8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում է ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի Վանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Կենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համար Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանը Թուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններում ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին Ըմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր «Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ Աբրահամյան Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը Հայաստանում 

Գագիկ Ծառուկյանի միակ չափորոշիչը...

Վերլուծական

Համապետական ընտրություններին մնում են հաշված ամիսներ ու պայմանավորված հենց այս իրողությամբ՝ հայկական ԶԼՄ-ներում հատկապես վերջին շրջանում ակտիվորեն սկսել են շրջանառության մեջ դրվել հոդվածներ, «վերլուծություններ», որոնցով ոմանք ավելի շատ փորձում են ոչ թե հանդես գալ իրավիճակի օբյեկտիվ քննությամբ, այլ, ըստ էության, իրականացնել յուրատեսակ պրոպոգանդա:

Անկասկած, ներկայի հիմնական քաղաքական հարցադրումը, որը, կարելի է ասել՝ հուզում է հազարավորներին, այն հարցն է, թե հատկապես ինչ կերպ է պատրաստվում Գագիկ Ծառուկյանը վերադառնալ քաղաքական դաշտ. այս թեմային նվիրված վերլուծությունների պակաս՝ առանձնապես չի զգացվում: Սակայն, ցավոք, պետք է նկատել, որ ոչ միշտ են այդ «վերլուծություններն» աչքի ընկնում օբյեկտիվությամբ. որպես կանոն՝ դավադրությունների յուրատեսակ տեսություններ հիշեցնող այդ գրվածքներում Ծառուկյանի վերադարձն ամեն կերպ փորձում են պայմանավորել արտաքին գործոններով, այս կամ այն գործչի ուզել-չուզելով և այլն:

Թե հատկապես ինչով է երևույթն այս պայմանավորված, կարծում ենք՝ այնքան էլ դժվար չէ կռահել: Ամենայն հավանականությամբ՝ ոմանք միանգամայն գիտակցաբար՝ չեն ցանկանում հաշտվել այն իրողության հետ, որ Ծառուկյանի՝ ակտիվ քաղաքականություն վերադառնալու կամ չվերադառնալու հարցը կախված չէ որևէ մեկի քմահաճույքից. նա հաշվի է նստում բացառապես ժողովրդի հետ, որի շրջանում, ինչպես հայտնի է՝ վաղուց է հասունացել վստահելի մեկին քաղաքականության մեջ ունենալու ձգտումը:

Վստահաբար՝ այսօր ընդամենը մեկ օրինական միջոց կա՝ պարզելու համար, թե այս կամ այն անհատը որքանով է վայելում ժողովրդի վստահությունը, կամ որքանով են արդարացված նրա քաղաքական ձգտումներն ու սպասելիքները. այդ միակ օրինական միջոցն ընտրություններն են, ու բոլոր նրանք, ովքեր իշխանություն ձեռք բերելու ցանկություն ունեն, պետք է նախևառաջ պատվով հաղթահարեն ընտրություններն ու ապացուցեն, որ իրենց իշխանությունն ամրագրված է ժողվրդի քվեով, ու իրենք իրենց թիկունքին հենց հասարակական ամենալայն զանգվածների վստահությունն ունեն: Այլ կերպ ասած՝ միակ կերպն ու եղանակը՝ պարզելու սեփական ժողովրդականության աստիճանը՝ կան և մնում են քաղաքական ընտրությունները: Հետևաբար՝ հարցը, թե ով է կողմ կամ դեմ, ում սրտով չէ, կամ ով է ամենաշահագրգիռը Ծառուկյանի վերադարձով, խոշոր հաշվով ոչինչ չի նշանակում: Կլինեն ընտրություններ, ու պարզ կդառնա, թե անհատներից կամ քաղաքական ուժերից ամեն մեկն ինչ ռեսուրս ունի յուր թիկունքում:

Իսկ կասկածելի բովանդակությամբ հոդվածների պատվիրատուներին, որոնք, պետք է խոստովանել՝ անբնական աշխուժություն են սկսել դրսևորել հատկապես Ծառուկյանի ակտիվացման թեմայի շուրջ, մնում է միայն խորհուրդ տալ՝ մարդու դեմ սև PR անելու փոխարեն՝ թող գնան ու անձամբ մասնակցեն առաջիկա ընտրություններին ու մոտավոր պատկերացում կազմեն սեփական ռեյտինգի մասին:

Վերջիվերջո, ինչպես «Միասնություն» համազգային շարժման համակարգող խորհրդի ղեկավար Արման Վարդանյանն էր ԶԼՄ-ներին տված իր հարցազրույցներից մեկում չափազանց դիպուկ կերպով նկատել ու շեշտել՝ քննադատություններն ու քաղաքական դիսկուրսները պետք է կրեն ոչ թե պրիմիտիվ և նեղանձնային, այլ գաղափարական ու ծրագրային բնույթ: Հասարակությունը պետք է ականատես դառնա ոչ թե կեղտոտ տեխնոլոգիաների կիրառմամբ միմյանց ուղղությամբ ցեխ շպրտելուն, այլ գաղափարական բանավեճերի, որի պակասը մեզանում երկար տարիներ է, ինչ շարունակ զգացվում է. քաղաքականությունն ամենևին էլ ինքնանպատակ երևույթ չէ ու պետք է միտված լինի նախևառաջ ժողովրդի շահերն արտահայտելուն, ոչ թե առանձին անհատների անձնական ամբիցիաները բավարարելուն, հետևաբար՝ ժողովուրդը պետք է ականատես դառնա նախևառաջ գաղափարների ու ծրագրերի մրցակցությանն, այլ ոչ թե գուլաշ հիշեցնող մենամարտերի...

Միանշանակ է մնում մեկ բան՝ Գագիկ Ծառուկյանի հետագա քայլերը կախված են լինելու բացառապես նրա կողմից ընդունվելիք որոշումներից. նա ինքն է որոշում՝ վերադառնա՞լ ակտիվ քաղաքականություն, թե՞ ոչ, և որևէ մեկն, ինչպիսի թափ ու կշռի տեր անհատ էլ լինի, չի կարող ազդել Ծառուկյանի ինքնիշխան որոշման վրա. միակ չափորոշիչը ժողովուրդն է:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի Հայաստանը
Ամենադիտված