Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել է Եվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենար Թեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքում Զելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է Կիևին Ում չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը. Արման Աբովյանը շնորհավորել է Գագիկ Ծառուկյանին Կրեմլը բացահայտել է Աբու Դաբիի բանակցությունների շուրջ նոր տարաձայնությունները Չինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունը Մոսկվան մեղադրում է Էստոնիային՝ Ուկրաինային օդային տարածք տրամադրելու համար Եվրամիությունը խստացնում է ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումը Միացյալ Նահանգների հետախուզության ղեկավարը Պուտինին Ամերիկայի բարեկամ չի համարում Լիբիան Ուկրաինայից բացատրություն է պահանջում․ Բենգազիի հարվածները որակվել են որպես պատերազմի հայտարարություն Իրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ամերիկյան ռազմակայաններին 

Մեկ ԲՈՒՀ՝ մեկ ընտանի՞ք. ովքե՞ր են օկուպացրել ՀՊՏՀ-ն

Հրապարակումներ

Հայաստանի կրթական հաստատությունների, մասնավորապես՝ ԲՈւՀ-երի քաղաքականացման, դրանց կառավարման մարմիններում իշխող կուսակցության ներկայացուցիչների գերակայությունն այլևս անհանգստացնող են և տեղ-տեղ հասնում են զավեշտի մակարդակի:

Վերջին զավեշտին էլ ականատես եղանք օրերս, երբ ՀՊՏՀ խորհրդի նախագահի պաշտոնում միաձայն ընտրվեց ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը: Եթե նա միայնակ օկուպացներ ԲՈՒՀ-ը, գուցե և սովորության համաձայն՝ նորմալ համարեինք սույն իրողությունը, մինչդեռ Գաբրիելյանը որոշել է ԲՈՒՀ-ը կառավարել քեռու, զարմիկի և փեսայի աջակցությամբ: Եթե օբյեկտիվ չէ, որ մայր ու դուստր մեկ դպրոցում են աշխատում, ապա նույն տրամաբանությամբ՝ օբյեկտիվ չէ , երբ հայր ու որդի, աներ ու փեսա, քեռի ու զարմիկ կամ երկու խնամի նույն ԲՈւՀ-ում են աշխատում: Վաչե Գաբրիելյանի և ՀՊՏՀ-ի ուսումնամեթոդաբանական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանի դեպքում քեռի-զարմիկ ազգակցական կապն է գործում, Քալանթարյանը Գաբրիելյանի մորեղբայրն է: Մյուս կողմից էլ՝ ԲՈւՀ-ի ռեկտոր, ՀՀԿ-ական Կորյուն Աթոյանն ու Պ.Քալանթարյանն են բարեկամական-ազգակցական կապի մեջ: Աթոյանը նրանց ընտանիքի փեսան է:

 ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը պատեհ ու անպատեհ առիթներով հայտարարում է՝ «Բարձրագույն կրթության մասին» նոր օրենքով նախատեսվում է, որ ԲՈւՀ-երի կառավարման բարձրագույն մարմին հանդիսացող խորհուրդները պետք է ապաքաղաքականացվեն: Հայաստանում տարիներ շարունակ քաղաքականացված-կուսակցականացված են ոչ միայն այդ խորհուրդները, այլեւ կրթության ոլորտն ամբողջությամբ: Դպրոցներում տնօրենների մեծամասնությունը եւ ուսուցիչների մի զգալի մասը հանրապետականներ են: Հասկանալի է, որ եթե այդ մարդկանցից շատերը տնօրեն չլինեին, երբեւէ չէին դառնա կուսակցական, առավել եւս՝ հանրապետական: ԲՈւՀ-երի քաղաքականացված լինելը դրսեւորվում է մի քանի մակարդակներում: Շատ է խոսվել ուսանողական խորհուրդների հանրապետականացված լինելու ու դրա բացասական հետեւանքների մասին: Այս խորհուրդները հիշեցնում են սովետի ժամանակների կոմերիտական կազմակերպությունները, հատկապես դրանց մեջ ընդգրկված, այսպես ասած, «ծակ» ակտիվիստներին: Այդ ուս-խորհուրդները, հատկապես դրանց ղեկավար կազմերը, ԲՈւՀ-երում ՀՀԿ-ի քարոզչությունն իրականացնող օղակներ են, որոնք ճնշիչ, ուսանողական ազատությունն սպանող մթնոլորտ են ստեղծում բուհերում եւ մյուս ուսանողների շրջանում:

Իսկ ահա ԲՈւՀ-երի կառավարման խորհուրդների ձեւավորումը լրիվ աբսուրդի ժանրից է՝ ինչպես տեսնում ենք: Այդ խորհուրդները, փաստացի, ԲՈւՀ-երը ղեկավարող մարմիններ են: Դրանց ղեկավարները հիմնականում պետական ու կուսակցական (ՀՀԿ-ական) բարձրագույն պաշտոններ զբաղեցնող անձինք են՝ նախագահ, վարչապետ, նախարարներ, խորհրդարանի խոսնակ, քաղաքապետ: Հասկանալի է, որ այդ դրվածքը, քաղաքական-կուսակցական տեսանկյունից, էականորեն անդրադառնում է ԲՈւՀ-երի գործունեության վրա: Իսկ ի՞նչ են անում պատկան մարմինները՝ նման աղետալի վիճակը փոփոխելու ուղղությամբ: Բառացիորեն ոչնչի: Իսկ թե ինչու չեն անում՝ ակնհայտ է: Կրթական ոլորտը շարունակում է մնալ կարևորագույն լծակ՝ ընտրություններից ընտրություն՝ հաջողությամբ «ձայներ խփելու» համար: Հեռու գնալու կարիք չկա: Վերջին ընտրությունները ասվածի վառ ապացույցն էին:

Ստելլա Խաչատրյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լիտվայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Մոլդովան կարող է առաջընթաց գրանցել ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններում Իրանի խորհրդարանում նախազգուշացրել են, որ նոր պատերազմը աշխարհին կստիպի հրաժեշտ տալ նավթինԿադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել ուրիշի անունով Վրաստանը վերջին մի քանի օրում արտաքսել է 83 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Թուրքիայում միջքաղաքային ավտոբուս է շրջվել․ տուժածների թիվը հասել է 22-իՊուտինը փոխվարչապետ Նիկիտինին նշանակել է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հարցերով հատուկ ներկայացուցիչՌուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները Բրիտանիայում ամռանը անոմալ շոգի պատճառով կյանքից հեռացել է ավելի քան 5,200 մարդ Հարցումը ցույց է տվել, թե նախագահի որ թեկնածուն է ստացել Ֆրանսիայի ժողովրդի ամենամեծ աջակցությունը Ամերիկայի երկրներում տարեսկզբից ի վեր կարմրուկի ավելի քան 58 700 դեպք է գրանցվելԹրամփն ու Ռյուտեն բանակցություններ կվարեն նոյեմբերի 25-ինՄեկ օրում Հորմուզի նեղուցում ականապատված չորս տանկեր է պայթեցվել Նիկոլա Սարկոզին կրկին կանգնել է դատարանի առաջԵՄ-ն դեկտեմբերի 1-ից հիբրիդային ավտոմեքենաների ներմուծման քվոտաներ է սահմանում Իրանի շրջափակումը ցամաքից գործնականում անհնար է. Արաղչի Նեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ներքին անվտանգության ծառայության ղեկավարի սպանության մասին Լեհաստանում ձերբակալվել է Կրակովի ահաբեկչական հարձակումը գովաբանած տղամարդը Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել էԵվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենարԹեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքումԶելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է ԿիևինՈւմ չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը. Արման Աբովյանը շնորհավորել է Գագիկ ԾառուկյանինԿրեմլը բացահայտել է Աբու Դաբիի բանակցությունների շուրջ նոր տարաձայնություններըՉինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունըՄոսկվան մեղադրում է Էստոնիային՝ Ուկրաինային օդային տարածք տրամադրելու համարԵվրամիությունը խստացնում է ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումըՄիացյալ Նահանգների հետախուզության ղեկավարը Պուտինին Ամերիկայի բարեկամ չի համարումԼիբիան Ուկրաինայից բացատրություն է պահանջում․ Բենգազիի հարվածները որակվել են որպես պատերազմի հայտարարությունԻրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ամերիկյան ռազմակայաններինՄերցը հայտարարել է, որ Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետՄիացյալ Նահանգները հետաքննում է Իրանի հնարավոր կապը նավերի դեմ կիբեռհարձակումների հետԼուկաշենկոն խոստովանել է, որ պատրաստ չէ հրաժարվել հեռուստացույցից Ռուսաստանի կորուստները․ 490 հազար զոհ և ամսական մինչև 50 հազար սպանված կամ վիրավորՈւկրաինայի ԶՈւ հարվածների հետևանքով մեկ շաբաթում Ռուսաստանի 65 բնակիչ է զոհվել. Միրոշնիկ Իրանը Միացյալ Նահանգներից 290 միլիարդ դոլարի փոխհատուցում է պահանջումԱվելի քան մեկ միլիարդ դոլար՝ վեց օրում․ «Քրիստիսն» ամփոփել է Նյու Յորքի աճուրդներըԶանգվածային արտաքսում Ռուսաստանից. տասնյակ հազարավոր միգրանտներ են վտարվել Իմ մարմինը չի կարողանում կապ հաստատել ուղեղիս հետ. Բելլա Հադիդը` իր առողջական խնդիրների մասին Նան Գոլդինի նոր ֆիլմի առաջին ցուցադրությունը Լոնդոնի «Հեյվարդ» պատկերասրահում էՊենտագոնը հայտնել է Միացյալ Նահանգներում անօդաչու թռչող սարքերի զգալի թուլացման մասինՎրաստանից զանգվածային արտաքսումները շարունակվում են․ նրանց թվում են նաև ՀՀ-ի քաղաքացիներԱքլորի գլխով պարսկական սափորը Թուրինից հասել է Ուլան ԲատորԿատարցի միջնորդները շարունակում են շփումներն ԱՄՆ-ի և Իրանի միջև. Կատարի ԱԳՆ Թուրքիայում կործանվել է AS-532 ռազմական ուղղաթիռը Առաջին մանկական «Բուքերի» եզրափակչում 8 գիրք է․ հաղթողին կընտրեն նաև երեխաներըՈւկրաինան պատերազմը ոչ մի տեղ չի տեղափոխում. Կիևում արձագանքել են Լիբիայի պահանջին՝ բացատրելու ռուսական նավի վրա հարձակումը «Հայաքվե»-ն մերժում է իշխանության սահմանադրական նախագիծը և հայտարարում ընդդիմադիր համախմբման մասինՍտամբուլի արվարձանում մեկ օր շարունակ առյուծ էին որոնում, սակայն իշխանությունները հայտնել են, որ այն գոյություն չունի Բացվել է Ռոնալդուի ամենաբարձր արձանով թանգարանը Վանաձորում այսօր վրшերթի ենթարկված 8–ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենադիտված