Գաղտնի գործակալը ձերբակալվել է Իրանի նախագահի ուղղաթիռի կայանման տարածքում
Իրան
Իրանի նախագահի անձնական ուղղաթիռի կայանման վայրում ձերբակալվել է Արաբական երկրներից մեկի հատուկ ծառայության գործակալ, հաղորդում է իրանական Fars լրատվական գործակալությունը։
Ձերբակալությունը կատարվել է Սաբզեվար քաղաքում, որտեղ աշխատանքային այցով գտնվում էր Մահմուդը Ահմադինեժադը։
Հարցաքննության ընթացքում ձերբակալվածը խոստովանել է, որ գաղտնի կապեր է ունեցել արաբական երկրներից մեկի հատուկ ծառայության աշխատակիցների հետ, որոնց պարբերաբար անհրաժեշտ տեղեկություններ է հաղորդել։
Հիշեցնենք, որ վերջին մեկ տարում Իրանի ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձերբակալվել է ավելի քան 40 մարդ, որոնք ԱՄՆ–ի և Իսրայելի հատուկ ծառայությունների համար Իրանում զբաղվել են լրտեսությամբ։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ