Իրանի իշխանությունն արգելել է իրանցի կանանց Եվրո–2012–ի խաղերը դիտել տղամարդկանց ընկերակցությամբ
Իրան
Իրանի կառավարությունն արգելել է իրանցի կանանց սրճարաններում, ակումբներում և ռեստորաններում Եվրո–2012–ի ֆուտբոլային խաղերը դիտել տղամարդկանց ընկերակցությամբ։
Իրանի իշխանության կարծիքով, դա կարող է վնաս հասցնել կանանց բարոյականությանը։
«Անհարմար իրավիճակ է ստեղծվում, երբ կանայք և տղամարդիկ միասին ֆուտբոլ են դիտում։ Տղամարդիկ խաղը դիտելիս նյարդայնանում են, իրենց վուլգար են պահում և կեղտոտ արտահայտություններ են անում», – ասել է Իրանի ոստիկանապետի տեղակալ Բահման Կարգարը։
«Նման միջավայրում կանայք չպետք է դիտեն ֆուտբոլային խաղերը։ Կարծում եմ, որ կանայք պետք է շնորհակալ լինեն ոստիկանությանը նման որոշում կայացնելու համար», – ասել է Կարգարը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ