Հայաստանի և Ռուսաստանի մասնագետները քննարկել են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքները 2029-ին ԱՊՀ մարզական խաղերը կանցկացվեն Հայաստանում Գրիգորյանն ու Էսկյուդիեն ընդգծել են ԵՄ առևտրի ազատականացման միջոցների ընդունման կարևորությունը Գործող իշխանությունը հստակ գիտի՝ ինչ է անելու, ինչու, և որ հերթականությամբ. Վահե Հովհաննիսյան «Վեհափառի հարցը չի կարող լուծվել իշխանության կամ քաղաքական ուժի միջոցով». Տեր Գաբրիել Էսպոզիտո եղբայրները պատմություն են կերտել Իտալիայի հավաքականում «ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների Դատախազական ներգործության արդյունքում Զովունիում 643 քմ հողամասը վերադարձվել է համայնքին Ֆրանսիական առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչները Հայաստանում ծանոթացել են IADAAM ծրագրի և Վեդու ջրամբարի աշխատանքներին Starship-ն առաջին անգամ հասավ Երկրի ուղեծիր՝ 26 արբանյակով Հայաստանի դեսպանությունն ու հյուպատոսությունները Ռուսաստանում ժամանակավորապես կդադարեցնեն անձնագրերի տրամադրումը Պուտինը արգելել է էներգետիկ ոլորտի մի շարք տվյալների հրապարակումը ԶԼՄ-ներում և համացանցում 

ԵԿՄ երեք սերունդներից բաղկացած 5 մեծ խումբ Ամանորի կապակցությամբ այցելել է Արցախ

Հասարակություն

Հաջողությամբ իրականացնելով այցելություններ ՀՀ սահմանամերձ բոլոր շրջաններ, զորամասեր, բժշկակական կենտրոններ, մանկատներ, կալանավայրեր, ԵԿՄ երեք սերունդներից բաղկացած 5 մեծ խումբ Ձմեռ Պապիկների ուղեկցությամբ այցելեց նաև Արցախ աշխարհ: Մոտ 400 հոգուց բաղկացած պատվիրակությունը բաժանվեց աշխատանքային խմբերի, որպեսզի հնարավոր լիներ 3 օրում լինել Արցախի բոլոր զորամասերում ու հենակետերում, բոլոր բնակավայրերում՝ հյուսիսից հարավ, արևելքից արեևմուտք:

Ուխտագնացությանը մասնակցում են Արցախյան ազատամարտի մասնակից երկրապահներ, ովքեր հավատարիմ են իրենց երդմանն ու առաքելությանը, այսօր էլ միայնակ չեն թողնում իրենց ազատագրած տարածքների ժողովրդին: Ավելին՝ այսօր արդեն երկրապահներն Արցախի սուրբ հող են այցելում եռասերունդ պատվիրակությամբ, այսինքն՝ սա ապագային միտված հայրենասիրական ծրագիր է:
Եռասերունդ երկրապահների ընտանիքին մեծ ոգևորությամբ դիմավորեցին Արցախի բոլոր բնակավայրերում:

Բոլոր զորամասերում և մարտական դիրքերում Զորավար Մանվել Գրիգորյանի հրամանով ծառայության մեջ աչքի ընկած և խիզախություն դրսևորած զինծառայողները պարգևատրվեցին հուշամեդալներով և պատվոգրերով:
Տղաներին հանձնվեցին նաև քաղցրավենիքով լի տոպրականեր:

Երկրապահները շնորհակալություն հայտնեցին զինվորներին հայոց սահմանները հսկելու համար և խաղաղություն մաղթեցին հայոց մայրերին ու հայ ազգին:

Հայ զինվորներն էլ հպարտությամբ նշում էին, որ իրենց հայրերի, պապերի գործն են շարունակում և ոչ մի դեպքում թույլ չեն տա, որ թշնամին ոտք դնի հայոց երկրի սահամններին:

Ձմեռ Պապի հետ շուրջպար բռնած զինվորների ոգևորությունը մեծ էր: Տեսնելով նրանց հպարտ հայացքները, գիտակցում ես, որ ոչինչ չի կարող խանգարել, որ հայոց սահմանին շարունակի լսվել հայկական երգն ու երաշժտությունը:

Մի ուրիշ հպարտություն կար հայրենիքի նկատմամբ իրենց պարտքը կատարած զինվորների աչքերում: Զորացրվելու և հայրենի օջախ վերադառնալու ժամանակն է: Երկրապահները հնարավորություն ունեցան շնորհավորելու և տուն ճանապարհելու քաջ հայորդիներին:
Սահմանին կանգնած զինվորները հստակ գիտակցում են իրենց առջև դրված պատասխանատությունը, մշտապես արթուն են և պատրաստ ավելի հզորացնելու ու շենացնելու հայոց բանակը, իսկ երկրապահը պատրաստակամ է ցանկացած վայրկյան կանգնելու նրանց կողքին: Ինչպես Զորավարն է ասում ՝ այսօր էլ կռիվ տեսած Երկրապահը պարտավոր է գիտելիքներն ի սպառ դնել բանակի ամրացմանը: Կռիվ տեսած մարդու համար խաղաղությունն ամենամեծ արժեքն է, իսկ թե խաղաղություն ես ուզում, պետք է մարտունակ բանակ ունենաս:

Երկրապահներն այցելեցին զինվորական ուղղիչ- կարգապահական մեկուսարանի տույժ կրող տղաներին, շնորհավորեցին տոների կապակցությամբ և հորդորեցին այսուհետ բարեխճորեն կատարել զինվորական պարտականություններն ու օրինակ ծառայել նորակոչիկներին:

Ուշադրության կենտրոնում էին նաև հայրենիքի համար իրենց կյանքը վտանգած հայոդիները, ոքեր զինվորական հոսպիատլում մեծ ոգևորությամբ ընդունեցին երկրապահների պատվիրակությանը:

Միջոցառումների ընթացքում եռասերունդ երկրապահները ծաղիկներ խոնարհեցին Արցախյան ազատամարտի հերոս նահատակների պատվին կանգնեցված հուշարձանների մոտ եւ 2015-ի ընթացքում զորավար Մանվել Գրիգորյանի նախաձեռնությամբ ի հիշատակ հայոց Մեծ եղեռնի սրբադասված նահատակների կանգեցված Ջուղայի խաչքարերի կրկնօրինակներին։

Երկրապահներն այցելեցին Արցախի ծննդատներ՝ փոքրիկներ լույս աշխարհ բերած մայրերին շնորհավորելու և նվերներ հանձնելու համար: Երկրապահները համոզմուքն հայտնեցին, որ այդ մանուկները երկրին արժանի զիվորականներ, բժիշկներ, ուսուցիչներ են դառնալու: Ծննդատներից մեկում երկրապահները բարի լուր ստացան .Արցախի Բլութան գյուղում 20տարի անց կրկին լսվեց նորածնի ճիչը:
Երկրապահները նվերներ հանձնեցին սոցիալապես անապահով, զոհված., հաշմանադամ դարձած ազատամարտիկների ընտանիքներին, բազմազավակ ընտանիքներիր երեխաներին ՝խաղաղ ու բարի մանկություն մաղթելով նրանց:

Երկրապահներն այցելեցին նաև ծերանոցներ: Մարդկանց, ովքեր բոլորից շատ ունեն ջերմության և ուշադրության կարիք:
Հեքիաթն այցելեց նաև ծերանոցի բնակիչներին, ովքեր խոստովանեցին, որ վերջապես իրենք էլ համոզվեցին, որ Ձմեռ Պապ գոյություն ունի:

Եռասերունդ երկրապահների պատիրակությունն այցելեց ամանորյա հեքիաթին հավատացող ու հրաշքի սպասող «Մանկան տան» սաներին:

Երկրապահները Շուշիում մասնակցեցին ժամերգության և մոմ վառեցին հայոց զինորի և հայոց երկրի խաղաղություն համար:

Երկրապահների նման նախաձեռնության նպատակներից մեկը Արցախի ժողովրդին հավաստիացնել է, որ երկրապահը ցանկացած վայրկյան սահմանին կանգնած զինվորի, հերոսներ ծնած հերոս մայրերի, արցախցու կողքին է: Նման նախաձեռնությամբ հանդես գալով՝ եռասերունդ երկրապահը փորձեց սահմանին մոտ կանգնած ժողովրդին, անմեղ մանուկներին, ովքեր ժամանակ առ ժամանակ լսում են թշնամու գնդակների ձայները, սահմանը անառիկ պահող զինվորին, հասարակ քաղաքացուն գոտեպնդելու, փոխանցելու ուժ, ամրություն,նոր լիցքեր, բայց իրենք լիցքավորեցին, զորացան՝ տեսնելով արցախցու տոկուն կամքը, վճռականությունը և հայրենիքը ավելի հզոր ու շեն դարձնելու պատրաստակամությունը: Եռասերունդ երկրապահների ընտանիքը հերթական անգամ համոզվեց, որ հայոց հողը, հայ մայրերի ու քույրերի քունը, մանուկների անկեղծ ժպիտները վստահելի ձեռքերում են:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանի և Ռուսաստանի մասնագետները քննարկել են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքները2029-ին ԱՊՀ մարզական խաղերը կանցկացվեն ՀայաստանումԳրիգորյանն ու Էսկյուդիեն ընդգծել են ԵՄ առևտրի ազատականացման միջոցների ընդունման կարևորությունըԳործող իշխանությունը հստակ գիտի՝ ինչ է անելու, ինչու, և որ հերթականությամբ. Վահե Հովհաննիսյան«Վեհափառի հարցը չի կարող լուծվել իշխանության կամ քաղաքական ուժի միջոցով». Տեր ԳաբրիելԷսպոզիտո եղբայրները պատմություն են կերտել Իտալիայի հավաքականում«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետներիԻրանի խորհրդարանը կարող է քննարկել Միջուկային զենքի չտարածման մասին համաձայնագրից դուրս գալու ծրագիրըԴատախազական ներգործության արդյունքում Զովունիում 643 քմ հողամասը վերադարձվել է համայնքինՖրանսիական առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչները Հայաստանում ծանոթացել են IADAAM ծրագրի և Վեդու ջրամբարի աշխատանքներինStarship-ն առաջին անգամ հասավ Երկրի ուղեծիր՝ 26 արբանյակովՀայաստանի դեսպանությունն ու հյուպատոսությունները Ռուսաստանում ժամանակավորապես կդադարեցնեն անձնագրերի տրամադրումըABC News. Թենեսիում 200 տարվա ընթացքում առաջին անգամ կնոջ են մահապատժի ենթարկելՊուտինը արգելել է էներգետիկ ոլորտի մի շարք տվյալների հրապարակումը ԶԼՄ-ներում և համացանցումՈր հասցեներում են այսօր վթարային ջրանջատումներ սպասվումՍելին Դիոնը Փարիզի նորաձևության շաբաթում անակնկալ ելույթ է ունեցելՆիկոլ Փաշինյանը ներկայացրել է «Կառավարության կադրային բանկի» առաջին փուլի արդյունքներըՈրքան է Սևանա լճի առափնյա հատվածում ջրի միջին ջերմաստիճանըՌեստորաններից մեկի մոտակայքում ծառը կողաշրջվել է«Հրդեհային տեսուչ» ներկայացած 60-ամյա տղամարդը խանութներից գումար էր շորթում․ բացահայտվել է«Ոսկե գնդակ-2026»-ի քվեարկությունն ավարտվել է․ հաղթողի անունը հայտնի էԱնտոնիո Գուտերեշն ու Արաղչին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտության շուրջ Հանրային լսումներ՝ Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի ծրագրի վերաբերյալ. ինչպես դիմելՍի Ծինփինը կոչ է արել ուժեղացնել անվտանգության վերահսկողությունը Չինաստանում Գառնիկ Դավթյանը հրաժարվել է Տանզանիայում անցկացվող Միջխորհրդարանական միության վեհաժողովին մասնակցելուցՖրանսիայի հրապարակում տրոլեյբուսի լարերը պոկվել և վնասել են այլ մեքենաներիԴիրքային զիջումների մասին հրապարակումները կեղծ են․ Մհեր ԳրիգորյանԳյումրիում դաժանաբար շան ձագին ծեծած տղամարդը հայտնաբերվել է․ դեպքը փոխանցվել է Քննչական կոմիտեԹրամփը հերքել է, որ առաջարկել է Իրանի դեմ պատժամիջոցների մեղմացում Անհրաժեշտ է կանխարգելել սեռով պայմանավորված աբորտները. Անահիտ ՄանասյանԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրերԲրիտանացի պատգամավորն անդրադարձել է Հայաստանի ընտրություններին և Հայ Առաքելական եկեղեցու շուրջ իրավիճակինAxios. Պենտագոնը կպայքարի ԱՄՆ ընտրություններին միջամտության դեմ՝ ԱԲ-ի օգնությամբ Վարչապետի աշխատակազմի ղեկավարը ներկա է գտնվել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Կոնստանտին Պետրոսյանին նվիրված հոբելյանական համերգինՀայաստանը վիզաների ազատականացման վերջնաժամկետ է նախանշել 2029 թվականըԱրդեն միջազգային կառույցներից են հրապարակային ուղերձներ հղում․ Տիգրան Աբրահամյան515 հա հողատարածքների աճուրդներն անվավեր են ճանաչվել․ դատախազությունը ներկայացրել էր հայց«Նիկոլ Փ-ն այս գործով պաշտոնապես դառնում է «հայկական Զելենսկի»»․ Անդրանիկ ԹևանյանԳերմանիան և ևս 5 երկիր սպառնում են արգելափակել ԵՄ նոր բյուջեն․ պահանջում են հարյուրավոր միլիարդների կրճատումներԹաց ճանապարհի պատճառով բեռնատարը մկրատաձև դիրք է ընդունել․ Սպիտակ-Ապարան ճանապարհը փակվել էրՄի շարք հասցեներում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԽոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են 2 «Mercedes», որոնցից մեկը կողաշրջվել է. կա վիրավոր«Հրապարակ». Սասուն Միքայելյանի մտերիմ Արամ Վիրաբյանի հարցը դատարանը չի էլ քննել «Ժողովուրդ». Վահագն Արսենյանը պատրաստվում է առաջադրվել Ջերմուկի համայնքապետի պաշտոնում «Իրավունք». Ով Վանեցյանի կուսակցությունով առաջադրված Լևոն Վահրադյանը իրականում «Ժողովուրդ». ՀԷՑ-ի բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու հարցով 2–րդ լսումն ավարտվել է մոտ 10 րոպեում «Փաստ». Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար» «Հրապարակ»․ ՀՀԿ-ն կրկին ակտիվանում է «Ժողովուրդ». Հովիկ Աղազարյանի գործի գլխավոր վկան փախուստի մեջ է. դատարանում նրա անունն են տալիս, բայց ինքը չկա «Փաստ». Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել»
Ամենադիտված