում մինչև հունվարԵվրոպայում դեկտեմբերը կարող է լինել վերջին 15 տարվա ամենացուրտը․ Լևոն Ազիզյան Նոր Սահմանադրության մեջ «հայ» բառը մեկ անգամ է նշված. այստեղ մեծ խայծ կա. Նահապետյան (տեսանյութ)Ուկրաինական հարվածը Լիբիայում երկու զինծառայողի կյանք է խլելԲաթումում ձերբակալել են Ինտերպոլի կարմիր ծանուցմամբ Թուրքիայի կողմից հետախուզվող օտարերկրացու Հրապարակվել է ՀՀ 2026 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունըՄերցը զգուշացնում է․ Ռուսաստանը սպառնալիք է ոչ միայն Ուկրաինայի, այլև ամբողջ Եվրոպայի համարՀորդանանում տղամարդը մահապատժի է դատապարտվել Շրի Լանկայի դեսպանատան մոտ ոստիկանի սպանության համար Ռուսաստանը համբերատար կշարունակի աշխատանքային շփումները ԵՄ-ի հետ. Պեսկով Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և ԼարսումՄիսիսիպիի ափերի մոտ ինքնաթիռ է կործանվել․ զոհվել են չորս մեծահասակ և երկու երեխաԻնդոնեզիայում գործարանի հրդեհից հետո 30 մարդու ճակատագիր դեռ անհայտ է11-ամյա աշակերտի նկատմամբ սեռական բռնություն, բնակարանից՝ ոսկեղեն ու 6 մլն դրամի գողությունՌԴ քաղաքացին «Mitsubishi»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել փոսում․ կա վիրավորԹուրքիան հրապարակել է ուղղաթիռի վթարից զոհված հինգ զինծառայողների անուններըՋրհեղեղ Ֆրանսիայի հարավում․ վարորդներին մեքենաների տանիքներից տարհանել են ուղղաթիռովԹրամփի ծաղրը, Պուտինի սպառնալիքներն ու Իրանի հակահարվածը․ աշխարհը՝ նոր լարվածության մեջ (տեսանյութ) Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար Լուկաշենկոն հնարավոր է համարել Բելառուսից ռուսական միջուկային զենքի դուրսբերումը
Ամենադիտված