Զելենսկին պատրաստ է քննարկել ՆԱՏՕ-ի այլընտրանքը՝ որոշակի պայմանով Քննարկվել են Հայաստանում գոլֆի զարգացման հարցերը Իտալիայում շարունակվում են բողոքի ցույցերը 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ է հայտնաբերվել Արագածոտնի մարզի Աղձք և Կարբի բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Սպերցյանի թիմի հերթական հաղթանակը Ռուբիոն զգուշացրել է Ուկրաինայի հակամարտության սրման վտանգի մասին Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքում փոփոխությունների նախագծին Ֆրանսիայում հանգստյան օրերին տեղի ունեցած անկարգություններից հետո 2500-ից ավելի մարդ է ձերբակալվել Տուապսեում փոթորկի ժամանակ երկու տղամարդ է կորել ծովում Թրամփը կոշտ առաջարկ է պատրաստում Զելենսկու համար․ NYT Կանադայի Ալբերտա նահանգի բնակիչները հանրաքվեում քվեարկել են անկախության դեմ 

«Փաստ». Մեր ԱԳՆ–ի կեցվածքի թշվառությունը

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Նոր տարում մեր արտաքին քաղաքական գերատեսչության մարտավարությունը շարունակում է մնալ նույնը' սկզբունքներից ու արժանապատվությունից զուրկ, անդեմ, անատամ: Երեկ ՀՀ արտգործնախարարը լրատվական գործակալություններից մեկի միջոցով, այսինքն' անուղղակի պատասխանել է Մինսկի խմբի համանախագահների' նախօրեին արված հայտարարությանը, որը վերաբերում էր անցած տարվա դեկտեմբերի 29–ին Չինարի գյուղի մերձակայքում ադրբեջանական կողմի դիվերսիոն ներթափանցման փորձին: Մինչ պատասխանի բովանդակությանը անցնելը, հիշեցնենք դեպքերի հաջորդականությունը:
ՀՀ տարածքում դիվերսիոն ներթափանցման փորձին առաջինը արձագանքեց ՀԱՊԿ արդեն նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Նա միջադեպն անվանել էր ընդամենը «սադրանք»' դրանով ՀԱՊԿ–ին ազատելով պատասխան գործողության դիմելու անհրաժեշտությունից: Ընդ որում, նա միջադեպը պայմանավորել էր ղարաբաղյան խնդրով: «ՀԱՊԿ անդամ պետության տարածքում այս գործողությունները դիտարկում ենք որպես սադրանք' մասնավորապես այս տարվա ապրիլին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բավականին ծանր միջադեպի ֆոնին»,– ասել էր նա: Սա նշանակում է, որ Բորդյուժան սլաքն ուղղել էր դեպի Ղարաբաղ' եղավ հարձակում, քանի որ ԼՂ խնդիրը լուծված չէ: Եթե ավելի խորանանք' լուծեք ԼՂ հարցը, և հարձակում չի լինի: Իսկ թե ՌԴ–ն ինչպես է պատկերացնում հարցի լուծումը, գաղտնիք չէ: Բայց մեր արտգործնախարարությունը չարձագանքեց Բորդյուժայի այս հայտարարությանը, իսկ հայ քաղաքական միտքը հրճվանք ապրեց, որ Բորդյուժան արտաբերել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն արտահայտությունը, ասել կուզի' ճանաչել էր ԼՂ անկախությունը: Էյֆորիան երկար չտևեց: Մի քանի օրից պարզ դարձավ, որ Բորդյուժան այլևս ՀԱՊԿ գլխավոր քարտուղար չէ: 2017 թ. հունվարից նրան փոխարինում է իր տեղակալ Վալերի Սեմերիկովը: Իմիջիայլոց, երեկվանից ՀԱՊԿ կայքէջն անհասանելի է: Приносим свои изменения. На сайте ведутся технические работы' ասված է կայքի գլխավոր էջում: Ուշագրավ է, որ գրված է Приносим свои изменения: Տեսնես, այդ изменения–ներից հետո «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» բառակապակցությունը կայքում կմնա՞, թե ոչ:
Ինչևէ: Դիվերսիոն ներթափանցման փորձից գրեթե 10 օր հետո միայն դրան արձագանքեց Մինսկի խումբը: Ճիշտ է, ի տարբերություն Բորդյուժայի' համանախագահները նշում են, որ դա եղել է ներխուժման փորձ: Բայց տեքստի մնացած հատվածը նախորդ համանման հայտարարություններից գրեթե չէր տարբերվում: «Հրադադարի ռեժիմի խախտումներն անընդունելի են և հակասում են ուժ չկիրառելու պատասխանատվությունն ամբողջությամբ ստանձնած կողմերի պարտականություններին: Մենք կողմերին կոչ ենք անում դադարեցնել երկկողմ մեղադրանքները և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները իրադրությունը կայունացնելու ուղղությամբ»,– ասված է հայտարարության տեքստում:
Մեզ գրեթե միշտ բացատրում են, որ համանախագահներն ստիպված են հավասարություն պահպանել և ուղղակի հասցեատեր չնշել' իրավիճակն ավելի շատ չսրելու նպատակով: Բայց հետաքրքիր է, որ նույն այդ հայտարարության մեջ համանախագահները չեն մոռացել հղում անել մարդասիրության կանոններին, ի մասնավորի, նրանք հորդորել են անհապաղ վերադարձնել ադրբեջանցի զինծառայողի դին' համաձայն 2010 թ. Աստրախանի գագաթնաժողովի պայմանավորվածության' «հաշվի առնելով խնդրի բացառապես հումանիտար բնույթը»: Եթե խնդիրը բացառապես հումանիտար կողմն է, ապա ինչո՞ւ նույն այդ համանախագահները հղում չարեցին վերը նշված պայմանավորվածությանը, երբ Արցախում խոցվեց հայկական ուղղաթիռ, և մոտ երկու շաբաթ Ադրբեջանը թույլ չէր տալիս անձնակազմի աճյունները վերադարձնել Հայաստան: Եվ երբ հայկական կողմն ստիպված եղավ հարցը լուծել հատուկ գործողության միջոցով: Կամ' երբ ապրիլյան պատերազմի ժամանակ իր, մեղմ ասած, ոչ մարդասիրական վարքով ադրբեջանական կողմը խոշտանգում էր հայ զինծառայողներին, ինչո՞ւ համանախագահները չհիշեցին այդ նույն գագաթաժողովի պայմանավորվածությունները:
Գուցե խնդիրը հայկական կողմի կեցվա՞ծքն է: Ավելի ճիշտ, դրա բացակայությո՞ւնը:
«Համաձայն ենք համանախագահների հետ, որ հրադադարի խախտումներն անընդունելի են: Համաձայն ենք, որ պետք է անվերապահ իրականացվեն Վիեննայում և Սանկտ–Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները, ներառյալ, ինչպես նշում են համանախագահները՝ հնարավորինս կարճ ժամանակահատվածում ներդրվի միջադեպերի հետաքննության մեխանիզմը: Նման մեխանիզմը հնարավորություն կընձեռի, ինչպես համանախագահներն են ասում, ձերբազատվել փոխադարձ մեղադրանքներից: Թեև, երբ ադրբեջանական դիվերսանտը վնասազերծվում է հայկական դիրքերում, բոլորի համար առանց մեխանիզմի էլ պարզ է, թե ով է հարձակվել»,– ասել է ՀՀ արտգործնախարարը: Ընդամենը»:

Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զելենսկին պատրաստ է քննարկել ՆԱՏՕ-ի այլընտրանքը՝ որոշակի պայմանովՔննարկվել են Հայաստանում գոլֆի զարգացման հարցերըԻտալիայում շարունակվում են բողոքի ցույցերը26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ է հայտնաբերվելԱրագածոտնի մարզի Աղձք և Կարբի բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներՍպերցյանի թիմի հերթական հաղթանակըՌուբիոն զգուշացրել է Ուկրաինայի հակամարտության սրման վտանգի մասինԼուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքում փոփոխությունների նախագծինՖրանսիայում հանգստյան օրերին տեղի ունեցած անկարգություններից հետո 2500-ից ավելի մարդ է ձերբակալվելՏուապսեում փոթորկի ժամանակ երկու տղամարդ է կորել ծովումԹրամփը կոշտ առաջարկ է պատրաստում Զելենսկու համար․ NYTԿանադայի Ալբերտա նահանգի բնակիչները հանրաքվեում քվեարկել են անկախության դեմԹրամփը հայտնվել է ճնշման տակ. Իրանի խաղը և Զելենսկու դժգոհությունը ՎաշինգտոնիցԱՄԷ-ն և Բահրեյնը ամսական 200 հազար տոննա դիզել կմատակարարեն Ֆրանսիային․ AFPGoogle Cloud-ի խափանման պատճառով եվրոպական բանկերում խնդիրներ են առաջացելՊաշտոնական․ հրապարակվել է բոլոր ժամանակների Ոսկե գնդակի հավակնորդների ցանկըՓարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակումԱՄՆ-ը ցանկանում է նպաստել Ուկրաինայում իրական խաղաղ կարգավորմանը. ՄատվիենկոՎրաստանը հայ զբոսաշրջիկներից 135.1 միլիոն դոլարի եկամուտ է ստացելԵվրախորհրդարանի անդամ Մարիանին Մակրոնի նախագահությունը որակել է որպես աղետալի ձախողումԱմերիկյան Boeing P-8A Poseidon ինքնաթիռը ժամանել է Բուլղարիա«Ես կպատմեմ, թե ինչպես է եղել». Միլենա Պետրոսյանը 2 շաբաթ անց խախտել է լռությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Լոռու մարզերումԺաննա Անդրեասյանը հանդիպել է գիտնականների հետԳերմանիայում բողոքի ակցիաներ են նախապատրաստվում ընդդեմ արտաքսումներիԹբիլիսիի օղակաձև ճանապարհին 3,4 կմ երկարությամբ թունելներ կկառուցվեն36 հայկական ընկերություն՝ SIAL Paris 2026 միջազգային ցուցահանդեսումՎիրուսային դարձած կադրեր Փարիզից․ կինը խանութից հագուստ է գողացել, ամուսինը՝ վերադարձրելThe Washington Post․ Թրամփը կարող է փորձել մինչև դեկտեմբեր ստիպել Ուկրաինային զիջումների գնալ ՌԴ-ինԼիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետԹուրքիան նշել է Սիրիայից և Իրաքից զորքերը դուրս բերելու պայմանըԱրման Ծառուկյանն ու Արսեն Հարությունյանը RAF Wrestling-ի առաջին վարկանիշների լավագույն հնգյակում ենԵրևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ ՓաշինյանինՁերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմինԲախվել են «Nissan»-ը և «Lexus»-ը․ վերջինը հայտնվել է մայթին՝ կոտրելով արտադրամասի ապակիներըԻնչպես է ձերբակալվել ՀՀ սահմանն հատած ադրբեջանցին. Թրամփը սպառնում է Ռուսաստանին նոր պատժամիջոցներովPolitico. ԵՄ Արկտիկական ռազմավարությունը կներառի «ավելի քիչ սպիտակ արջեր»20% հետվճարի ծրագիրը նախատեսվում է երկարաձգել մինչև 2029 թվականը Բոլոնիայի իշխանությունները գնահատել են անկարգությունների հետևանքով պատճառված նախնական վնասը«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացած նորածինն ունեցել է կյանքի հետ անհամատեղելի կենսական տվյալներԻսկ հիմա տեսեք քաղաքական հետապնդումը․ վարչապետը նոր փաստաթուղթ է հրապարակելԿիմ Չեն Ընը, նրա դուստրը և կինը այցելել են հագուստի և կոշիկի ցուցահանդեսՏիգրանաշենում վստահ են՝ կառավարությունը կլուծի խնդիրներըՌոբերտ Քոչարյանի ու Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգելու միջնորդության գործով քննությունները հետաձգվել ենԿատարը հայտարարել է Հորմուզի նեղուցը բացելու շուրջ բանակցությունների շարունակման մասինԱնհասկանալի է՝ ով է ԱՄՆ-ում կայացնում վերջնական որոշումները. TasnimՇվեդիայում առաջին անգամ հայտնաբերվել է դեղին տենդ տարածող մոծակ47,5 մլն դրամի վեճ, COP17-ում արցախցիների մերժումն ու Դադիվանքի խաչքարերի շուրջ աղմուկըԻրանի ԱԳՆ․ Թեհրանի հարաբերությունները Մոսկվայի և Պեկինի հետ կախված չեն երրորդ երկրների ազդեցությունիցՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան կալանքի տակ է
Ամենադիտված