Հրանտ Բագրատյանն՝ Ադրբեջանի «միջուկային» սարսափ
Բլոգոսֆերա
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյբուքյան իր էջում գրում է․
Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը,ով մասնակցում է լեհական Կրինիցայի տնտեսական համաժողովում, հարցազրույց է տվել ալիևյան haqqin.az-ին և կրկին հայտարարել, որ Հայաստանը ունի միջուկային զենք։
Նախ, Բագրատյանը նշել է, որ իր հայտարարություններն այն մասին, որ Երևանը միջուկային զենք ունի դեկլարատիվ բնույթ չեն կրում, և որ այդ զինատեսակը մենք ժառանգել ենք ԽՍՀՄ-ից։
«Այո, մենք ունենք միջուկային զենք, և ես անկեղծորեն եմ ասում», - ասել է Բագրատյանը։
Ազերի լրագրողը վախեցրել է Բագրատյանին միջազգային պատժամիջոցներով,որոնք այժմ կիրառվում են Հյուսիսային Կորեայի նկատմամբ, ինչին Բագրատյանը պատասխանել է,որ Հայաստանը պետք է ինչ-որ կերպ պաշտպանվի Ադրբեջանից...
Հրանտ Բագրատյանը առաջին անգամը չէ, որ այսպիսի սկանդալային հայտարարությամբ է հանդես գալիս։ Պետք է նշեմ, որ ՀՀ-ի նախկին վարչապետի անկեղծությունները բուռն քննարկումների առիթ են դառնում Բաքվում։ Ադրբեջանում սարսափում եմ Հայաստանի միջուկային «գերտերություն» լինելու հանգամանքից։
Ի դեպ, ըստ տարածված լուրերի ԽՍՀՄ տարիներին Հայաստանում իրոք տեղակայված են եղել միջուկային հրթիռներ,որոնց կենտրոնատեղին եղել է Գյումրիից հյուսիս ընկած «Քեթիի սարերը»։ Սակայն 1988 թ-ի երկրաշարժից հետո դրանք, իբրև թե, տարհանվել են...


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն