Իրանը կշարունակի հարստացնել ուրանը
Իրան
Իրանի՝ Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ֆերեյդուն Աբասին հայտարարել է, որ Իրանը պատճառներ չունի ուրանի՝ մինչև 20% հարստացումը դադարեցնելու համար, հաղորդում է France presse-ը:
Հիշեցնենք, որ իրանական ուրանի հարստացման խնդիրը Թեհրանի ու միջազգային վեցնյակի միջև Բաղդադում այս շաբաթ տեղի ունեցալ բանակցությունների հիմնական հարցն էր:
Նախօրեին հայտարարվել էր, որ ՄԱԳԱՏԷ-ի մասնագետները իրանական ձեռնարկություններից մեկում հայտնաբերել են մինչև 27% հարստացված ուրանի հետքեր: Թեհրանը թույլատրելի նորմայից ավել ուրանի հարստացումը բացատրել էր տեխնիկական սխալով:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ